Կցանկանայի իմանալ թե ի՞նչ ձևով աշխարհականին արտոնված է իր մասնակցությունը բերել ժամերգության: Ընդհանրապես նկատել եմ թե շարակնոցը ու ժամագիրքը վերապահված են քահանաներին ու սարկավագներին: Եկեղեցում աղոթելը աշխարհականի համար նշանակում է սրտով միանալ քահանաների ու սարկավագների աղոթքին: Դա դյուրին է երբ լավ իմանում ենք արտասանված խոսքերն ու նրանց իմաստն: ( Թեև մեզ էլ օգտակար կլիներ երբեմն օրհնաբանական աղոթքը բարձրացնել նաև ամբողջ սրտով առ Աստված: Շատ կցանկանայի որ ժողովրդին սովորեցնեն մի քանի շարականներ, որոնք միաբերան երգվեն բոլոր զավակների կողմից, ժամերգության կամ պատարագի ատեն

Բայց այս մասնակցությունն ավելի դժվար է երբ պատարագի կամ ժամերգության երգը հազվադեպ է երգվում, հատուկ տոների առիթով միայն: Անկարելի է հոգով միանալ հազիվ լսված ու չհասկացված խոսքերին: Եկեղեցում ինձ միակ արտոնված աղոթքն ուղղափառների այն «սրտի» աղոթքն է, որին պարզ խոսքերն իջնում են սրտի մեջ ու մեզ միացնում Աստուծո հետ, և որ ամենուն հասանելի է: Ու եկեղեցին ինձ պարգևում է ամենաերջանիկ աղորթքի պահեր:
Աղջկանս, որ շատ նեղանում է երբ երգված շարականը մեր գրքի մեջ չունենք ու անհնարին է հետևել խոսքերին, սովորեցրել եմ նույնպես պասիվ չմնալ եկեղեցում ու աղոթքը սրտից չհեռացնել: Միթե՞ Հայ Առաքելական Եկեղեցին ցանկանում է որ ա'յս ձևով նրա զավակներն մասնակցեն քահանաների ու սարկավագների աղոթքին:
Շնորհապարտության զգացումս շատ մեծ է Մայր Եկեղեցու նկատմամբ, ումից ստանում եմ հոգևոր ամեն աջակցություն: Բայց կցանկանայի որ իր առաքելությունն կատարյալ լինի, ու գեղեցկությունը' գերազանց: