Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 01:45:23 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Կենացներ  (Read 5007 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Mariam
Guest
« on: January 09, 2007, 09:52:37 AM »

Ռուսական ավանդույթ չէ՞, որ հետո արևելքցի Հայերդ ընդունել էք, ու մասամբ , բայց մակերեսայնորեն , ընդունվեց սփյուռքում: Այն սփյուռքահայերի կողմից, որոնք այցելում են Հայաստան, ու այդ ավանդույթը սովորել են Հայաստանում:
« Last Edit: January 09, 2007, 09:57:32 AM by Mariam » Report to moderator   Logged
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #1 on: January 09, 2007, 08:16:00 PM »

Մարիամ, ես հաստատ չգիտեմ, հետևաբար չեմ պնդում, բայց կարող եմ ասել իմ ինտուիտիվ wink կարծիքը կենացների մասին:
Կենացն հայկական բան է, բայց այդ ավանդույթի տգեղ ձևափոխումները օտարամուտ են: Ես սիրում եմ կենաց ասելու ավանույթը, որովհետև այն ա) ունի դաստիարակիչ նշանակություն, բ) դրական լիցքերի հաղորդում մթնոլորտ, գ) սեղանի շուրջ որոշակի կարգ ու կանոն պահելու ձև է:
Չեմ սիրում, եթե ա) այն վերածվում է հարբեցողության, այ դա ամենևին էլ հայեցի չէ, ու բացի ռուսականից նաև ևրոպական վայրի ձևերից է, բ) կրում է ձևական կամ փառամոլական էժան բնույթ:
Հայեցի կենաց վարելու մշակույթը ինձ միշտ հիացրել է: Բայց եթե հայեցի է իրոք:
Report to moderator   Logged
Mariam
Guest
« Reply #2 on: January 10, 2007, 10:34:15 PM »

Սաթենիկ, կլինի՞, որ երբեմն «կենացը» նմանվի օրհնանքի մը: 
« Last Edit: January 10, 2007, 10:37:26 PM by Mariam » Report to moderator   Logged
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #3 on: January 11, 2007, 09:10:28 AM »

Մարիամ Smiley, կլինի, ինչո՞ւ ոչ, և շատ դեպքերում այդպես էլ կա: ՈՒղղակի, քանի որ մարդիկ տարբեր են, իրենց մտավոր և հոգևոր զարգացումով, հետաքրքրություններով, արժեքային համակարգերով, ուստի իրենց օրհնանքներն էլ (կենացները) այս չափանիշներով տարբերվում են: Տարբեր մարդկանց արժեքային համակարգերն ունեն ընդհանրություններ ևս, որոնք միավորում են, բայց կան, և չեն կարող չլինել,  տարբերություններ: Հավանաբար սա է պատճառը, որ մի տեղ սեղանի շուրջ կենացներ լսելիս մենք մեզ զգում ենք հարստացած կամ օրհնված, իսկ մեկ այլ տեղ տարակուսում ենք և կարծում թե կրկես ենք եկել:

Ինձ թվում է մենք հիմնական թեմայից հեռանում ենք: blush
Report to moderator   Logged
Abegha
Guest
« Reply #4 on: January 13, 2007, 10:57:12 PM »

Կենացները կարծում եմ պետք չէ վերագրել ռուսական սովորությանը, բայց և ինձ թվում է, որ հայերը առաջ չեն ունեցել երկարաճառ կենացներ և բարեմաղթանքներ հնչեցնելու սովորություն։ Սա հատկապես տեսանելի է սփյուռքահայերից, որովհետև նրանք իրոք շատ սակավախոս են բաժակ բարձրացնելուց՝ հակառակ որ սփյուռքահայ հոգևորականները միշտ է արևելահայերից ավելի հյութեղ են խոսել։ Այս հարցում արևելահայերին հաճախ են մեղադրում ճռճռան խոսքեր ասելու, բայց՝ ոչ գործելու մեջ։
Այնուամենայնիվ արևելահայերի մոտ թամադա ասվածը, հետո կենացներ հնչեցնելու հերթականությունը մի ամբողջ արարողության է վերածվել, որ կարծեմ այսօրվա մեր երիտասարդությանը ձանձրացնում է, երբ մեծերի հետ սեղան են նստում։
Անձնապես ինձ համար հայկական սեղանները սարսափելի հոգնեցնում են։ Այս հարցում ավանդապահ չեմ և կնախընտրեմ թեյի կամ սուրճի սեղան, մտերիմների հետ, մեկ ժամ հաճելի զրույց, միրգ, թխվածքներ և մի գավաթ գինի կամ որևէ խմիչք՝ կենաց ասելու համար։ Ավելին ինձ համար = է գլխացավի։
Ինձ թվում է, որ կենացն ավելի շուտ բարեմաղթանք է, քան թե՝ օրհնանք։
Report to moderator   Logged
Mariam
Guest
« Reply #5 on: January 14, 2007, 09:39:15 AM »

Հայր սուրբ, երկու օր առաջ գնացել ենք բարեկամների տունը: Զարմացել եմ. կենացները սկսվում էին « Թող Աստված ...», իսկ սեղանակիս մը եզրակացնում էր... «Ամե'ն» բառով:
Բայց և այնպես, կնախաընտրեի աղոթքը առանց հողու:
Report to moderator   Logged
Abegha
Guest
« Reply #6 on: January 14, 2007, 06:53:18 PM »

«Կենաց» բառը «կյանք» բառի սեռական հոլովն է, գրաբարից է, որ նշանակում է «կյանքի համար»։ Մեկի համար կենաց ասել նշանակում է իր կյանքի արևշատության համար բարեմաղթանքներ ասել։
Մարիամ ջան, կարծում եմ քեզ համար օրհնանքն այլ իմաստ ունի, դու երևի աղոթք ես հասկանում, բայց էստեղ աղոթք չէ, այլ՝ բարեմաղթանք։
Սովետմիությունից հետո մարդիկ վերադառնալով իրենց քրիստոնեական արմատներին, այո, երբեմն իրենց հավատի արտահայտության ձևերից մեկն օգտագործում են նաև այս պարագայում, այսինքն՝ «ամեն» ասելով հաստատելով կենաց ասողի ասածները։ «Ամեն» նշանակում է՝ թող լինի։
Հայերի մոտ քրիստոնեական նման արտահայտություններ, հնուց մնացած, շատ կան. օրինակ երբ ասում են՝ շնորհավոր լինի, շատերը չեն հասկանում ասվածի բուն իմաստը, որ նշանակում է՝ շնորհներով թող լինի, այլ իրենց համար պարզապես շնորհավորանք է։
Հայերը արևելյան, ադաթներով ժողովուրդ են։ Եթե այսքանը հասկանանք, ապա պարզ կդառնա, որ չենք կարող մարդկանց ստիպել առանց խմիչքի կենաց ասել։ Թեև եթե մարդիկ չափը գիտնան, ապա խմիչքից սարսափելու հարց չկա։ Ինքս, օրինակ, մի գավաթ գարեջուր կամ գինի, մեծ հաճույքով խմում եմ։
« Last Edit: January 14, 2007, 07:03:36 PM by Abegha » Report to moderator   Logged
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!