Nane
Full Member
 
Rating: 2
Offline
Posts: 172
|
 |
« Reply #13 on: October 31, 2007, 02:51:04 AM » |
|
Նախ և առաջ կուզեի սկսել <Մի դատիր>-ից: Կարծում եմ, որ Ավետարանը մեզ չի արգելում դատել, վերջիվերջո մարդն ունի միտք, ազատ կամք, դատելու իրավունք: Այսպիսով, Ս. Գիրքը ոչ թե արգելում է դատել, այլ ասում է <Մի դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով, որ չափեք պիտի նրանով չափվի ձեզ համար>. Հաճախ մենք դատում և մեղադրում ենք մեր դիմացինին նույն արարքի համար, ինչը մենք էլ ենք անում, ավելի վատ` տեսնում ենք մեր եղբոր աչքի շյուղը, երբ մեր աչքի մեջ գերան կա: Դատելու համար պետք է պատրաստ լինել նաև դատվելու Ամենաարդար Դատավորի առաջ, որովհետև որքան դատում ես, այնքան ավելի է մեծանում արդար լինելու <պարտավորությունը>: Երբ հրեաները ուզում էին քարկոծել շնացող կնոջը, Քրիստոսը նրանց չարգելեց այդ անել,այլ ասաց. <Ձեզնից ով անմեղ է, թող նա առաջինը քարը նետի>, իսկ նրանցից ոչ ոք անմեղ չէր: Պողոս առաքյալն ասում է. <Չկա մարդ, որ ապրում է և չի մեղանչում>.Այսպիսով, բոլորս էլ այս կամ այն չափով մեղավոր ենք Աստծո առաջ:Հհամաձայն եմ Մանդարինկայի հետ մենք անընդհատ դատում ենք, թեկուզ ակամա, նույնիսկ երբ պետք է ճանաչենք ծառին իր պտղից: Իհարկե Պողոս առաքյալը թվարկում է հոգու պտուղները և մարմնի պտուղները, բայց օրինակ ի?նչ է նշանակում լինել հեզ և խոնարհ: Ես չեմ ուզում խոսել այդ գաղափարների իդեալական, օբյեկտիվ նշանակության, այլ առօրեական, պարզ նշանակության մասին: Ես համամիտ եմ Մարիամի հետ, բայց մի փոքր տարբեր են չափանիշները.Միգուցե իմ կարծիքով հեզ չէ այն մարդը, ում երրորդը հեզ է համարում, ով է մեզանից ճիշտ, կամ բոլորիս կարծիքով որևէ խոնարհ մարդը, ամենևին էլ այդպիսին չէ Աստծո առաջ, ով քննում է սրտերը: Հիմա հոգևոր և ոչ հոգևոր մարդկանց մասին. իմ կարծիքով առհասարակ չկան ոչ հոգևոր մարդիկ, որ բոլորն ունեն հոգի և Աստծո պատկերը: Ուստի հոգևորի չափանիշ մենք չենք կարող սահմանել, երևի այդպիսին չկա էլ: Պարզապես կան մարդիկ,ովքեր ավելի նյութական են, բայց դա էլ միանշանակ չէ: Միգուցե ծայրահեղ եմ մտածում, բայց ով է ավելի հոգևոր քրիստոնյան, ով մասնակցում է Ս. Պատարագին, ով փորձում է ապրել Քրիստոնեական պատվիրաններով, բարի է, հեզ , թե հեռավոր մի գյուղում, որտեղ Եկեղեցի էլ չկա, ապրող մի մայր, ով նույնիսկ չգիտի էլ, թե ինչ է Ս. Գիրքը, բայց սիրում և խնամում է իր երեխային? Միգուցե նա չունի Աստծո մասին գիտությունը, բայց ունի Աստծուն իր մեջ, որովհետև ՍԻՐՈՒՄ է:
|