Նախ այս գնահատականներ (ռեյտինգ) տալու հնարավորությունը, որի իրավունքը արտոնված է ֆորումի մասնակիցներին, նպատակ չի հետապնդում, որ անպայման օբյեկտիվ լինի։ Սա մարդկանց կողմից է արվում, բնականաբար սուբյեկտիվ կարող է լինել, նույնիսկ ադմինիստրացիայի տված գնահատականը, և բնավ պետք չէ հիմնավորումներ կամ պատճառներ փնտրել։ Սա պարզապես մեզ իսկ ցույց է տալիս, թե ինչքանով ենք գնահատում այս կամ այն մասնակցի ակտիվությունը ֆորումում՝ ֆորումի մասնակիցների կողմից, այսինքն՝ այն սուբյեկտիվ է։
Ես պարզապես զարմանում եմ, թե ինչո՞ւ ենք այսքան զգայուն, երբ մեզ բացասական գնահատական են տալիս։ Չէ՞ որ կարծիքները տարբեր են, մոտեցումները՝ տարբեր։ Այո՛, կարող է և ինչ որ հարցի մասին մեր ընկալումն անընդունելի լինի մեկ ուրիշի կողմից։ Բայց ամենապարզ կերպով եթե մտածում եմ. եթե բացասական գնահատականները մեզ վիրավորում են, և եթե մենք ցանկանում ենք միայն դրական գնահատանքի արժանանալ, ապա չէ՞ք կարծում, որ չափից ավելի կառչած ենք մեր ես–ից։ Ինչո՞ւ ենք մենք այդքան խրոնիկական ընդունում բացասական գնահատականը։ Չէ՞ որ այն ընդամենը վարկանիշ է տրված մարդկանց կողմից, ովքեր նույնպես իրենց սուբյեկտիվ դրսևորումը կարող են ունենալ, իրենց անհամաձայնությունն արտահայտել՝ առանց վարկաբեկիչ խոսքերի։
Ամեն դեպքում բնավ բացասական ոչինչ չեմ տեսնում, երբ հնարավորություն ունենք մեր նմանի կարծիքը տեսնելու մեր դրսևորած ակտիվության վերաբերյալ։ Սա նաև առիթ է մեզ համար, որ կարողանանք թշնամանալու փոխարեն փորձել հասկանալ պատճառները և սիրով ընդունենք այն փաստը, որ յուրաքանչյուրս ունի բացասական կողմեր, կարողանանք նաև քրիստոնեավայել հանգստությամբ կամ խաղաղությամբ ընդունել բացասական վերաբերմունքը մեր կատարած դրական քայլի նկատմամբ։
Ուրախ եմ ձեր նախանձախնդրության համար, որ այստեղ եք

Հ.Գ.
Զգուշացնեմ նաև, որ նախորդ թեման, նույն թեմայի շուրջ Մանդարինկայի կողմից բացված, կջնջվի, որովհետև նորից վեճի վերածվեց։