Սիրելի հայ քրիստոնյաներ,
կարելի՞ է ձեզ հարցնել, ինչո՞ւ հայերեն չեք գրում: Արդյո՞ք ձեզ ոչ մի պահ վատ չեք զգում այն վայրկյանին, երբ ձեր ձեռքերը աղավաղում են հայոց լեզուն, այն մեծ սրբությունը, որ պարգևեց մեզ Ինքն Աստվածը սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով: Այն սրբությունը, որի շնորհիվ մի ամբողջ ազգ դարձավ քրիստոնյա, դիմակայեց նախադեպը աշխարհում չունեցող դժվարություններին ու հիրավի Քրիստոսի տանջանքներին, պահեց իր դեմքն ու իսկությունը, մաքրությունն ու արդարությունը:
Իզուր չէ, որ հենց այս բաժնում եմ բացել թեման, հենց այս բաժնի անվանմամբ:
Կներեք, բայց եթե մենք նույնիսկ այս փոքր հարցում ի վիճակի չենք նեղություն քաշելու, ժամանակ տրամադրելու, թեկուզ և նյարդեր զոհելու հայերեը չաղավաղելու ու չոչնչացնելու համար, եթե մենք նույնիսկ այս հարցում չունենք տարրական պատասխանատվության զգացում, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք ունենալ այլ շատ ավելի ծանր հարցերում պատասխանտվության զգացում և ինչպե՞ս պիտի խոսենք սիրուց, որն ինքնին ոչ այլ ինչ է քան հենց պատասխանտվության զգացում:
Ո՞Ւմ ենք խաբում: Ո՞Ւմ ենք վնսասում: Այդ ի'նչ մի ծանրակշիռ պատճառաբանություն պիտի բերենք մեր իսկ ծուլությանը:
Վայրի ոսոխը հային խփել է նախ և առաջ իր քրիստոնեության համար, և խփել է նախ և առաջ հայոց գրերին ու խաչին:
Հայ Եկեղեցում ծնված բոլոր սրբերը գրել են մեսրոպյան տառերով և այդ մեսրոպյան գրի շնորհիվ էլ սրբացել են:
Անկեղծ ասեմ, շատ վիրավորված եմ զգում այս արհամարհանքի պատճառով, ուղղակի նյարդայինանում եմ երբ բացում եմ ֆորումը ու տեսնում ոնց է տրորվում լեզուն: ՈՒ քանի գնում, շատանում է այս միտումը:
Նորից հիշեցնեմ, այ սա շատ հարմար էջ է հայերեն գրելու համար
http://www.genocide.ru/translit/convert.html