|
Mariam
Guest
|
 |
« Reply #6 on: December 19, 2006, 10:43:40 AM » |
|
Հարևանուհիս ծննդաբերելիս կորցրել է իր զավակը: Հարևանուհիս ո'չ միայն լավ կին է, բարի, այլ իր դժբախտությունը անչափ է նրան դարձրել հեզ ու քաղրաբարո, ու նա է մեր երեխաներին հոգ տալիս, ուրախանում է մեր երեխաներով: Իմ հարազատ մի կին վախի մեջ է ծննդաբերել, որովհետև նրա ամուսինը ծանր ու վարակիչ հիվանդությամբ է տառապում: Ծնողները ու մանավանդ՝ կինը, մայրը անընդհատ վախի մեջ էր ու մտատանջության մեջ էր՝ «Իմ երեխաս կվարակվի՞, իմ երեխա, որ հիմա իմ փորիկում է, նա կապրի՞ , թե՞ կմեռնի, թե՞ մի քանի տարի հետո՞ կմեռնի: Իմ երեխաներին - երկու երեխա ունի այս կինը - կյա՞նք ենք տվել ,թե՞ մահ: Աստված նրանց կյա՞նք է տվել, թե մա՞հ:» Այս կինը դարձել էր մի ճիչ առ Աստված, հոգեկան ծանր տագնապներ էր ապրում անընդհատ: Մինչև որ հրաշքը կատարվի, մի հզոր հրաշք, որ սակայն չի վերաբերում բժշկությանը: Հրաշքով չբժշկվեց իր ամուսինը, հրաշքով ապացույց չէ ստացել, թե ո'չ ինքը, ո'չ երեխաներն են անվնաս ու առողջ մնալու: Նա ընդունեց, այն սրբուհիների նման, որոնք գերադասել էին իրենց զավակներին հավատը, ու տեսել նրանց մահը անհավատ բռնակալների դահիճների ձեռքերով, նա ընդունեց, որ այս աշխարհը Աստծու Արքայության ցոլք է միայն, շեմ է միայն, ու հավասացել է, որ ամեն ինչ լա'վ է լինելու խոստացյալ Արքայությունում: Երկրում տեսնում ենք Արքայության ցոլքը միայն, ստանում ենք նրա հոգևոր շնորհներից մասնիկ մը միայն: Եվ այն, ինչ որ ստանում են անտարակո'ւյս այն բոլոր ընտանիքները, որոնք այնպիսի ծանր կացության մեջ են, իրենց սիրելիներից մեկն ու մեկի ծանր հիվանդության պատճառով, այն աստվածային հոգևոր նեցուկը, որով կկարողանան մինչև վերջը հավատը պահել, խնամել հիվանդին, ցուցաբերել հոգևոր մեծագույն առաքինություններ՝ գթասրտություն, անսահման համբերություն, հեզություն, հույս և սեր, որով հաճախ բարի օրինակներ են դառնում բոլորիս համար, որով օգնում են ուրիշներին իրենց դժբախտությունների մեջ, դրանք փաստ են , որ Աստված չէ լքած իրենց, կանգնում է նրանց կողքին, ու լալիս, ինչպես Քրիստոսը Ղազարոսի շիրիմին առաջ: Քրիստոսի գութը Ժայրոսի աղջկանից մինչև բոլոր հիվանդ մանուկներն է տարածվում, ու անկասկած՝ Նրա օրհնությունն են վայելում բոլոր նրանք, ովքեր տառապանքի մեջ են:
|