|
Abegha
Guest
|
 |
« Reply #1 on: September 17, 2006, 03:33:29 PM » |
|
Նախ եթե մարդն արդեն իր հոգում սով է զգում, նշանակում է իր հոգին լիարժեքորեն դատարկ չէ։
Հայը ուր գնացել է, նախ՝ եկեղեցի, ապա դպրոց է կառուցել, բայց …
Առաջ քաշածդ խնդիրները Հայ Եկեղեցու համար շատ լուրջ ֆինանսական հարցերի հետ են առնչվում և անհրաժեշտ է, որ համայնքն ինքը նախաձեռնություն ցուցաբերի։
Նման պարագաներում միայն միասնականությունը կարող է օգնել։ Այդպիսի համայնքներին շատ է օգնում ազգային–եկեղեցական տոներին հավաքվելը և նշելը, հատկապես հրավիրել հոգևորական, Սբ. Պատարագ մատուցելու համար տեղում որևէ եկեղեցի վարձել։ Գոնե այդպիսի վայրերի համայնքները կարողանան Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոները նշել։ Մյուս տարբերակը. Հայաստան գալուց գնել հոգևոր գրականություն, հատկապես՝ աղոթագրքեր։ Ինչու չէ այդտեղ տանը ընթերցել հայածես աղոթքներ։
Այնուամենայնիվ, ինչ էլ որ անի մարդ, իր եկեղեցուց կտրված լինելով զգալու է այդ հոգու սովը։ Աշխարհի տարբեր ծայրերում կան այդպիսի համայնքներ, որոնք ո՛չ եկեղեցի, ո՛չ էլ դպրոց ունեն, և կարծես ամբողջովին կտրված են հայկական միջավայրից։ Այդպիսի համայնքներում միշտ առկա են այդ խնդիրները։ Իմ կարծիքով նման անելանելի իրավիճակներում լուծումներից մեկն էլ հեռահաղորդակցության և ժամանակակից տեխնոլոգիաների լավ օգտագործումն է։ Այս առումով Լուսամուտը նման նպատակ է ներառնում իր մեջ, այսինքն՝ մարդկանց փոխանցել և հաղորդակից դարձնել այդ արժեքներին, որոնցից մի տեսակ հեռու ենք կամ հեռացել ենք։
Ես գիտեմ մարդիկ, ովքեր նման պարագաներում կազմակերպել են հայոց լեզվի և գրականության դասեր իրենց երեխաների համար։ Այսպիսի հանգամանքներում գտնվող համայնքները չպետք է ձեռքները ծալեն և սպասեն, որ իրենց կօգնեն, այլ պետք է իրենք նախաձեռնություն ցուցաբերեն։ Նախանձախնդրության ու նախաձեռնության ոգի՝ գեթ մտածելով իրենց զավակների մասին։ Ի վերջո հայն ինչ ճանապարհով էլ իր հավատքի սնուցման աղբյուրը գտնի, միևնույնն է, կարոտելու է իր եկեղեցին ու լեզուն, որովհետև այս երկուսը իրենց էության հիմնաբաղադրիչներն են։
Աստվածաշունչը յուրովի հասկանալ՝ առանց մեկնաբանության, հաճախ նշանակում է հեռանալ հենց Աստվածաշնչից։ Այս պարագայում շատ կարևոր է նրա կենդանի մեկնաբանությունը՝ հոգևորականի կողմից, բայց կարելի է դիմել նաև այլ գրքերի, հատկապես եկեղեցու հայրերի մեկնություններին։
|