Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 01:22:07 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1] 2   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Ֆորումի կանոնները  (Read 4466 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Petros
Guest
« on: November 05, 2006, 12:47:33 AM »

Ինձ բողոքներ են գալիս, որ հաշվի չի առնվում ֆորումցիների կածիքը և ջնջվում է ադմինիստրացիայի կողմից: Այդքան կանոն գրելը համարում եմ, որ սխալ է, քանի որ բանտարկյալներ չեն այստեղ, այլ ազատ մարդիք, որոնք ունեն իրենց ազատ կարծիքը և պիտի հարգվի ադմինիստրացիայի կողմից: Խնդրում եմ կրճատեք կանոնները: Որպեսզի ադմինիստրացիան գոհ լինի ֆորումցիներից, պիտի ֆորումցիները գոհ լինեն ադմինիստրացիայից: Եթե ինչ որ թեմայում շեղում է տեղի ունենում, թող տվյալ կայքի մոդերատորը բացի մի նոր թեմա այդ հարցի շուրջ: Այդքան կանոններին եթե հետևենք ապա պիտի խոսենք ոչ լիովին և անկեղծ, կամ էլ պիտի լռենք, որպեսզի մոդերատորները չջնջեն մարդու կարծիքը:

« Last Edit: December 15, 2006, 12:22:35 AM by Admin » Report to moderator   Logged
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #1 on: November 05, 2006, 06:26:53 AM »

Ստացա կանոնակարգը: Շնորհակալ եմ ադմինիստրացիայից: Կաշխատեմ հետևել ֆորումի կարգին և կանոնին:
Բացի երախտագիտությունս, կուզեի հայտնել ֆորումի ադմինիստրացիային խորին վստահությունս և հարգանքս:
 
Սիրով
Report to moderator   Logged
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #2 on: November 05, 2006, 07:26:30 PM »

Պետրոս ջան, նախ ճշտենք. դո՞ւ ես բողոքում, թե՝ ուրիշները։ Եթե մյուսներն են բողոքում, ինչո՞ւ իրենք չեն գրում։
Ոչ ոք չի բռնանում այստեղ, որ արտահայտեն իրենց քննադատությունը։ Երկորդ՝ այդ մարդիկ քեզ չպետք է բողոքեն, այլ՝ ադմինիստրացիային, իսկ եթե դու արտահայտում ես քո կարծիքը կամ դժգոհությունը, ապա շատ շնորհակալ ենք։ Յուրաքանչյուրի կառուցողական քննադատությունը օգտակար է։
Եթե այդքան քիչ կանոնները բանտարկյալի տպավորություն են ստեղծում, ուրեմն այս աշխարհում մենք բանտարկյալներ ենք։ Մի օր, որ առիթ ունենաս, թերթիր «Կանոնագիրք Հայոց»–ը, երկու մեծ հատորներ, որտեղ հազարավոր կանոններ կան, բայց դա չի նշանակում, որ մենք եկեղեցում բանտարկյալներ ենք։ Առաքյալներն ու հայրապետներն են կանոններ գրել, բյուրավոր կանոններ։ Միթե կարող ենք ասել, որ բանտարկել են նրանք մեզ։ Կանոնները չեն սահմանափակում մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորությունը։
Հասկանալի է, որ ինտերնետին շատերը մի քիչ ավելի անլուրջ են վերաբերվում և երբ մտնում են հատկապես ֆորումներից ներս, սկսում են իրենց դրսևորել ավելի ազատ, քան իրական կյանքում են։ Այս ամենով հանդերձ Լուսամուտում չի կարող այդպես լինել, չի կարող ամենաթողություն լինել, որ ամեն մեկը ծածկանվան տակ իրեն ամեն ինչ թույլ տա։
Ազատությունը չպետք է շփոթել ամենաթողության հետ, և այստեղ ոչ ոք իրավունք չունի գլոբալ մոդերատորին կամ մոդերատորին վիրավորելով արտահայտի իր դժգոհությունը։ Դժգոհություններն ընդունվում են, երբ լինում են կառուցողական։ Սա այն տեղը չէ, որտեղ մարդիկ իրենց դժգոհություններն արտահայտեն փողոցային բառերով։

Վերջին նշումդ ժամանակին քննարկվել էր ադմինիստրացիայի կողմից, բայց մինչդեռ մենք նոր թեմա ենք բացում, մարդիկ հասցնում են այդ ընթացքում միմյանց կոպտել և հեռանալ, որն անթույլատրելի է։ Մինչդեռ նոր թեմա ես բացում, մարդիկ հասցնում են այդ թեման վերածել մեկ այլ թեմայի, նույնիսկ սկսում է մի երրորդ թեմայի վերաճել։ Այս ամենը հաշվի առնելով, ընթացիկ նոր խնդիրներին անդրադառնալով, փորձում ենք կանոնակարգը թարմացնել և համապատասխանեցնել, որպեսզի նոր խնդիրների լուծումն առավել ճկուն լինի։ Եվ այս ամենը արվում է ֆորումի և նրան մասնակից անդամների համար, ինչպես նաև ընթերցողների համար։ Այո, ֆորումը նաև ընթերցողների համար է, որ նրանք էլ գրառված կարծիքներ կարդալով օգուտ քաղեն։ Բայց եթե մարդը լուրջ թեմայի տակ պիտի կարդա մեր փողոցային զրույցը, ապա անիմաստ է դառնում Լուսամուտի ֆորումը։
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Mariam
Guest
« Reply #3 on: November 05, 2006, 09:53:07 PM »

Պետրոս,քո պատասխանները միշտ օգտակար են եղել մեզ - հատկապես' ինձ: Փորձենք չնայել կանոններին, ու գրել սրտից - ու աղոթից - բխածը: Եթե անդրադառնանք, թե իսկապես սիրտը համատեղելի չէ ֆորումներում մշակված կանոնների հետ, այն ատեն հրաժարվենք մասնակցելուց: Հույս ունեմ, որ պարկեշտ խոսակցի համար աննշմարելի կլինեն կանոնները:
Իմ վախը վերաբերում է նաև գրած խիստ անձնական պատասխաններին: Եթե չլինենք անկեղծ, երբեք որևէ օգուտ քաղելը անկարելի կլինի: Մշակած կանոնները միթե ծառայում են պարկեշտ անկեղծությա՞նը: Հնարավո՞ր է շիտակ ու քաղաքավար խոսել ինտերնեթում: Անկեղծությունը շեղո՞ւմ կհամարվի, քաղաքավարությունից ու զսպվածությունից շեղո՞ւմ:
Աղոթքն համատեղելի՞ է համակարգչի հետ :
Աղոթքը շեղում չէ՞ ' արդիական մարդու մշակած քաղաքավարության օրենքներից:
Report to moderator   Logged
Petros
Guest
« Reply #4 on: November 05, 2006, 11:26:58 PM »

Ես իմ ձեռքեը լվանում եմ այս թեմաից: Թող կարդան և պատասխանեն նրանք , ովքեր ինձ գրել են, բողոքել են: Ես մոդերատոր չեմ և ոչ էլ ավելին, քան ինչ որ մեկն այստեղ: Խնդրում եմ լուծեք ձեր հարցերը անմիջապես նրա հետ, ում հետ հարցեր ունեք եք: Հուսով եմ այդպես ավելի լավ կլինի: Ես չեմ ուզում վիճվել ինձ համար թանկ մեկի հետ ինչ որ մեկի պատտճառով, լուծեք ինքներդ: Ես էլ դեզ պես մարդ եմ: ՈՒզում եք ազատություն, ինքներդ հայցեք: ՈՒզում եք հարգանք, ինքներդ հարգեք ուրիշներին: ՈՒզում եք, որ ձեզ լսեն, ձեր խոսքը հաշվի առնեն, օգտագործեք տակտիկա և էթիկա:

Ադմին ջան, ես էլ չեմ բողոքում: Պրիստուպ եղավ մոտս, երբ "ինչ-որ" մեկն ինձ սկսեց համոզել, որ ինքը ճիշտ է վարվում: Ես աեդեն 2-րդ անգամ շատ ուժեղ և լուրջ վիճում եմ իմ շատ մոտ ընկերոջ հետ: Ինչո՞ւ:
Ով ինչ ուզում է թող անի և կստանա ըստ ֆորումի կանոնների: Էլ թող բողոքներ չլինեն: Այս ֆորումն ինձ համար թանկ է, քանի որ ...
 
Report to moderator   Logged
Pantera
Guest
« Reply #5 on: November 06, 2006, 08:33:12 PM »


Ես իմ ձեռքեը լվանում եմ այս թեմաից ... Թող կարդան և պատասխանեն նրանք , ովքեր ինձ գրել են, բողոքել են: Ես մոդերատոր չեմ և ոչ էլ ավելին, քան ինչ որ մեկն այստեղ: Խնդրում եմ լուծեք ձեր հարցերը անմիջապես նրա հետ, ում հետ հարցեր ունեք ...
 

hahaha
 " Pighatose kanchec qahananerin, ishxanavornerin yev joghovrdin u asac. "Ays mardun beriq u nerkayacriq inz, vorpes joghovrdin molorecnoghi. ahavasik dzer araj dataqnnutyun areci yev ays mardu mej chgta hancanq ayn baneri masin, voroncov duq charakhosum eq Nran""
Pighatose tesnelov, vor vochinch chi ognum joghovrdin haskacnelu hamar`JUR VERCNELOV LVAC DZERQERE JOGHOVRDI ARAJ U ASAC "Ayd ardari aryunic yes anmasn em, duq giteq".

Hetaqrqir e, te ov ays nman iravichakn araj qashoghe forumum u ov` dzerqer lvacoghe...isk...hetnordnere?...
« Last Edit: November 07, 2006, 04:31:41 PM by Pantera » Report to moderator   Logged
Anna
Guest
« Reply #6 on: November 07, 2006, 12:26:22 AM »

Կարծում եմ այս թեմայում անտեղի էր մեջբերում անել Սուրբ Ավետարանից: Եթե ուզում էիք պաշտպանած լինել Մարոին, կարելի էր այդ անել ուրիշ ձև՝ առանց մեջբերելու Ավետարանային հատված:
Report to moderator   Logged
Satenik
Sr. Member
****

Rating: 8
Offline Offline

Posts: 345


« Reply #7 on: November 07, 2006, 05:57:45 AM »

Շատ դիպուկ էր Սյուզանի համեմատությունը, իմ մտքով էլ հենց դա անցավ:
Օրենք ճանաչելը՝ խիղճ է ու սկզբունք: Առանց դրանց բարեպաշտ քրիստոնյա չի լինում:
Report to moderator   Logged
Pantera
Guest
« Reply #8 on: November 07, 2006, 07:08:28 AM »

Anna jan, yete ays forumum e anteghi Avetaranic mejberumner anele, apa vor myus forumnerum e ayn teghi?
Isk im mejberman mej` harce voch miayn Maroyin pashtpanutyann e verabervum, ayl nayev` mardkayin qayleri hetevoghakanutyane.

Satenik jan  hello
Report to moderator   Logged
Anna
Guest
« Reply #9 on: November 07, 2006, 11:47:28 AM »

Anna jan, yete ays forumum e anteghi Avetaranic mejberumner anele, apa vor myus forumnerum e ayn teghi?


Իմ գրածը
Quote
Կարծում եմ այս թեմայում անտեղի էր մեջբերում անել Սուրբ Ավետարանից: Եթե ուզում էիք պաշտպանած լինել Մարոին, կարելի էր այդ անել ուրիշ ձև՝ առանց մեջբերելու Ավետարանային հատված:
« Last Edit: November 07, 2006, 11:48:59 AM by Anna » Report to moderator   Logged
Pages: [1] 2   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!