Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 01:26:39 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.2.   «Յուրաքանչյուր անհատի կարծիքը արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրի համար» նշանաբանին հետևելով է ստեղծված Ֆորումը։
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Ինչո՞ւ լքեցիր  (Read 2237 times)
0 Members and 2 Guests are viewing this topic.
Anna
Guest
« on: November 07, 2006, 02:41:01 PM »

"Էլի՛, էլի՛, լա՞մա սաբաքթանի" - "Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ":
(Մատթ. 27. 46)

Ինչո՞ւ է ասում այս խոսքերը Քրիստոս: 
« Last Edit: November 10, 2006, 01:33:47 AM by Anna » Report to moderator   Logged
Mariam
Guest
« Reply #1 on: November 10, 2006, 02:58:39 PM »

Մաղաքիա արքեպիսկոբոս ու պատրիարք Օրմանյանի մեկնաբանությունը – «Համապատում» գրքից - հետևյալն է. (Էջ 797)
«Հիսուսի արձակած հառաչանքը բուն եբրայերեն բառերով են մեջ բերում ավետարանիչները. «Էլի, Էլի, լամա սաբագթանի», կամ ավելի ճշտությամբ «Էլօի, Էլօի, լեմա սաբագթանի», որ թարգմանվում է «Աստվա'ծ իմ, Աստվա'ծ իմ, ընդե՞ր թողեր ցիս:» Բնագրային լեզվով մեջբերելու երկու պատճառներ կարող ենք նշել: Մեկը՝ այդ հառաչանքի տեղիք տված բառախաղի բացատրությունը տալ, մյուսը՝ խոսքերը սաղմոսից վերցրած լինելով, նույնիսկ նվիրական բառերը հիշված լինելու համար:
«Էլի, Էլի»-ն կամավոր փոփոխությամբ, իբրև «Էլիա, Էլիա» ընդունելով, այն Եղիա մարգարեին ուղղված դիտեցին և սկսեցին չորս կողմից ծիծաղելով կրկնել. «Եղիային է դիմում, Եղիային է կանչում, տեսնենք Եղիան կգա՞ արդյոք՝ իրեն խաչից ցած իջեցնելու:» Քահանայապետնետն ու դպիրները, Սուրբ Գրքի հմուտ անձինք, անշուշտ չէին կարող սաղմոսի ծանոթ մեկ համարը չիմացության տալ, հետևաբար լոկ ծաղրական և կամակոր մի խաղ էր իրենց արածը: Իսկ Եղիային վերաբերելու փաստը կապ ուներ Մեսիական խնդրի հետ, իբրև Եղիան պիտի լինէր Մեսիայի կարապետը՝ Մաղաքիայի մարգարեության համապատասխան ( Մաղ. Գ5)  և սրանով Հիսուսի՝ Մեսիա հռչակած լինելն էր ծաղրում, երբ Եղիայի օգնության է կանչում, ասում էին նրանք: Ոմանք հռովմեացի զինվորների տգիտությանն էին վերագրում Աստծու անունը Եղիայի անվան հետ շփոթելը, սակայն հռովմեացի զինվորները ոչ եբրայերեն գիտեին, և ոչ էլ Եղիային էին ճանաչում, որպեսզի այս տեսակ բառախաղ կարողանային ստեղծել:
Պատահածը բանիմաց դպիրների և հմուտ քահանայապետերի կամավոր և ծաղրական աղավաղման հետևանքն էր:
Հիսուսի արձակած հառաչանքը քանիցս հիշատակված ԻԱ (21) սաղմոսի առաջաբանն է. «Աստուած, Աստուած իմ, նայեաց առ իս, ընդե՞ր թողեր զիս, հեռի եղեր ի փրկութենէ իմմէ վասն բանից անցանաց իմոց»: Այս սաղմոսից քանի-քանի համարներ արդեն հիշեցինք, որոնք ավետարանիչների կողմից իբրև մեսիական մարգարէություն էին ընդունում, և որոնք շատ պատշաճում էին Հիսուսի չարչարանքներին և խաչելությանը: Քրիստոնյա մեկնիչներն ամբողջ սաղմոսը իբրև մեսիական մարգարէություն են ընդունում և չպիտի հանդուգն և անհավանական ենթադրություն համարվի, եթե ասենք, որ Հիսուս Իր վերջին րոպեներին բարձրաձայն սկսած սաղմոսը շարունակում է լռությամբ, ամբողջաբար այն ասելով՝ մարգարեության և Իր փրկագործ մահվան խորհուրդը հաստատեց: Այդ սաղմոսի միջից ոմանք որոշ բացատրություններ Հիսուսի հարմար չեն գտնում, որոնք հանցանքի խոստովանություն են պարունակում, ինչպես, օրինակ, «Վասն բանից հանցանաց իմոց: Այլ ես որդն եմ, և ոչ եմ մարդ, նախատինք մարդկան, և արհամարհանք ժողովրդոց»: (ՍԱՂՄ. ԻԱ 1 և 7) Սակայն պետք չէ մոռանալ, որ Հիսուս մարդկության մեղքն Իր վրա վերցնելով, նրանց մեղքերի ծանրությունն էր կրում, իբրև թե Ինքն է նույն մեղքերի պարտավոր, հետևաբար այդ տեսակետով ավելի հարմար է նկատել փրկագործության խորհրդի հետ հարմար գալը, քան թե արհամարհությունը: Այդ մտքով էր վաղուց ասվել մարգարեի բերանով. «Նա զմեղս մեր բառնայ եւ վասն մեր չարչարի, եւ մեք համարեցաք զնա ի ցաւս եւ ի հարուածս եւ ի չարչարանս իբրեւ յԱստղուծոյ. բայց նա վիրաւորեցաւ վասն մեղաց մերոց, եւ պատժեցաւ վասն մերոց անիրաւութեանց» (ԵՍ. ԾԳ 4-5)»


« Last Edit: November 13, 2006, 08:11:57 AM by Mariam » Report to moderator   Logged
Abegha
Guest
« Reply #2 on: November 10, 2006, 04:35:42 PM »

Հուսամ Մարիամի մեջբերած բացատրությունից հետո հստակ է հարցիդ պատասխանը։
Report to moderator   Logged
Anna
Guest
« Reply #3 on: November 11, 2006, 12:14:56 PM »

Haskanali e, shnorhakal em.
Report to moderator   Logged
Mariam
Guest
« Reply #4 on: November 13, 2006, 08:20:52 AM »

Սիրելի Աննա, մի վրիպակ եմ սրբագրել  «Այս սաղմոսի միջից ոմանք որոշ բացատրություններ Քրիստոսի հարմար չեն գտնում ...» 7երրորդ տողում վերջից առաջ:
Report to moderator   Logged
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!