|
Mariam
Guest
|
 |
« on: August 09, 2006, 11:05:50 AM » |
|
Խոսքս ուղղված է հարգելի Հայր Հ-ին, որ ցանկացել է արձագանք ստանալ իր հորդորներին: Անօգուտ է մեզ խորհուրդ տալ հագուստի վերաբերյալ: Որովհետև կացությունը մեզանից կախված չէ, ու գոնե այս ոլորտներում մարդ – թե կին – հավատացյալը ի վիճակի է կողմնորոշվելու լավագույն լուծման մասին: Ասացիք, թե սեվ հագուստ չպիտի հագնենք ամուսնության պարագային, կամ թաղման պարագային: Բոլորովին ճիշտ եք մտածում: Բայց իմացեք, թե այստեղ՝ Արցախում, ինչքան ենք տառապում տարբեր գույն ունեցող զգեստ գտնելու համար: Երևի՝ դպրոցական պարտադիր համազգեստի հետ առընչված հարց է: Ուրիշ, գունավոր զգեստները ըստ «մոտայի» են, ու շատ հաճախ անպարկեշտ և ինձ և աղջկա համար: Ուրեմն՝ հագնում եմ պարկեշտ զգեստը, նույնիսկ եթե նա սեվ է լինում: Դպրոցի համար, չմոռանաք, որ սեվ զգեստը պարտադիր է երեխաների համար: Գոց կապույտ գույնի զգեստ գտնելը անհնարին է: Այս գույնի կերպասն իսկ չկա: Զգեստ կարելը միշտ հնարավոր չէ: Գլխաշորի վերաբերյալ... մեզ բոլորի կողմից սիրված Սուրբ Մարիամ Աստվածածինը ոչ միայն գլխաշորով էր Տաճար մտնում ու աղոթում, այլ անպայման - տատիկիս նման – ամբողջ օրը,տարվա բոլոր եղանակներին , գլխաշորը նրանից անբաժան էր: Սուրբ Մարիամ Աստվածածինը, կամ մեր հարգելի ու սուրբ Հայ կանայք տարբեր ձևով չէին կարողանում անել, որովհետև դա հակասում էր իրենց ապրած միջավայրի սովորույթներին, կլիներ անպարկեշտություն: Բայց տեսեք, թե ինչ է պատահում հիմա. եկեղեցի մտնելիս, կինը դնում է մի գլխաշոր, որը զարդարանքի նման է, ժանյակի նման է, ամբողջ գլուխը չի ծածկում, թափանցիկ է ու նախշուն: Կարծես՝ կինը դարձել է մի տիկնիկ, որը անպայման գեղեցիկ պիտի երևա, նույնիսկ եկեղեցո'ւմ, ու այդ «գլխաշորը» զարդարանք է իր գլխուն:- Ուրիշ զարդարանք, նման այն զարդարանքներին, որի օգտագործող կանանց դատապարտեց Եսայի մարգարեն: Գլխաշորը կորցրել է պարկեշտության իր բուն իմաստը: Եկեղեցի մտնելիս, պարտադիր եմ մտածել Աստծու մասին, ու աղոթել: Էլ ի՛նչ գլխաշորի մասին հոգ տանելը: - Բայց գլխաշորս գրեթե միշտ պայուսակում է, եթէ հարկավոր է՝ կկապեմ: Խնդիր չկա: Եթե պատահում է՝ մոռացել եմ, բայց ցանկանում եմ Եկեղեցի մտնել ժամերգության ատեն, չեմ վերցնում իմ տրամադրության տակ գտնվող զարդարված գլխաշորերից, կամաչեի, որ դուք ինձ տեսնեիք այս վիճակում՝ զարդարվա՛ծ գլխով: Դա հակասում է իմ ներքին համոզումներին, ու ինձ կթվեր, թե ծպտվել եմ Աստծու առաջ: Մյուս կողմից, չեմ կարծում, թե եկեղեցին իմ տնից բնությամբ տարբեր լինի: Նշանակալի խոսքերում՝ «Եթե ցանկանում ես աղոթել, տան դուռդ փակիր ու աղոթիր քո երկնավոր Հորը: », գլխաշորի մասին ակնարկություն չկա, ոչ էլ տղամարդկանց ու կանանց տարբերության մասին: Այս բոլոր օրենքները, զոր Եկեղեցին պարտադրում է, պիտի քննենք, որպեսզի գոնէ օրենքը հարգելիս, չպիտի շեղենք օրենքի հոգուց: - Գլխաշորի իմաստը պարկեշտությունն է: Կարող եմ առանց գլխաշորի շատ համեստ տեսք ունենալ. համեստ հագուստ ու ընդհանրապես առանց զարդարանքի, առանց սանտրվածքիս զարդարանքի կանգնել Աստծու առաջ, չներկված մազերով, երեսով ու հոգով: Ու կարող եմ գլխաշորով հոգ տանել իմ արտաքին տեսքի համար, ու այնպես անել, որպեսզի գլխաշորն իսկ ծառայի հրապուրելու իմ նպատակին: Կամ անպարկեշտ հագուստի վերև գլխաշոր կապել: Շատ անգամ ինձ թվաց, թե Հայ կինը տեսակ մը ստրուկ է հրապուրիչ լինելու ցանկության, ու արևելքը նրան պարտադրում է այս դերից չհեռանալուն: Աղոթական կյանքի տարրական փորձառությունը մեզ համոզում է, թե աղոթքի իսկությունն ու պտուղն առընչված չեն արտաքին դրսևորումներից մեկն ու մեկի հետ: Իսկական խոնարհությունը - որ կանանց հատուկ չէ, ու նաև տղամարդկանց պարտադրանքն է աղոթքի ատեն - ոչ մի կապ չունի կերպասի մի կտորի հետ, որին սակայն հագնում ենք, իբրև մեր նախնիների համեստության նշան, իրենց ապրած դարերի հատուկ միջավայրի սովորույթի համաձայն: Աստված օգնական:
|