|
Mariam
Guest
|
 |
« Reply #10 on: July 07, 2006, 11:08:59 AM » |
|
Աստված օգնական, Հայր Սուրբ: Շմեմանն ափսոսում է, որ կղերականները հետզհետե բաժանվել են ժողովրդից, որ նրանց հաղորդվելը փակ վարագույրի - կամ փակ դռների - հետևից է կատարվում, ծածուկ աղոթքներով, ափսոսում է, թե ուղղափառ եկեղեցում հասարակ հավատացյալը տարի մի անգամ - կամ, մի քանի անգամ - է միայն հաղորդվում, ու Սուրբ Հաղորդությունը գրեթե կղերականների մենաշնորհ է -էր - դարձել - բայց ուրախությամբ նշում է, թե եկեղեցում տեղի է ունենում մի հոգևոր զարթոնք, և հավատացյալները սկսել են ավելի հաճախ մոտենալ Սուրբ Խորհրդին: Ինքը, Շմեմանը, որ քահանայի ու հովիվի հարուստ փորձառություն ունի, ասում է, որ ավելի լավ կլիներ, եթե ծածուկ աղոթքները բարձրաձայն ասվեին, որովհետև համայնքի կողմից կատարված միասնական հիշատակությունն ու խորհուրդն է: Հավատացյալի առանձնական աղոթքի ժամանակ չէ, ինչպես է գրված ավետարանում.«Սենյակիդ դուռը փակիր ու ծածուկ աղոթիր երկնային Հորը»: Կա աղոթք, որ կիզիչ է ինչպես հուր, կա աղոթք, որ հեռվից մոտենում է խորհրդին, սակայն նույն սերը, նույն ճանաչողությունը չեն պարունակում: Դպիրների երգած մեղեդին լավ է, եթե իմանանք , թե ինչպիսի աղո'թք է նույն ատեն ասում քահանան, ինչպիսի աղերսանքո'վ է նա խոսում իր ու մեր Աստուծո հետ: Ինքը, Շմեմանը, ափսոսում է, թե այս կացության պատճառներից գլխավորը , աշխարհականների անմաքուր, անպատրաստված նկատելն է, ու հիշեցնում է, թե այս մոտեցումը «նոր» է եկեղեցում, այսինքն նախնական եկեղեցու մոտեցումը չէր: Հանձնարարում է կարդալ Բ կողնթացիների ուղղված թղթի Սուրբ Հովան Ոսկեբերանի կատարած մեկնությունը - դժբախտաբար, չունեմ, չգիտեմ՝ հայերեն թարգմանություն կա՞, թե ոչ- որպեսզի ճիշտ ըմբռնումն ունենանք Սուրբ Խորհրդի մոտենալու արժանիության կամ անարժանիության մասին: Ասում է, թե այս մոտեցումը բոլորովին փոխվեց, երբ քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց Հռոմեական կայսրությունում ու կրոնի ընկալումը փոխվեց, եկեղեցական ամբողջ կարգը փոխելով - ի մասնավորի աշխարհականների ու հոգևորականների դերերն ու փոխհարաբերությունները: Շմեմանը ափսոսում է ծածուկ աղոթքների գոյությունը պատարագի ժամանակ, որովհետև ասում է, թե պատարագը միասնական աղոթքի պահն է, համայն համայնքի համախմբվելու ու միասին աղոթելու ժամանակն է, ամենքը իր տեղում, բայց ամենքը միասին ու միասիրտ:
|