|
Mariam
Guest
|
 |
« on: November 20, 2006, 03:11:43 PM » |
|
Աղջիկների ստանալիք հոգևոր դաստիարակության վերաբերյալ: Երբեք չեմ լսել մայրերի կարծիքների փոխանակում այս խնդրի կապակցությամբ, հավանաբար իմ այստեղ սեփական կարծիքն արտահայտելը կհամարվի անհնազանդության մի ուրիշ նշան ու ապացույց: Կիրակի օրվա պատարագը հրաշալի էր, բոլոր սարկավագներն ու կիսասարկավագները, դպիրներն ու նաև հավատացյալների մեծ բազմություն մը հավաքվել էինք, համախմբվել էինք Տիրոջ շուրջը: Խորանի շուրջ գտվնեցին տարբեր տարիքն ունեցող տարբեր սերունդի պատկանող տղաքն ու տղամարդիկ, ու մեկն մյուսին աջակցում էին եղբայրական ու հայրական սիրով: Փառք տվեցի Աստուծո, ու ակամա աղոթեզի, որպեսզի նաև մեր աղջիկներին պարգևված աստվածային շնորհը պակաս չլինի: Երբ հավատացյալ մայր մը ցանկանում է , որ իր տղան սկսի «ծառայել» եկեղեցում, եթե քահանան համաձայնվի, տղու հոգևոր հատկությունների պատճառով, երիտասարդ պատանին շապիկ է հագնում, մոտենում է սուրբ գրքերին, կարդում ու երգում, կանգնում խորանի շուրջ, ու «ծառայում Աստուծո»: Երբ մի աղջկա մայր ցանկանում է, որ իր աղջիկը քրիստոնյա լինի, այսինքն Քրիստոսի համոզված հավատացյալ, նա ուղղակի օգնություն չի ստանում եկեղեցուց: Ամբողջ պարտականությունը վերցնում է իր ուսերի վրա, ու Աստվածաշունչն ու շարակնոցը, աղոթագրքեր են նրա օգնականներն ու երկուսի' մոր ու աղջկա դաստիարակիչները: Անուղղակիորեն սակայն շնորհապարտ է սույն գրքերի հեղինակներին ու հրատարակիչներին, որոնք եկեղեցու նվիրված հոգևորականներ են ընդհանրապես: Այս առիթով նշեմ, որ մեծ գոհունակությամբ նկատել եմ, որ իմ աղջիկը չի մերժում լուռ աղոթել – կամ լռելյան աղոթք կարդալ – պատարագից առաջ ու պատարագի ընթացքին: Բացում է իր պատարագամատույցն ու կարդում է առաջարկված աղոթքներից մեկը: Ուրեմն, գոհ եմ իմ աղջկա կատարած առաջադիմությունից, բայց ափսոսում եմ, որ այս խնդրի մեջ ոչ մի օգնություն չեմ ստանում մեր համայնքի բազմազբաղ հոգևորականներից: Եթե երեխաներին – աղջիկները ներարյալ – համախմբվեին գոնե ամիսը մի անգամ քահանայի շուրջ, եթե բոլոր երեխաներին մի պարտականություն տրվեր եկեղեցում – օրինակ' եկեղեցի մաքրության վրա հսկելը, ծաղիկների ջուր տալը, միասին Ավետարան կարդալն ու կարծիքներ փոխանակելը, կամ պարզապես, իրար ճանաչելու առիթ ու ուրախություն... ավելի ոգևորված կլինեին, ավելի մեծ սիրով կհետևեին մեզ եկեղեցի: Այս բոլորը բնականաբար տրված է այս երիտասարդ պատանուն, որը ընդգրկվել է սարկավագների ու կիսասարկավագների խմբի մեջ, ու սկսում է իր «ծառայությունը»: Չի՞ կարելի նման շնորհ ընձեռել նաև աղջիկներին: Ուզում եմ ասել, այնպես անել, որպեսզի երեխան-պատանուհին այն տպավորությունը ունենա, որ քրիստոնյա համայնքի մաս է կազմում, ու Քրիստոսը նրանից ցանկանում է գործունյա հավատ մը: Մի՞թե վտանգ չկա սրա մեջ, երբ աղջիկս գալիս է եկեղեցի միմիայն Սուրբ Հաղորդությունը ստանալու մեծագույն պարգևի համար: Եղբայրասիրությունը անտեսված է, բացակա է:
|