|
Abegha
Guest
|
 |
« Reply #1 on: September 17, 2006, 10:43:31 PM » |
|
Անշուշտ ճիշտ է ասածդ, քահանան Տիրոջ սպասավորն է և պետք է մարդկանց մատուցի Աստուծո խոսքը, պետք է մարդկանց մերձեցնի Աստծուն, որի համար պայման է, որ ինքն ևս մերձ լինի Աստծուն։ Բայց միաժամանակ չպետք է մոռանանք, որ քահանան ևս մարդ է, մեզ նման, և մեղանչում ու սխալներ է թույլ տալիս, ինչպես բոլորս։ Բայց կա՞ մարդ, որ մեղքեր չունի։ Ինձ նման մեկը կարող է մարդկանց առջև շատ ներկայանալի և սիրված լինի, բայց իր հոգում եղած մեղքերի պատճառով՝ անընդունելի Աստուծո առջև։ Հետևաբար արտաքինով չպետք է դատել և դատողն Աստված Ինքն է։ Մյուս կողմից՝ մեկը կարող է մարդկանց առջև շատ ամբաստանված լինի, բայց Աստուծո առջև՝ մաքուր։ Մարդկանց սրտերը քննողն Աստված է։ Սա նման է ավետարանական առակին, խնդրեմ կարդացեք (Ավ. ըստ Մատթ., գլ. 21, հմր. 28-32): Եկեղեցին վաղուց պատասխանել է նաև հետևյալ հարցին. – Եթե քահանան մեղավոր մեկն է, կարելի՞ է նրա ձեռքից Հաղորդություն ընդունել։ – Ձեռքը կարող է կեղտոտ լինել, բայց ստացած դեղը՝ բժշկարար։
Պետք չէ քահանային սրբացնել, բայց պետք է նրան օգնենք, որ մոտենա այդ սրբությանը։ Երկրորդ՝ սրբության առումով այն, ինչ պարտավոր է պահել քահանան, պարտավոր է պահել յուրաքանչյուր քրիստոնյա։ Իրավունք չունենք քահանային «ցիցը հանելու», երբ ինքներս չենք պահում այն, ինչ պատվիրում է մեզ Տերը։ Ընդհանրապես մեղանչող մարդու հանդեպ պետք է ավելի շատ սեր ունենալ, քան թե՝ կարեկցանք։ Իսկ ո՞վ չի մեղանչում կամ սխալվում։
Քահանայի կոպիտ պատասխանները, անշուշտ, պետք է նկատել, կույր չենք, ի վերջո դա կարող է օգնել այդ քահանային, բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ ամենից բարեհամբույր մարդը որոշակի հանգամանքների պարագայում կարող է կոպիտ դառնալ, և այդ պահը կարող է զուգադիպել քեզ հետ։
Ինչ վերաբերում է հավատքին, ապա պետք է ասեմ, որ մեր հավատքը չպետք է կապենք անձի հետ, այլ՝ կենդանի Աստուծո, Իր եկեղեցու և սրբերի հետ։ Ճիշտ է, քահանան միջնորդ է, որի միջոցով ստանում ենք Սբ. Հաղորդությունը, մեղքերից՝ ապաշխարություն և թողություն, բայց կյանքում ամեն ինչ է միջնորդում Աստուծո ներկայությունը՝ մեզ հաղորդակից դարձնելով Իր հետ։ Ամեն ինչի արարիչն Ինքն է, և ամեն ինչի մեջ Նա տեսանելի է, իսկ իմաստուն մարդը այդ ամենի միջոցով մոտենում է Իրեն՝ օգտվելով այդ ամենի «միջնորդությունից»։ Սբ. Բարսեղ Կեսարացին մի իմաստուն խոսք ունի, որտեղ ասում է, թե Աստված չընտրեց հրեշտակներին որպես միջնորդ, որովհետև հրեշտակներն անմեղ են և չեն հասկանա մեղավոր մարդուն, այլ ընտրեց և մարդկանց տվեց քահանայության պատիվը, որովհետև մեղավոր մարդը կարող է սիրել ու ներողամիտ գտնվել իր նման մեղավորի հանդեպ՝ ցույց տալով մեղքից հեռանալու ճանապարհը՝ ապաշխարություն, մեղքերի թողություն և Սբ. Հաղորդություն տալով։
|