|
Mariam
Guest
|
 |
« on: March 25, 2006, 06:34:42 PM » |
|
Ձեռքս ընկավ Արուսյակ Տերչանյանի ուսումնասիրությունը. «Հայ Առաքելական Եկեղեցին երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1939-1945 թթ»,Նոր Կյանք Ինստիտուտ հրատարակչությամբ, որը, հիշում եմ, մի քահանա արդեն ինձ խորհուրդ էր տվել, որ կարդամ: Ձեզ խոստովանեմ, որ մտածելու առիթ է ինձ համար: Իմ բոլոր ակնարկած «խնդիրները» առընչվում են շատ լուրջ հարցերի հետ, ու ինձ մնում է խոնարհվել Եկեղեցու առաջ, համբերությամբ ու հույսով լցվել, ու երբեք չքննադատել այն, ինչ հիմա կարգն է մեր Եկեղեցու, Նրան կենդանի պահում, ու Նրա միջոցով բոլոր աստվածային պարգևների բաշխողը: Ակնարկում եմ իմ արտայատված բոլոր դժգոհություններին, որը սակայն չեմ ջնջելու, որովհետև ճի'շտ է, որ այս խնդիրները մեր հոգևոր կյանքի առջև դրված խոչընդոտներ են:
|