Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 01:57:52 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1] 2   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Հոգևորի չափանիշը  (Read 10530 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Mandarinka
Guest
« on: February 03, 2007, 10:22:39 PM »

Ինչպե՞ս եք որոշում, թե ով է հոգևր մարդ և ով չէ: Որն է այն չափանիշը, որով դատում ենք մեր դիմացի մարդուն: Ինչպիս՞ին է հոգևոր մարդը: Իրավու՞նք ունենք մենք դատելու: Եթե չունենք, ապա ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս դատել:
Շնորհակալություն: hello
« Last Edit: February 05, 2007, 10:44:36 AM by Mandarinka » Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #1 on: February 04, 2007, 02:22:12 PM »

Ոչ ոքի դատելու իրավունք անշուշտ չունենք, և ոչնչով չենք կարող արդարացնել Մի դատիր-ի խախտումը:  nono Սակայն դիմացինի մասին պատկերացում կազմելու համար կարող ենք առաջնորդվել Ծառն իր պտղից է ճանաչվում և նմանատիպ մյուս սկզբունքներով:  coolsmiley
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mandarinka
Guest
« Reply #2 on: February 04, 2007, 02:28:21 PM »

Մոնք, բարև:
Իսկ տվյալ առումով, ինչպե՞ս հասկանալ այդ "պտուղների" մասին, երբ չիմանալով մարդուն և նրա կյանքը, պետք է կարծիք կազմենք նրանով, ինչ տեսնում ենք ներկա պահին:
Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #3 on: February 04, 2007, 07:17:48 PM »

Հարգանքներս, Մանդարինկա  Smiley
Խոսքս չի վերաբերում այն պարագային, երբ չգիտենք ոչ մարդուն և ոչ էլ նրա կյանքը, այլ հակառակ պարագային:  hello
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mandarinka
Guest
« Reply #4 on: February 04, 2007, 08:25:31 PM »

Իսկ իմ խոսքս  վերաբերվում էր հենց այն պարագայնի, երբ մարդ մեկը միյուսին լավ չիմալաով, ելնելով իր պատկերացումներից, սատդարտներից դատում է, արժեք է տալիս: Պետք է՞ օրինակներով խոսեմ: Թ՞ե հասկանալի է:
Report to moderator   Logged
Mandarinka
Guest
« Reply #5 on: February 05, 2007, 12:03:26 PM »

 Huh Ինչև, ոչ ոք չպատասխանեց իմ այն հարցին, թե ինչ չափանիշներով է դատում իր դիմացինին: Մենք բոլորս այնպես թե այնպես դատում ենք, կամ էլ ավելի լավ բառ ասեմ `վերլուծություն ենք անում մարդու մասին ելնելով ինչ-որ մի բանից: Դա կարող է լինել մեր պատկերացումները կայքի մասին, մեր զգացմունքները և այլն:
Կրկնեմ հարցս: Ինչպե՞ս եք որոշում, թե ով է հոգևր մարդ և ով չէ: Որն է այն չափանիշը, որով դատում ենք մեր դիմացի մարդուն: Ինչպիս՞ին է հոգևոր մարդը: Իրավու՞նք ունենք մենք դատելու: Եթե չունենք, ապա ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս դատել: Որ՞ն են ծառի պտուղները:
Ցավոք ես հիմա շտապում եմ բժշկի գնալ: Եւ հուսով եմ, մինչ իմ կարծիքս գրելը կկարդամ ձեզ:
Report to moderator   Logged
Mariam
Guest
« Reply #6 on: February 05, 2007, 02:10:56 PM »

Ծառի պտուղները... Էլի Սուրբ Պողոսն է ասել... Հեզություն, խոնարհություն, իրական հոգատարություն մարդկանց նկատմամբ...
Հոգևորը նաև արտացոլվում է ձայնի մեջ - բոլորս հիանում ենք այսինչ քահանայի հոգևոր ձայնով -, հայացքի մեջ - անմոռանալի է ինձ մի քանի կանանց հայացքները՝ լիքը սիրով ու աղոթքով -, շարժուձևերի մեջ - խաղաղությամբ լեցուն սրտի տեր անձի բոլոր շարժուձևերը հանդարտ են, հավասարակշռված...Ամեն խոսքն ու արարքն մտածված է, բխում է հոգևորով լիքը հոգուց: Նրա քով զգում ենք Աստծու ներկայությունը: Նրա երեսի վրա հաստատ տեսնում ենք Աստծու դրոշմն ու պատկերը:
Աղջիկս այսպիսի մարդու մասին խոսելիս չի կարող էլ մտածել, որ նա մեղանչական որևե բան կարող է անել:
 Այսպիսի անձի առաջ, իր շնորհներից մենք էլ ստանում ենք, խաղաղությամբ լցվում ենք, ամաչում ենք մեր չուղղված կրքերի համար, ու ցանկանում ենք առաջանալ հոգևոր աշխարհի մեջ: Ցանկանում ենք կոչվել նրա եղբայր կամ քույր, ու բաժնեկից լինել նրա աստվածային երջանկությանը: Աղոթասերի հետ ցանկանում ենք ավելի մոտենալ Աստծու ու աղոթել սովորել:
« Last Edit: February 06, 2007, 09:49:24 AM by Mariam » Report to moderator   Logged
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #7 on: February 05, 2007, 02:41:16 PM »

Մարո ջան, լավ թեմա ես բացել: ՈՒղղակի ես էլ հեչ ժամանակ չունեմ, թե չէ հենց սկզբից էլ ուզում էի գրել, ձեռքերս չեն հասնում:
Հոգևոր մարդու բնավորության պարտադիր ու ամենակարևոր գծերից եմ համարում երախտագիրությունը: Այս գիծը շատ բարձր եմ գնահատում մարդկանց մեջ ու շատ եմ սիրում:
Կան շատ այլ չափանիշներ, Մարիամի թվարկածը օրինակ, բոլորի հետ համամիտ եմ:
Բայց ըստ իս երախտագիտությունը հատուկ որակ է:
Report to moderator   Logged
Mandarinka
Guest
« Reply #8 on: February 05, 2007, 10:34:31 PM »

Օրինակ չեք բախվե՞լ նրա հետ, որ մարդիկ շատ հաճախ ցանկություն չունեն քննելու իրենց դիմացինի ներքին պարունակությունը, քննում են արտաքին երևալիքը, հեշտության պատճառով:
Report to moderator   Logged
Mariam
Guest
« Reply #9 on: February 06, 2007, 09:54:42 AM »

Քննելու հարց չէ: Լավ ենք մենք զգում նրա ներկայությամբ: Ցանկանում ենք սուրբ Պետրոսի նման երեք վրան բարձրացնել, ու այստեղ ՝ նրա քով մնալ հավիտյան...
Բայց և զգում ենք նաև հակառակը՝ ոչ- հոգևոր մարդու հոգու մեջ թագնված կրքերը, նախանձը, հպարտությունը  ու նրանից ցանկանում ենք փախչել: Կամ պարզապես՝ սիրտը չբանալ:
Report to moderator   Logged
Pages: [1] 2   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!