Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 01:28:33 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.2.   «Յուրաքանչյուր անհատի կարծիքը արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրի համար» նշանաբանին հետևելով է ստեղծված Ֆորումը։
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1] 2   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Հոգևոր հայր  (Read 3892 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Petros
Guest
« on: November 29, 2006, 01:16:25 AM »

Հայր Սուրբ, չե՞ք ասի, թե հոգևոր ծնողի և խոստովանահոր տարբերությունը որն է:
« Last Edit: December 29, 2006, 06:52:42 PM by Admin » Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #1 on: December 24, 2006, 10:02:05 PM »

Չնայած ես Հայր Սուրբը չեմ, սակայն կփորձեմ պատասխանել այս հարցին Smiley: Հոգևոր ծնող հիմնականում կոչում են կնքահորը, ով նախապատրաստում է Մկրտության պատրաստվող անձին այդ սրբազան խորհրդին` հոգևոր ծնունդին և ապա Մկրտության պահից ի վեր հանձն առնում նրա հոգևոր դաստիարակությունը: Խորհդանշորեն հոգևոր ծնող է նաև Եկեղեցին` որի արգանդից` Մկրտության ավազանից ծնվում է քրիստոնյան: Հոգևոր ծնող  կարող է համարվել որևէ մարդու դարձին նպաստած կամ հոգևար դաստիարակությամբ զբաղվող անձ:
Խոսոտովանահայրն այն հոգևորականն է, ում անհատապես իր մեղքերն է խոստովանում հավատացյալը:
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Petros
Guest
« Reply #2 on: December 25, 2006, 02:39:15 AM »

Շնիրհակալություն ոգնության համար: Ես արդեն մորացել էի, որ այդպիսի հարց եմ տվել այստեղ: Շատ գոհեմ և բավարարված Ձեր պատասխանից և դրա համար ուզում եմ մի հարց էլ տամ. հոգևոր հայրն ո՞վ է:
Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #3 on: December 25, 2006, 10:59:15 AM »

Հոգևոր հայր կարող է համարվել թե կնքահայրը և թե խոստովանահայրը: Ավելի ընդարձակ իմաստով հոգևոր հայրեր են կոչվում հոգևորականները: Իսկ մեկ այլ մոտեցումով, իբրև զուգահեռ մեր մարմնավոր հայրերին, Հոգևոր Հայր է Աստված:
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mariam
Guest
« Reply #4 on: December 25, 2006, 12:50:12 PM »

Ուղղափառ Եկեղեցում՝ հոգևոր Հայրության ավանդույթը - ինչպես նկարագրված է վաղընջական ու ընդհանրական Եկեղեցու պատկանող ճգնավորության ու վանականության ավանդութի մեջ, գոյատևում է ու կենդանի է մինչև այսօր:
Կապված է իր հավատացյալների հոգևոր հզոր կյանքից բխած պահանջների հետ ու նրա հոգևորականների հոգևոր պատրաստվածության հետ:
Կարո՞ղ ենք երազել, որ այս ավանդույթը, որի մասին կարդդացել եմ Հայոց Եկեղեցու թողած ժառանգության մեջ, որի արձագանք են տվել Հավատի նրա հայրերը, կվերակենդանանա:
Աղոթքի վառ ավանդության զարթոնք մը նկատելի՞ է Հայ Եկեղեցում:
« Last Edit: December 25, 2006, 12:57:20 PM by Mariam » Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #5 on: December 25, 2006, 06:01:04 PM »

Ուղղափառ Եկեղեցում՝ հոգևոր Հայրության ավանդույթը - ինչպես նկարագրված է վաղընջական ու ընդհանրական Եկեղեցու պատկանող ճգնավորության ու վանականության ավանդութի մեջ, գոյատևում է ու կենդանի է մինչև այսօր:
Կապված է իր հավատացյալների հոգևոր հզոր կյանքից բխած պահանջների հետ ու նրա հոգևորականների հոգևոր պատրաստվածության հետ:
Կարո՞ղ ենք երազել, որ այս ավանդույթը, որի մասին կարդդացել եմ Հայոց Եկեղեցու թողած ժառանգության մեջ, որի արձագանք են տվել Հավատի նրա հայրերը, կվերակենդանանա:
Աղոթքի վառ ավանդության զարթոնք մը նկատելի՞ է Հայ Եկեղեցում:

Իսկ միթե առաքելական ավանդույթները կամ աղոթքը մեռած են մեր Եկեղեցում? Դուք այդպես եք համարում?  nonloso sad
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mariam
Guest
« Reply #6 on: December 25, 2006, 06:52:41 PM »

Չէ, բայց հովիվներ ենք փնտրում, իսկ քի'չ են հովիվները, զբաղված են ուրիշ գործերով:
Աղոթել սովորում եմ մեն մենակ, իմ տանը:
Աղոթասեր տղամարդը ընդհանրապես գտնում Եկեղեցու նեցուկն ու օգնությունը: Նա դառնում է սարկավագ, իսկ հետո ընդհանրապես քահանա:Նա ստանում է եկեղեցական հարուստ ժառանգություն մը ու ապրում է նրանով:
Սովորական հավատացյալը սովորում է ըստ բախտի՝ իր ձեռքը ընկածի համաձյան: Իսկ նա էլ հովվելու կարիք ունի:

« Last Edit: December 25, 2006, 10:00:06 PM by Mariam » Report to moderator   Logged
Mariam
Guest
« Reply #7 on: December 25, 2006, 10:13:59 PM »

Սրբագրեմ իմ սխալ պատասխանը.  doh  հովիվներ ունենք, բայց ոչ ուղղափառների հասկացողության համաձայն՝ հոգևոր հայրեր: Կան հոգևորականներ, որի շնորհիվ աղոթքս իմաստավորվել է, գունավորվել է ու կերդանացել է: Հոգևոր հայրեր եղել են՝  մանավանդ իմ պարագայիս՝ սուրբ Ներսես Շնորհալի, ու բազմաթիվ ուրիշներ՝ սրբեր օգնել են ինձ:
Համարո՞ւմ էք, թե հիմա ավելորդ է ու հավատացյալների հասարակության համար՝ անօգուտ՝ ուղղափառների հոգևոր հայրության ավանդույթը:
Report to moderator   Logged
MONK
Sr. Member
****

Rating: 15
Offline Offline

Posts: 458


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


« Reply #8 on: December 28, 2006, 05:38:25 PM »

Սրբագրեմ իմ սխալ պատասխանը.  doh  հովիվներ ունենք, բայց ոչ ուղղափառների հասկացողության համաձայն՝ հոգևոր հայրեր: Կան հոգևորականներ, որի շնորհիվ աղոթքս իմաստավորվել է, գունավորվել է ու կերդանացել է: Հոգևոր հայրեր եղել են՝  մանավանդ իմ պարագայիս՝ սուրբ Ներսես Շնորհալի, ու բազմաթիվ ուրիշներ՝ սրբեր օգնել են ինձ:
Համարո՞ւմ էք, թե հիմա ավելորդ է ու հավատացյալների հասարակության համար՝ անօգուտ՝ ուղղափառների հոգևոր հայրության ավանդույթը:

Միգուցե ավելի հստակեցնեիք, թե ինչ եք Դուք հասկանում` ասելով ուղղափառների հոգևոր հայրության ավանդույթ:
Report to moderator   Logged

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Mariam
Guest
« Reply #9 on: December 28, 2006, 10:46:38 PM »

Հոգևոր հայր, ըստ իս, ըստ իմ ընթերցումներիս, ըստ իմ փոքրիկ փորձառության, մի հոգևորական է, որը իր հոգևոր «որդուն» օգնում է հոգևոր խորհուրդներով, որպեսզի նա մոտենա Տիրոջը: Որը հոգևոր որդու համար ոչ միայն խոստովանահայր լինի, այլ՝ երկրորդին օգնի նախ իր աղոթքով , օգնի նրան զատորոշելու, կողմնորոշվելու համար, Բարին ընտրելու ու չարը մերժելու համար: Օգնի նրան աղոթքի ճամբու վրա, օգնի իր տճգությամբ՝ հոգևոր որդու հոգևորապես ծնելով, որպեսզի երկրորդը ծնվի հոգևոր կյանքի համար:
Դա հոգևոր ծննդաբերություն է:
« Last Edit: December 29, 2006, 12:24:55 PM by Mariam » Report to moderator   Logged
Pages: [1] 2   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!