|
Mariam
Guest
|
 |
« on: November 30, 2006, 01:15:28 PM » |
|
Մաթ. 11, 28-29 «Եկէ'ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ: Իմ լուծը ձեր վրա վերցրէ'ք եւ սովորեցէ'ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ:» Ավելի մանրամասնորեն կուսումնասիրեմ Ավետարանները, բայց տերունական այս Խոսքերի մեջ է ամփոփված մեր Տիրոջ վարդապետությունը հեզության ու խոնարհության մասին: Ինձ թվում է, որ սուրբ Պողոսի՝ հնազանդության վերաբերյալ ասած բոլոր խոսքերը մեր Տիրոջ Խոսքի իշխանության ներքո են կարդացվելու: Տիրոջ Խոսքը անխտիր ուղղված են բոլորին՝ կանանց ու տղամարդկանց, ու ամենեն բարձր ՝ հենց Տիրոջ ցուցաբերած հեզության ու խոնարհության հրավեր են՝ ուղղված բոլոր հավատացյալներին:
|
|
|
|
|
|
Petros
Guest
|
 |
« Reply #1 on: December 17, 2006, 03:26:09 AM » |
|
 Մարիամ ջան, և Քրիստոս գործով ցույց տվեց մեզ իր հեզության աստիճանը: Այսինքն, Նա մեզ համար եղավ օրինակ, թե ինչպիսի հեզություն և խոնարհություն պիտի ունենա յուրաքանչյուր քրիստոնյա, որ չունենք: Կարո՞ղ ես մեջբերում անել, թե որ արարքի մասին է խոսքս:
|
|
|
|
|
|
Mariam
Guest
|
 |
« Reply #2 on: December 17, 2006, 04:36:59 PM » |
|
Կներես, չեմ հասկացել քո վերջին նախադասությունը:
|
|
|
|
|
|
Petros
Guest
|
 |
« Reply #3 on: December 18, 2006, 12:09:27 AM » |
|
Առաջի նախադասությունները կարդա և կհսականաս: Լավ ասեմ: Ի՞նչ արեց Տերը, որ մեզ համար աննկարագրելի օրինակ դարձավ հեզութան: 
|
|
|
|
|
|
Mariam
Guest
|
 |
« Reply #4 on: December 19, 2006, 10:05:37 AM » |
|
Նրա բացառիկ հեզությունը դրսևորվեց ամեն անգամ, երբ Նա հարաբերվել է Մարդկանց կամ Աստծու հետ: Այսինքն Նա անվերջ ու կատարելապես հեզ էր: Երբ Նա խոսոեց բոլոր մեղավորներին, երբ գնաց ճաշեց նրանց հետ, երբ բժշկեց, երբ լացեց Ղազարոսի շիրիմին առաջ, երբ մխիթարեց, Իր մարդկային ամբողջ կյանքում՝ մեզ հետ հեզ էր: Նրա քաղցրությո'ւնն ու հեզությո'ւնը պատճառ եղան շատերի դարձին: Նրա հեզությունից անբաժան է Իր հոգևոր կատարյալ ազատությունը: Նրա մեջ հոգևոր ուժն ու հեզությունը կատարապես միացուլվել են: Հեզ էր Իր վարվելակերպի մեջ, բայց կատարելապես հավատարիմ Իր Հոր Կամքին, ու երբեք Հոր Կամքի հակառակ ո'չ մի խոսք ասեց, կամ ո'չ մի արարք գործեց: Լռությունն ու աղոթքը նախընտրեց, երբ Նրան նախատել են ու խաչել, որովհետև աղոթքն էր բացարձակ Սերը այն մարդկանց համար, ու մեր բոլորիս համար, երբ մոլորված ենք, ու Նրան չենք լսում, խաչում ու հեգնում: Նրա հեզությունը հոգևոր մեծ ուժի արտահայտություն է՝ Նրա Սիրո դրսևորումը: Բացարձակ սիրո ու հարգանքի՝ մեզ՝ անարժաններիս ու մեղավորներիս նկատմամբ: Նրա մարդ և մեր եղբայր դառանլը իր հեզության մեծագույն ապացույցն է: Դա է մեր հոգևոր նպատակը.
|
|
|
|
|
|
Petros
Guest
|
 |
« Reply #5 on: December 19, 2006, 01:58:12 PM » |
|
Ես բոլորովին համաձայնեմ քեզ հետ Մարիամ ջան, բայց հարցս երևի ճիշտ չհասկացար նորից: Ի նկատի ունեմ մի բան, որ Տերն արեց և մեզ էլ պատվիրեց նույնն անել (խոսքս վերաբերվում է հեզությամը): Մի քիչ հուշեմ՝ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցում այդպիսի կարգ կա նաև կա էլ տոն կարելի է ասել: Ախր 100% գիտես:
|
|
|
|
|
|
Mariam
Guest
|
 |
« Reply #6 on: December 19, 2006, 05:38:11 PM » |
|
Սպասում եմ լուսաբանություններիդ:
|
|
|
|
|
|
Petros
Guest
|
 |
« Reply #7 on: December 20, 2006, 01:44:09 AM » |
|
Ոտնլվայի տոնը քեզ ինչ որ բան հեշեցնու՞մ է, Մարիամ ջան:
|
|
|
|
|
|
Mariam
Guest
|
 |
« Reply #8 on: December 20, 2006, 09:33:07 AM » |
|
Պետրոս, մեզ բաժնեկից արա քո ունեցած սեփական հայացքին, քո սեփական հավատին: Մեզ համար կմեկնաբանե՞ս Հիսուսի այս հիանալի վարմունքը: Կասե՞ս, թե ինչ հայացքով, ի՞նչ ներքին ըմբռնումով ես մոտենում Հիսուսի հեզության ու խննարհության այս բացառիկ դրսևորմանը:
|
|
|
|
|
|
Petros
Guest
|
 |
« Reply #9 on: December 20, 2006, 02:06:53 PM » |
|
Ոտնլվայի տոնը քեզ ինչ որ բան հեշեցնու՞մ է, Մարիամ ջան:
Ոտնլավայի մասին է Մարիամ ջան, երբ Հիսուսը վեր կացավ և սկսեց լվանալ իր աշակերտների ոտքերը: Եվ պատվիրեց, որ մենք նույնն անենք՝ հետևելով Իրեն: Հիմա Ավետարան ձեռքիս տակ չկա, որ ասեմ, թե որտեղ է այդպես եղել: Հիշեցի՞ր:
|
|
|
|
|
|
|
|