|
Mariam
Guest
|
 |
« on: January 14, 2006, 06:35:43 PM » |
|
Հայկական պատարագը գլուխ գործոց է, «մարդկային» ամենագեղեցիկ ատեղծագործություններից մեկը - բայց այնպիսի ստեղծագործությունների մեջ, Սուրբ Հոգու ներշնչումներն անպակաս են, ամբողջությամբ՝ մեր սուրբ Հայրերի միջոցով նա Սուրբ Հոգուց է բխել. պատարագը սուրբ է: Երբ մտնում եմ եկեղեցի, դադարում եմ այս աշխարհից մաս կազմելուց – չնայած՝ ես ու աղջիկս մեկ ենք, ընտանիք ենք, ինչպես բոլոր ներկաները: Պատարագիս մասնակցելիս ՝ իմ աղոթքով, պարզապես իմ գոյությամբ, փոխադրվում եմ այս աշխարհի ամենեն հրաշալի տեղը, ուր կանգնած ենք հրեշտակների կողքին: Ու իմ ծարավցած հոգու տրվում է ամենեն թանկագինը՝ իմ Տիրոջ մոտենալու երջանկությունը, որը անգերազանցելի երջանկություն է: Քրիստոս իսկապես ծնավ և հայտնեցավ նրանց, ովքեր ժամանակակից են եղել Նրան, ու նաև մեզ, երկու հազարամյակից հետո ապրողներիս, և դրա փաստը՝ այսօր ստացված Սուրբ Հաղորդությունն է: Կատարյալ խոսքեր են դրանք.« Երանի՛ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կը հավատան»: Հայ Եկեղեցու պարտական եմ ստացածս ամեն սրբության համար, բոլոր խորհուրդների համար, սրբերի կողմից գրված հրաշալի շարականների, աղոթքների, խլատների համար, որոնց իմ կյանքի ուղեկիցն են: Դրա համար եմ պահանջկոտ. ստացածս հոգևոր սնունդը գրգռեց իմ հոգու ծարավն որ անդադար աճում է, ու աճեցնում իմ երախտագիտությունը Տիրոջ ու Եկեղեցու նկատմամբ: Պահանջկոտությունս դժգոհություն չէ. սիրում ենք ու ցանկանում ենք, որ մեր սիրելին կատարյալ լինի: Պատարագը ամենեն ներդաշնակ, ամենեն կատարյալ «սիմֆոնիան» է, դրա համար ներդաշնակությունը խանգարող ամեն մի ազդակ համարվում է գեղեցկության դեմ գործված «մեղք»: Մեղք է այն իմաստով, որ երբ կատարվի, հավաքվածները աղոթքից դուրս են ելնում: Խանգարվում են նրանց աղոթքն ու Աստուծո հետ խոսակցությունն ու հարաբերությունը: Երբ խոստովանությունը պատարագից անմիջապես առաջ չի կատարվում, կամ եթե որոշյալ ժամուն չկատարվի, նա հավատացյալների աղոթքից ելնելու պատճառ է դառնում: Մենք պիտի մտահոգվենք՝ երբ ուրիշ քահանա ներկա է, կատարելո՞ւ է խոստովանությունը, պիտի հարցնենք, պիտի դադարենք պատարագը լիուլի ապրելուց, ու զբաղվել այս խնդրով: Ու եթե խոստովանությունը կատարվի պատարագի ատեն, անձնապես պիտի շատ զղջամ պատարագի այս կամ այն մասից զրկվելուց, պիտի մի ականջով ուկնդրեմ խոստովանությունը, բայց ավելի շատ՝ պիտի լսեմ գեղեցկությամբ անգերազանցելի երգերն ու աղոթքները, զորս մյուսները կատարում են քահանայի շուրջ: Չխոսենք՝ եկեղեցու մի տեղից մյուսը տեղափոխվելու պարտադրանքի մասին, որ կտրում է աղոթքից: Երբ հարմարությունները չեն թույլատրում խոստովանությունը կատարելու պատարագից առաջ, շատ կնախընտրեի ...չանել այդ, բայց ներկա մնալ պատարագի: Ամեն անգամ, որ պատարագից հեռանում եմ, զգում եմ , որ դա անհարմար է, զգում եմ որ այս պահին մեղանչում եմ Սուրբ Հոգու դեմ, պատարագի միակ հորինողի դեմ, զգում եմ որ պարտադիր եմ խորանի առջև կենալու: Ու կնախընտրեի խոստովանությունը անել ծածուկ ու լուռ՝ լոկ իմ սրտում...
|