|
Abegha
Guest
|
 |
« Reply #1 on: June 11, 2006, 02:35:19 PM » |
|
Ընդհանրապես կյանքի որևէ երևույթի վատ և լավ կողմերը քննելիս պետք է ուշադրություն դարձնել՝ արդյոք այդ երևույթի ետևում ի՞նչ կարող է թաքնված լինել և որն է նպատակը։ Ավետարաններից գիտենք, որ Աստված չի նայում, թե ինչքան ողորմություն է մարդ կատարում, այլ՝ ինչ սրտով։ Ուստի էականը արտաքին երևույթը չէ, այլ՝ ներքին, ինչպես որ կարդում ենք Նոր Կտակարանի մեջ. «Մի՛ նայեք տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին»։ Բայց գիտենք, որ արտաքին երևույթների միջոցով որոշակի չափով տեսանելի է նաև մարդու ներաշխարհը։ Այս հիմնական սկզբունքով եկեղեցու վարդապետները միշտ պախարակել են դիմափոշիներն ու դիմաներկերը, որոնք օգտագործվել և օգտագործվում են հիմնականում կանանց կողմից։ Ո՞րն է այդ դիմափոշիների օգտագործումը։ Ոմանք ենթադրում են, թե իրենց տգեղությունն են կոծկում, ոմանք ցանկանում են ավելի գեղեցիկ երևալ և այլն։ Ժամանակին, հաճախ նաև այսօր, այդ դիմափոշիների, այսօր նաև այլ միջոցների օգտագործումը մեկնաբանվել է դիմացի հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը գրավելու միջոց, ավելի կոշտ ասած՝ գայթակղեցներու միջոց։ Մարդու իսկ մեջ, նույնիսկ իր անհատականությունից թաքնված՝ ենթագիտակցական այս նպատակը միանշանակ մղում է մեղքի կամ մեղք է ծնում։ Մյուս կողմից էլ երևույթն այնքան է ընդհանրացել, որ մարդուն տրված բնական աստվածատուր գեղեցկությունն անտեսվել է, իսկ դիմափոշիների օգտագործումը դարձել բնական, այն աստիճան, որ շատ կանանց մոտ որոշակի առիթներով դիմափոշիների օգտագործումը համարվում է հասարակության առջև պատշաճ և անկիրթ չերևալ։ Նման պարագայում ի՞նչ մեղադրես մարդուն կամ «մեղք» պիտակես արվածը։ Այս դեպքում պարզ էթիկայի և գեղեցիկի ընկալման խնդիր է։ Դաջվածքների պարագայում, եթե մարդ այդ անում է որոշակի սնապաշտական մղումներից ելնելով՝ միանշանակ մեղք է։ Ավելի շուտ մեղք է ոչ թե դաջվածք անելը, այլ՝ նպատակը կամ ցանկությունը, որին մարդ հավատք ընծայելով որոշ սիմվոլներ է դաջում իր մարմնին։ Նման օրինակներ կարող են լինել սատանիզմին կամ այլ հավատալիքներին հետևող անձանց մոտ։ Ասեմ նաև՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մարդիկ կարող է խաչ դաջեն իրենց մարմնին, իբրև թե որպես պաշտպանություն։ Բայց մի՞թե կարելի է մեր սնոտիապաշտությունը վերագրել Աստծուն, մի՞թե մոռանում ենք, որ Աստված մարդկաց սրտերն ու հոգիները ճանաչողն է … Կան անհատներ էլ, հատկապես երիտասարդները, որ չեն հասունացել այնքնան, որ չկարողանան անտարբեր անցնել այդտեսակ անիմաստությունների կողքով։ Թեև ասեմ, որ երիտասարդական այստեսակ խաղերը հղի են բազում բացասական հետևանքներով։ Հիմա գուցե մի քիչ միջնադար հոտի ինձանից, բայց ասեք տեսնեմ, ո՞րն է ականջօղերի նպատակը, եթե գիտակցում ենք, որ մարդը գեղեցիկ է այնպես, ինչպես իրեն Աստված ստեղծել է։ Գիտեք, կարող էք ինձ ասել, որ շատ կոշտ եք արտահայտվում, բայց ես չեմ, այլ՝ Աստվածաշունչը։ Գրված է. «Այն, ինչը որ Աստծուց չէ, չարից է»։ Հիմա ինչպե՞ս կարող եմ ես ասել, որ Աստված պատվիրել է մարդկանց պճնվել և գայթակղել միմյանց, բայց գիտենք, որ Աստված է Տերը գեղեցիկի, պարկեշտի, ամոթխածության ու առաքինության։ Հետաքրքիր է նաև ընթերցել Աստվածաշնչի առաջին գրքի 35-րդ գլխի 1–ից 5–րդ համարները։ Մի բան, որ ոչինչ չի ավելացնում մարդու մոտ, ոչինչ չի տալիս մարդուն, ինչպես դաջվածքը, դուք ասեք խնդրեմ, թե ինչ է։ Հիմա մի գուցե ոմանք քարկոծեն ինձ, բայց պատրիարքներ են կայսրուհիների պճնամոլությունների դեմ խոսել, ինչպես սբ. Հովհան Ոսկեբերանը, ես ո՞վ եմ։ Դե էս ամենից հետո արժե՞ հիշել ժամանակակից օրիորդներին, որ որպես ոմանց ադամանդազարդ օղերին և վզնոցներին համապատասխան փոխարինող իրենց մարմնի տարբեր անկյուններում դաջվածքներ են անում …
|