|
Mariam
Guest
|
 |
« Reply #11 on: May 11, 2006, 09:52:59 AM » |
|
Երբ Կիրակի օրը պատարագից անմիջապես առաջ, մեզ ազդարարվեց.« Ժողովուրդ, խնդրում եմ, դուք լռեցեք պատարագի ատեն, չխանգարեք երգչախմբին, ինձ նման հոգո'վ մասնակցեք:», մեջս առաջացել են հետևյալ մտածումները. - Երեխաներին անհնար է «հոգով մասնակցելը»: Ուրեմն, այս ազդարարությունը ինձ ու չափահասներին է ուղղված, և ոչ երեխաներին ու սեփական աղջկան: - Երեխաները այնքան սիրված են Աստծու կողմից, որ նրանք հատուկ «երանելի» մի դասին են կազմում, որը արժանի է գուրգուրանքի ու հարգանքի: Տեսե'ք ավետարանը, երբ Հիսուսը հավաքեց երեխաներին ու շոյելով օրհնեց նրանց, նույնաժամանակ աշակերտներին խորհուրդ տալով, որ բոլորս ջանանք նմանվել մանուկներին: - Զարմանալիորեն, մեր երեխաներին չի կարելի ամբաստանել պատարագ խանգարելու ուղղությամբ. նրանք չեն խոսում եկեղեցում, Ավետարանը լսում են ուշադրությամբ, Քահանայի ու սարկավագների աղոթքներին նույնպես հետևում են լուռ ու աղոթող հոգով: Դա պետք է շեշտվի, երբ տեսել եմ չափահասների կողմից կատարված շատ մը անհարգալիր վերաբերմունքի պարագաներ: - Ի վերջո, եկեղեցու ամեն չափահաս զավակի պարտականությունը չէ՞, մեր երեխաներին լավ ընդունելություն ցուցաբերելու: Վա՛յ այն եկեղեցին, ուր թերի է մանուկների հանդեպ ունեցածը հոգատարությունը: - Անդրադարձել եմ, որ սեփական աղջիկը խանգարում է մեր եկեղեցում հաստատված սովորությունը, ոչ թե իր երեխայական խաղերով ու չարաճճիություններով - որից բոլորովին զուրկ է, գոնե եկեղեցում -, այլ իր արտասովոր լրջությամբ ու ուշադրությամբ: Խանգարիչ մի ուրիմ հանգամանք կա. նա ըստ բոլորի վկայության, չափազանց լավ է երգում, ու պարտք է համարում տանը պատրաստվել, որպեսզի եկեղեցում անսխալ երգի: Այն աստիճան պատասխանատվությունը արտասովոր է ու երևի անհանգստացնող: - Այն եկեղեցում, որը առաջնորդված է Տիրոջ և Իր կողմից սիրված Սուրբ Ժողովրդի հանդեպ ունեցած անկեղծ սիրով, նա արդեն դպիրների կողմից կստանար ամենաջերմ վերաբերմունքը, որին անչափ կարոտում է իր մանկական հոգին : - Մանուկների հանդեպ - ու հիվանդների ու չքավորների հանդեպ - ցուցաբերված վերաբերմունքից ենք չափում տվայլ եկեղեցու հավատի աստիճանն ու հասունությունը:
|