Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 01:56:43 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1] 2 3   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Ներել  (Read 7715 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Mariam
Guest
« on: February 03, 2007, 06:24:24 PM »

Այսօր լսեցի այնքան նույնաժամանակ պարզ ու վճիտ և ուժեղ խոսք, որ ցանկանում եմ իմ «հայտնությունը» կիսել ձեզ հետ:
Արցախի հոգևոր ռադիոյից էր...Հավանաբար մի քահանա այսպես բացատրեց քրիստոնեական սիրելու պատվիրանը:
««Ակն ընդ ական» այն է, ինչ բնազդաբար կատարում ենք: Բայց քեն չպահելն ու ներելն իսկապես ու խորապես, դա հնարավոր է միայն, եթե մենք մտաբերենք Աստված: Եթե գիտակցենք իրապես Աստծու ներկայությանը:
Ես ինքս կկարողանամ  բնազդից ազատվել ու մտել նոր՝ ազատարար քրիստոնեական պատվերի մեջ միմիայն եթե ես երբեք չմոռանամ Աստծու ներկայությունը ու Աստծու Սերը իմ և իմ դիմացինի նկատմամբ: Այն ատեն, կկարողանամ միայն ես ինձ ազատել Չարի ազդեցությունից ու չար հակազդեցությունից, որն չարի նպատակների մեջ ընկնել և Չարի գործերը անձամբ բազմապատկել է նշանակում :»

Այսքան պարզ մի բան... մտապահել Աստծու Ներկայությունն ու Սերը: Չմոռանալ երբեք, թե դիմացինս ու ես իրականում Ո'ւմ առաջ ենք կանգնած:
Անծանոթ քահանայի այս պարզ բացատրությունը լի՞քը չէ իմաստությամբ: Երանի՜ եթե կիրառած լինեի նրան...
« Last Edit: February 03, 2007, 10:30:35 PM by Mariam » Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #1 on: February 03, 2007, 07:00:46 PM »

Հրաշալի է ասված: Աստծո Ներկայությունը այն մեծագույն պարգևն է մարդուն, որ շնորհում է  մեծագույն երանությունը` Նրան նմանվելու կարողություն: Ներել` նշանակում է նմավել Աստծուն` ստեղծված լինելով Նրա պատկերով և նմանությամբ: Ներելու համար համար պետք է ունենալ Նրա ներողամտության ոգին, Նրա անսահման Սիրո մասնիկը: Նա, ով զուրկ է դրանից, զուրկ է ներողամտությունից և ինքն էլ արժանի չէ ներման:
Յուրաքանչյուրը, ով կանգնում է աղոթքի և արտաբերում Տերունական Աղոթքի <Եւ թող մեզ զպարտիս մեր, որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց>,  թող մի պահ անդրադառնա, թե ներել է իր նմանին?, արժանի է ինքն էլ ներման? զգացել է Նրա ներկայությունը, ում պարտապանն է?
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mariam
Guest
« Reply #2 on: February 03, 2007, 10:25:27 PM »

Ձեզ՝ հոգևորականներիդ համար, Աստծու ներկայությունը զգալ, ասենք՝ բնական է: Տրված է, շնորհ է:
Իսկ մեզ համար հարատև պայքար է մեր հոգևոր ծուլության դեմ:
Աստծու ներկայության զգացումը վառ պահելու համար սրտի մեջ, անհրաժեշտ չէ՞ մշտական աղոթքը: Ուղղափառների ավանդության մեջ կոչված «սրտի աղոթքը», կամ՝ «Հիսուսի աղոթքը» :
Կներեք՛ բոլոր թեմաները մի են իրականում... Կարո՞ղ եմ այս թեմայում հարցնել.« Տեր ողորմեա»ն հայկական տարբերա՞կն է այս ավանդության: Հայ Եկեղեցու Սուրբ Հայրերը ապրե՞լ են այս ավանդությունը, աճեցրել են սրտի՝ մշտական աղոթքի վաղընջական Եկեղեցու այս ժառանգությո՞ւնը:
Երբ կկարողանամ աղոթքը մշտապես պահել սրտիս մեջ, այն ատեն երբեք չեմ մոռանա թե, Ո'վ է կանգնած իմ ու դիմացինիս առաջ և մեր միջև: Որովհետև մեր միջև կա Աստվա'ծ, անհնարին է բարկությունս : Նա կուղղվեր Աստծու երեսին:
Այն ատեն կկարողանամ ներել ու պահել  նաև քրիստոնեական մյուս պատվիրանները:
« Last Edit: February 03, 2007, 10:41:44 PM by Mariam » Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #3 on: February 04, 2007, 02:06:11 PM »

Իսկ երբ է մարդ լավագույնս զգում Աստծո ներկայությունը, եթե ոչ աղոթքի պահին? prayer

Ուղղափառնների ավանդության մեջ պահպանված Ձեր նշած աղոթքին ծանոթ չեմ, ուստի չեմ կարող ասել, թե ինչքանով է այն առնչվում մեր Տեր ողորմեային:
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mariam
Guest
« Reply #4 on: February 04, 2007, 10:02:06 PM »

Պարզ է: Ուղղափառները կենդանի պահեցին ընդհանրական եկեղեցու ավանդույթը.մշտապես աղոթքը պահել սրտում: 
Օրինակ, ջանալ մտովի կրկնել.« Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ կենդանւոյ, ողորմեա ինձ, բազմամեղիս:», կամ «Հիսուս Քրիստոս, ողորմեա ինձ», կամ «Տեր, ողորմեա», կամ նման մի աղոթք:Կրկնել, սկզբին, օրական մի քանի անգամ, հետո ջանալ կրկնել երկարորեն, աշխատելիս ու հետո՝ անդադար:
Արդեն հայկանան «Տեր Ողորմեա» թարգմանություն է այս հին աղոթքին: Ներսես Շնորհալի սքանչելի «Հավատով Խոստովխնիմ»ը մի ուրիշ գանձ է, որը պարունակում է այս աղոթքը ամեն տունի վերջավորության:
Եվ նրա կաթողիկոս եղբայրը Հայ Հավատացյալներին խորհուրդ է տվել «Հավատով Խոստովանիմը» կրկնել օրական նվազագույն հինգ անգամ: Որովհետև աշխատանքով ծանրաբեռնված ժողովրդին անհնարին էր գնալ ժամերգություններին: Ի փոխարեն, նրան հրամայվել էր գործի տեղը մտովի դառնալ առ Աստված ու աղոթել այս հիանալի աղոթքով:
Դա ուղղակի առնչվում է ուղղափառների « սրտի աղոթք»ին՝ ջանալ սրտում վառ պահել այս աղոթքը, այս պարզ նախադասության ձևի տակ. «Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ կենդանւոյ, ողորմեա ինձ, բազմամեղիս»:
Նույնացնում եմ այս երկու ավանդույթները, ինձ թվում է՝ նույն ավանդույթ է:
Report to moderator   Logged
Elena Melqumyan
Newbie
*

Rating: 0
Offline Offline

Posts: 1


« Reply #5 on: November 27, 2008, 02:32:31 PM »

իսկ ինչ անել երբ ուղեղդ գիտակցում է որ պիտի ներես որ պիտի համբերես ու հանդուրժես, բայս սիրտդ չի ներում, բայց չարությունը  մաշում է ներսդ:Ուզում եմ նմանվեմ Հիսուսին ուզում եմ ներեմ ու չի ստացվում դրանից զգւմ եմ որ Տերը ջղայնանում է ինձ վրա ու պատժվում եմ դրա համար 
Report to moderator   Logged
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #6 on: November 27, 2008, 06:00:08 PM »

Ինձ թվում է, որ ներելու լավագույն միջոցը տվյալ անձի համար աղոթելն է։
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Samvel
Full Member
***

Rating: -11
Offline Offline

Posts: 247


Կյանքի Ծաղիկը


« Reply #7 on: December 03, 2008, 02:54:27 PM »

     Ելենա, իսկ եթե փորձեք հարցին մոտենալ մեկ ուրիշ կերպ?:
     Եկեք հիշենք, որ մեր հիմնական և առաջնահերթ մասնիկը մեր հոգին է: Հուսով եմ, համաձայն եք ինձ հետ: Եվ համաձայն եք, որ այդ Հոգին հենց Աստծո մասնիկն է, Աստծո շունչն է մեր մեջ:Եվ համաձայն եք նաև, որ նա հավերժական է, ճի"շտ է: Այսինքն, եղել է մեզանից առաջ և անշուշտ կլինի մեզանից հետո:
     Հիմա պատկերացրեք, որ  մեզանից առաջ այդ Հոգին, իր նման մի ուրիշ Հոգու հետ (նույնպես Աստծո մասնիկի - չմոռանանք նրանց նույնությունը) նստած զրույց է անում: Նա ասում է դիմացինին.
     - Լսիր եղբայր (քույր) Հոգի: Ես պատրաստվում եմ ֆիզիկական կյանք գնալ մի նոր փորձ ձեռք բերելու համար: Լսիր, սիրելիս, չէ"իր համաձայնվի դու արդյոք հանձն առնել իմ թշնամու դերը այդ փոքրիկ ժամանակահատվածում... Դա շատ պետք է ինձ իմ փորձի համար:
     Դիմացինը պատասխանում է.
     - Դժվար է քո թշնամին լինել, սիրելի քույր (եղբայր) Հոգի: Բայց քո փորձի հաջող ընթացքի համար  ես պատրաստ եմ հաղթահարելու ավելի լուրջ խոչընդոտներ, քան այդ փոքրիկ դերը կատարելը: Սիրով կօգնեմ քեզ:

     Հիմա, սիրելի Ելենա, եկեք փորձենք տեսնել մեզանից հետոն: Նույն երկու հոգիները էլի նստած զրույց են անում: Եվ նորից Ձեր Հոգին ասում է դիմացինին.
     - Սիրելի եղբայր (քույր) հոգի: Վերջապես ես փորձով վերապրեցի մեր միասնությունը: Փորձով ես տեսա, թե ինչ մեծ է քո սերը իմ նկատմամբ, որ դու համաձայնվեցիր նույնիսկ իմ թշնամին լինել որոշ ժամանակ իմ փորձի համար: Ես սիրում եմ քեզ:

     Ելենա, եթե դուք հնարավոր եք համարում այս երկխոսությունը երկու Հոգիների միջև, ուրեմն , կարծում եմ, առանձնահատուկ մի դժվարություն չի կարող լինել այս դիալոգը կիրառելը կամ գոնե հիշելը այն ժամանակ, երբ փորձում եք ներել   ինչ-որ մեկին ու չեք կարողանում: Եվ այդ ժամանակ ոչ "չարությունը  կմաշի ներսդ" և ոչ էլ "Տերը կբարկանա":
     Ի միջի այլոց ասեմ, որ չեմ կարծում, թե Տերը երբևիցե կարող է բարկանալ Ձեր  կամ մեկ ուրիշի վրա: Չէ, իհարկե, Նա ամենակարող է: Բայց արդյո"ք Նրան պետք է Ձեր վրա բարկանալը: Նրա ինչի"ն է դա պետք...
Report to moderator   Logged

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #8 on: December 03, 2008, 05:06:05 PM »

Սամվել ջան, քո առաջարկը հինդուիստների համար թերևս ընդունելի կլինի, անշուշ ես չեմ առաջարկում հինդուիզմին առնչվող կետերն այստեղ քննարկել, կարելի է մեկ այլ թեմայում, սակայն եթե մեկը չի առաջնորդվում նման գաղափարախոսությամբ, ապա դժվար թե քո առաջարկը ընդունելի կամ օգտակար լինի։
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Samvel
Full Member
***

Rating: -11
Offline Offline

Posts: 247


Կյանքի Ծաղիկը


« Reply #9 on: December 04, 2008, 10:59:38 AM »

     Ազնիվ խոսք, հինդուիզմի հետ ոչ մի կապ չունեմ, Ադմին, և, ինչ խոսք, որ քարոզչական միտումներ էլ չունեմ: Չնայած մի բան գիտեմ, որ ճշմարտությունը ինչ-իզմի մեջ էլ որ լինի, մեկ է, միշտ էլ ճշմարտություն է մնում: Երբ Ելենան "Լուսամուտ" եկավ խորհուրդ հարցնելու, Դուք ցանկացա"ք արդյոք նրան օգնել: Այո: Պատկերացրեք, ես էլ: Եվ ես փորձեցի օգնել նրան իմ հասկացածով: ՈՒ ես շատ լավ գիտեմ, որ իմ հասկացածը հինդուիզմի հետ ոչ մի կապ չունի: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ինչ-որ բանով հակասեցի Ձեզ, բայց թե ինչով - այնքան էլ չհասկացա: Եթե դժվար չէ - պարզաբանեք, խնդրում եմ:
     Եվ վերջիվերջո, ասենք, թե Դուք ճիշտ էիք այդ հարցում: Հետո ինչ? Պատկերացրեք, որ ընկել էք ճահիճն ու խեղդվում էք: Եվ երբ մեկը ձեռքը մեկնի - Ձեզ օգնելու համար, - Դուք սկզբից նրան պետք է հարցնեք, թե ինչ կրոնի է նա պատկանում, ինչ է?: ՈՒ եթե նա հինդուիստ է կամ մուսուլման, Դուք կհրաժարվեք նրա մեկնած ձեռքից և կշարունակեք խեղդվել?..
     Մարդը կանգնած է մեծ պրոբլեմի առաջ, - նա չի կարողանում ներել: Նա օգնություն է խնդրում...
Report to moderator   Logged

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:
Pages: [1] 2 3   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!