Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 23, 2012, 12:50:32 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
Ֆորումում արգելվում է` 11.3.   Հայերեն բաժնում գրել ոչ մեսրոպատառ հայերենով։
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՍՐ&  (Read 1786 times)
0 Members and 2 Guests are viewing this topic.
Armenak
Newbie
*

Rating: 0
Offline Offline

Posts: 9


WWW
« on: March 14, 2006, 08:51:37 PM »

Դպիրքն ասասցեն երիցս
Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմհետէ մինչև յաւիտեան:
Եւ քահանայն դարձցի առ ժողովուրդն և ասասցե ի ձայն:
Կատարումն օրինաց և մարգարէից դու ես, Քրիստոս Աստուած  փրկիչ մեր մեր, որ լցեր զամենայն հայրակամ տնօրէնութիւնս քո: Լի'ց և զմեզ Հոգւովդ քով Սրբով:
Սարկաւագն: Օրթի:
Քահանայն: Խաղաղութիւն <<+>> ամենեցուն:
Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում:
Սարկաւագն: Երկիւղածութեամբ լուարուք:
Քահանայն: Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Յովհաննու:
Դպիրքն: Փառք քեզ, Տէր Աստուած մեր:
Սարկաւագն: Պրօսխումէ:
Դպիրքն: Ասէ Աստուած:
Քահանայն: Ի Հօրէ լուսոյ:
Ի սկզբանէ էր Բանն. և Բանն էր առ Աստուած, և Աստուած էր Բանն. Նա էր ի սկզբանէ առ Աստուած:
Ամենայն ինչ նովաւ եղև, և առանց նորա եղև և ոչինչ որ ինչ եղևն: Նովաւ կեանք էր, և կեանքն էր լոյս մարդկան, և լոյսն ի խաւարի անդ լուսաւորէ, և խաւար նմա ոչ եղև հասու:
Եղև այր մի առաքեալ յԱստուծոյ, անուն նմա Յովհաննես. սա եկն ի վկայութիւն զի վկայեսցէ վասն լուսոյն, զի ամենեքին հաւատասցեն նովաւ. ոչ էր նա լոյսն այլ զի վկայեսցէ վասն լուսոյն:
 Էր լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ՝ որ գալոց է աշխարհ: Յաշխարհի էր, և աշխարհ նովաւ եղև, և աշխարհ զնա ոչ ծանեաւ:
Յիւրսն եկն. և իւրքն զնա ոչ ընկալան. իսկ որք ընկալանն զնա՝ ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել, որոց հաւատասցեն յանուն նորա. ոյք ոչ յարենէ, և ոչ ի կամաց մարմնոյ, և ոչ ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան:
Եւ Բանն մարմին եղև և բնակեցաւ ի մեզ. և տեսաք զփառս նորա, զփառս իբրև զՄիածնի առ ի Հօրէ, լի շնորհօք և ճշմարտութեամբ:
Սարկաւագն: Փառք քեզ, Տեր Աստուած մեր: Սուրբ խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց և կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ. ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո' և ողորմեա':
Քահանայն: Պահպանեա' զմեզ, Քրիստոս Աստուած մեր, ընդ հովանեաւ սուրբ և պատուական խաչիւդ քո ի խաղաղութեան. փրկեա' յերեւելի և յաներեւոյթ թշնամւոյն. առժանաւորեա' գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր և ընդ Հոգւոյդ  Սրբոյ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Դպիրքն: Օրհնեցից զՏեր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ:
Քահանայն խաչակնքեսցե զժողովուրդն և ասասցե բարձր: Օրհնեալ <<+>> եղեցուք ի շնորհաց Սուրբ Հոգվոյն, երթա'յք խաղաղութեամբ և Տէր եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ. ամեն:

Report to moderator   Logged
Armenak
Newbie
*

Rating: 0
Offline Offline

Posts: 9


WWW
« Reply #1 on: March 14, 2006, 08:59:09 PM »

Արարողության սկիզբը կարելի է գտնել այստեղ-
www.forum.openarmenia.com -> Logos->ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻ (:
Report to moderator   Logged
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!