Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 01:28:10 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Երկյուղ  (Read 1623 times)
0 Members and 2 Guests are viewing this topic.
Mariam
Guest
« on: November 25, 2006, 01:00:00 PM »

Ա Յովհաննես 4, 16-19
Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծու սէրը, որ նա ունի մեր հանդէպ: Աստված սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ: Աստծու հանդէպ եթե սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կ’ունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու, որովհետեւ, ինչպէս որ Նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում:
Սիրոյ մեջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրո մեջ: Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը Նա' սիրեց մեզ:

Սուրբ Պողոսի թուղթերը Եփեսացիներին 6,5
Ծառաներ, հնազանդ եղէք ձեր մարմնաւոր տէրերին ահով եւ դողով եւ անկեղծ սրտով, ինչպէս հնազանդ էք Քրիստոսին. ո'չ թէ հսկողութեան տակ ծառայելով, որպէս մարդահաճոյանձեր, այլորպէս Քրիստոսիծառաներ կատարելու համար Աստծու կամքը:
Եփեսացիներին 5,33
Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նոյնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը երկնչի իր մարդուց:
Ա Կորնթացիներին 2,3
Եւ ես տկարութեամբ, երկիւղով եւ սաստիկ դողով եղայ ձեզ հետ. եւ իմ խոսքը եւ քարոզութիւնը իմաստութեան ճարտար խոսքերով չէին, այլ Սուրբ Հոգու համոզիչ զորութեամբ, որպեսզի ձեր հաւատը չլինի մարդկանց իմաստութեամբ, որպէսզի ձեր հաւատը չլինի մարդկանց իմաստութեամբ, այլ Աստծու զորութեամբ:
Բ Կորնթազիներին 7,13-15
Ահա թէ ինչու մխիթարուած ենք: Մեր մխիթարութեան վրայ առաւել եւս ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար, քանզի նրա հոգին ձեզնից բոլորիցդ հանգիստ էր գտել: Եւ եթե ձեզանով մի փոքր պարծեցայ նրա առաջ, չամաչեցի. այլ, ինչպէս ամէն ինչ ճշմարտութեամբ խոսեցինք ձեզ հետ, նոյնպէսեւ Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ: Ես նրա գորովանքը առաւել մեծ է ձեր հանդէպ, երբ յիշեցնում էր մեզ բոլորի հնազանդութիւնը, թէ ինչպէս երկիւղով եւ դողով էք ընդունել նրան: Եւ արդ ուրախ եմ, որ ամէն ինչում վստահութիւն ունեմ ձեր վրա:
Փիլիպեցիներին 2,12
Ուրեմն, իմ սիրելինե'ր, ինչպէս միշտ հնազանդուել էք, երբ եկել եմ ձեզ մոտ, այնպէս էլ հնազանդ եղէք առաւել եւս այժմ, երբ հեռու եմ ձեզանից. ահով եւ դողով դուք ձեր փրկութեան համար աշխատեցէք. որովհետեւ Աստուած է, որ յաջողեցնում է ձեր մէջ կամենալը եւ կատարելը իր հաճութեան համար:Ամէն ինչ արէք առանց տրտնջալուեւ առարկելու, որպէսզիլինէք անբիծ ես անարատ, 'Աստծու որդիներ, անմեղներ կամակոր եւ խոտորած ազգի մէջ, ուր պիտի փայլէք ինչպէս լուսատուներն աշխարհում, ձեր մէջ պահելով կյանքի խօսքը, որ պիտի լինի իմ պարծանքը Քրիստոսի օրուայ համար, որպէսզի ընդունայն ընթացած եւ ընդունայն աշխատած չլինեմ: Թեկուզ ես ձեր հաւատին իբրեւ պատարագ եւ զոհ ընծայուեմ, ուրախ եմ ես մասնակից ձեր բոլորի հրճուանքին: Նոյնպէս եւ դուք հրճուեցէ'ք եւ մասնակից եղէ'ք իմ ուրախութեանը:


 Եթե սուրբ  Հովհաննեսի խոսքերն ինձ համար հասկանալի ու վճիտ են, եթե Հովհաննեսի բառամթերքը դժվարություն չի առաջացնում, չի կարելի ասել, որ նույնն է կատարվում Սուրբ Պողոսի հետ: Նրա բառամթերքը ըմբռնելու համար պիտի իմանանք Հին Կտակարանում գործածված նույն բառամթերքի իմաստը: Աստուծո հանդեպ զգացված երկյուղը բնական է, պատարագի ատեն մի քանի անգամ սարկավագը մեզ հորդորում է, որպեսզի «երկյուղածութեամբ» ունկնդրենք սուրբ Ավետարանը, կամ« Ի վեր ընծայեցուցէք զմիտս մեր աստուածային երկիւղիւ», «երկիւղիվ եւ հաւատով» հաղորդվենք...
Բայց ինչպե՞ս էք հասկանում.  ամեն ժամ «ահով ու դողով» աշխատել մեր փրկության համար ու հիշել Աստուծոն: Չէ, որ «Սերը կատարյալլ է, և նրանում երկյուղ չկա:»
Ինչպե՞ս հասկանալ «ահով ու դողով» ծառայել մարմնաւոր – աշխարհական - իշխանություններին: Կամ «կինը պիտի երկնչի իր մարդուց»: Իմ ամուսնոյն կամ մեր աշխարհական իշխանությունների հեղինակության մեջ պե՞տք է տեսնեմ Աստուծոն զորությունը: Ըստ Եբրայեցիների ըմբռնմա՞ն, թե ամեն իշխանություն տրված է Աստուծո կողմից, ու նրանց պիտի ծառայենք այնպես, ինչպես ծառայում ենք Աստուծոն:
Report to moderator   Logged
FR.GHEVOND
Jr. Member
**

Rating: 6
Offline Offline

Posts: 83


ÑËÎÂÎ Î ÊÐÅÑÒÅ - ÍÀØÅ ÑÏÀÑÅÍÈÅ...


« Reply #1 on: November 25, 2006, 07:04:59 PM »

Hargeli Mariam!
Qristonian chpetq e unena voreve vax kam erkyugh mardkanc archev - da mardahachoyutyun e!
Ethe qristonyan siro mech e - apa na chuni ayd vax@ (@st Hovhannesi).

Isk Poghosi xosqer@ erkuighi masin - asumen the - vaxecir vor qo partakanutyunner@ (vorpes kin, cara, ......) chkatares vorpes harkne qristonyain. Aysinqn - petq che vaxenal andzic, ayl qo theri partakanutyunic, vori patcharov karoghes vshtacnel merdzavorin - isk sa airo patvirani xaxtumne!!!
Astvac Dzez orhni!!!
Report to moderator   Logged

«Èáî êàê áåç ëþáâè âñå äîáðîäåòåëè íè÷òî, òàê è áåç
ãîðäîñòè âñå ïîðîêè íè÷òî» /Ñâ. Òàòåâàöè /.
Mariam
Guest
« Reply #2 on: November 25, 2006, 09:28:46 PM »

Անչափ շնորհակալ եմ ձեր ազատարար պատասխանին համար: Իսկապես սկսում էի հավատալ, որ շեղում էի քրիստոնեական հավատից: Պարզապես՝ չպիտի սիրո պատվիրանի դեմ մեղանչենք, ու բոլորի հանդեպ մեր բերելիք ծառայությո'ւնն է, որ անթերի կերպով պիտի կատարենք ըստ այս խոսքին՝ «Ինչ որ արեցիք այս փոքրիկներից մեկին, Ի'նձ էք արել»: Ահով ու թողով պիտի մարդկանց ծառայենք, իբրև Աստծու հավատարիմ ծառաներ:
Շնորհակալություն:
Report to moderator   Logged
Mariam
Guest
« Reply #3 on: November 27, 2006, 10:36:50 AM »

Ուրեմն Սուրբ Պողոսի արտահայտությունը ՝ «ահով ու դողով» նշանակում է պարզապես գիտակցել, թե Աստուծո առաջ ենք կանգնած, Նրա ներկայությամբ, ու ցանկանալ միմիայն սուրբ կյանքով Նրան փառավորել:
Report to moderator   Logged
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!