Բայց սա դեռ ամբողջը չէ. ՈՉ ՄԻ ԵԿԵՂԵՑՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՒ ԿԱԹՈԼԻԿ, ՏՈՆԱՑՈՒՅՑՈՒՄ ՉԿԱ ԱՅՆ ԱՆՁԸ, ՈՒՄ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՒ ՍԻՐՈ ՀՈՎԱՆԱՎՈՐ ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆ: Անշուշտ, թե ուղղափառները, թե կաթոլիկներն ունեն վալենտիններ, բայց դրանցից ոչ մեկի վարքը չի առնչվում այդ սիրո հովանավորի լեգենդի հետ: Այդ տոնը աշխահիկ հասարակության կողմից ներմուծված տոն է և քարոզում է հենց աշխահիկ սիրո չափանիշները, ինչի մեջ մեծապես ընկղմված է հատկապես արևմտյան աշխարհը:
Սուրբ Սարգսի պարագայում էլ բանահյուսական աղի բլիթներն ու գիշերային երազները ևս, այս դեպքում հայ աշխահիկ հասարակության կողմից ներմուծված երևույթ է։
Ինձ թվում է այս վալենտին կոչվածն էլ էդ շարքից է: Որևէ մեկին վաելնտինի անձը չի հետաքրքրում ու չի հուզում: Տաշի-տուշիի, իրար ուրախացնելու հնարավորությունն է գրավում մարդկանց:
Եվ ես կարծում եմ, որ սրանք ժամանակավոր բաներ են, կանցնեն, կգնան:
Հուսանք, Սաթենիկ, մեզ շատ է անհրաժեշտ ավելի լուրջ, գիտակից ու դիմացինի նկատմամբ հարգանք դրսևորող հասարակություն, թե չէ այս ռաբիզի մեջ արդեն խեղդվում է հայը։
Երևի թե այս տարի վալենտինին կմոռանան ոչ թե Սբ. Սարգսի պատճառով, այլ՝ Տյառնընդառաջի։
Կարծում եմ այս տարի այդքան էլ սխալ չեղավ նախատեսումը։ Վալենտինին քիչ հիշեցին, բավականին անդրադարձան նաև Տյառնընդառաջին։
Ցավով պիտի արձանագրենք, որ Վերափոխման տոնի օրն էլ շատ մարդիկ բոլորովին չեն հիշում Աստվածամորը, և նրանց ուղեղներում պտտվում են միայն խաղողի բազմատեսակ ողկույզները, և սակայն դա երբեք հարցականի տակ չի դրել Խաղողօրհնեքի արարողությունը Վերափոխմանը կցելու նպատակահարմարությունը, և դեռ ավելին, մեծացրել է այդ տոնի ժողովրդականությունը: Սա իբրև օրինակ եմ նշում:
Գուցե չեն հիշում, բայց ես այդպես չեմ նկատել։
Չեմ կարծում, թե կարիք կա բացատրելու ավետարանական Կանայի հարսանիքի դրվագը, երբ Աստվածամոր խնդրանքով Հիսուս ջուրը գինու վերածեց։ Այստեղ մեծ խորհուրդ ու կապ կա տոնի և խաղողօրհնեքի։ Ջուրը գինու վերածելը հավասարազոր է կույսից հղացմանը։ Աստվածամոր տոնը շատ գեղեցիկ կապվում է խաղողօրհնեքի հետ։
Այն, որ ԶԼՄ-ները մեծ դեր կարող են խաղալ, դրա հետ գիտես, որ համաձայն եմ, Հայր Սուրբ ջան: Իսկ թե ինչը ինչքանով է անցել կամ մոռացվել, դա արդեն կապրենք կտեսնենք: Միայն գիտեմ, որ միանգամից հարց չի լուծվում: Բայց որ վալենտինոմանիան այս տարի նախորդ տարիների պես չի մոլեգնում, դա փաստ է:
Իսկ ինչ գիտենք, որ մեր այս թեման ԶԼՄ–ների ներկայացուցիչները չեն կարդացել և ձեռնպահ չեն մնացել շատ գովազդելուց։ Նրանք սիրում են ինտերնետը քրքրել։
Հայր Սուրբ ջան, մասմեդիայի ներկայացուցիչների հետ խնդիրը կարող է լիարժեքորեն չլուծվի էլ. ասենք ես լրագրող եմ և անհավատ եմ, կամ աղանդավոր եմ, կամ անտարբեր եմ եկեղեցական արժեքների նկատմամբ կամ էլ և այլն և այլն: Ինձ հետքաքրքրում է մի բան. իմ պատրաստած նյութով մասսա գրավել, ունենալ բաժանորդներ, հեռուստադիտողներ, ունկնդիրներ: Դրան հասնելու համար ես ներկայացնում եմ իմ աշժատանքն այն ոճով, որով իմ <<կլիենտը>> կցանկանար տեսնել: Ոնց պիտի ինձ հետ հարց լուծեք? Սահմանափակեք ազատ խոսքի իմ իրավունքը? Կաշառեք ինձ? Ոնց?
Ես իհարկե այդքան հոռետես չեմ այս հարցում, բայց քիչ հավանական եմ համարում Եկեղեցի-ԶԼՄ հարաբերության
լիարժեք փոխհամագործակցության մասին է: Ուրեմն ինչ անենք մենք, ձեռքներս ծալած սպասենք մինչև <<լիարժեք կարգավորում>>?
Իսկ եթե դարեր շարունակ տոնակատարվող եկեղեցական տոնը ըստ արժանվույն չի նշվում և լուսաբանվում, դա ում մեղքն է?
Կամ արդյոք այդպես է?
Անհամբեր սպասում եմ նաև քո վերջին տողի առավել լուսաբանմանը, քանի որ այն ինձ համար այնքան էլ միանշանակ հստակ չէ:

Անշուշտ իրավացի ես ԶԼՄ–ների հարցում, հնարավոր չէ կառավարել, բայց պետք է իրենց հետ աշխատել։ Ի վերջո սա էլ աշխատանք է իրենց հետ, անուղղակի։ Հատկապես պետք է իրենց ավելիով ծանոթացնել և ճանաչելի դարձնել իրենց իսկ Եկեղեցին։ Կարճ ասած պետք է աշխատել իրենց հետ։
Ինչևէ, ցանկանանք, թե՝ ոչ, վալենտինի տոնը բնավ չի համընկնում Սբ. Սարգսի տոնի հետ, իսկ Տյառնընդառաջի տոնն էլ լիուլի իր տեղում է։ Որոշ տոներ էլ երիտասարդության հետ կապելը կարծում եմ առանձին մի թեմա է։
Շնորհակալություն բոլորիդ

, շատ կարևոր թեմա էր կամ է (ենթադրում եմ, որ կարող է շարունակություն ունենալ) սա։