|
Satenik
|
 |
« Reply #22 on: January 20, 2006, 12:30:00 PM » |
|
Մարիամ, ինձ որևէ հրեական կամ այլոց օրենք հազար տարի մնա՝ հետաքրքիր չէ: Էս բաներից անկախ ասա ինձ, խնդրեմ, նոր ծննդաբերած կինը, այն էլ քառասունքի մեջ, ի՞նչ գործ ունի դրսում: Նա պիտի տանը լինի, իր նորածնի կողքին: Երեխան հո չի՞ սպասի, թե մայրս գնացել է սուրբ հաղորդություն ստանալու, սպասեմ գա, նոր տակս կթրջեմ: Երեխայի տակը փոխել է պետք, կերակրել, հետևել, հսկել որ քիթ ու բերանով շուռ չգա բարձին: Ո՞նց կարող է մայրը իր երեխուն թողնի տանը ու հանգիստ գնա որևէ տեղ, թեկուզ և եկեղեցի: Իմ սիրտը կճագեր: Ոչ էլ կարող ես հետդ վերցնել, նախ որովհետև քառասունքի մեջ է, նոր է ներարգանդային կյանքից համակերպվում արտարգանդայինի հետ: Հետո մարդիկ պիտի մոտենան, նայեն, շնչեն երեսին: Բա հետո՞: Կերակրելու մասին էլ չեմ ասում, թե որքան ինտիմ երևույթ է, մեխանիկական պրոցես չէ, որ դրսում կերակրի, անցնի առաջ, այլ մոր ու մանկան հոգևոր կապի գագաթնակետն է, երեխայի հոգեկան զարգացման հիմքն ու սկիզբն է (հիշենք ոնց է ժողովուրդը օրհնում լավ մարդու կերած մայրական կաթը): Ոչ թե ամերիկացիների նման, երեխան ծնվեց թե չէ, երրորդ օրը խփեն թևների տակ, կաթը ծորալեն գնան շոպինգներով զվռնելու, երեխուն էլ դնեն խանութի գետնին, փամփերս փոխեն: Իսկ քանի որ հիմա կատաղի արևմտականացում է գնում (վատ իմաստով) ինչպես ամենուրեք, Հայաստանում ևս, և երիտասարդները առանց թացը չորից տարբերելու ընկնում են տարբեր դատարկ բաների ետեվից, ուստի վատ չէր լինի, որ հնուց մնացած ինչ-որ օրենքներ, որոնք այլևս վաղուց կիրառելի չեն, ոչ թե միայն վերանային ու վերջ, այլ հնարավորին չափ հարմարեցվեյին մեր ժամանակների պահանջներին համաձայն: Էդ առումով որ քառասունք պահելու կարգը ինչ որ կերպ եկեղեցին խրախուսեր՝ սա լավ կլիներ: Իսկ եթե սկսենք փորփրել հնուց մնացած օրենքները, կարող է և շատ մեզ համար տաօրինակ բաներ հայտնաբերենք: Զարմանալի չէ, հատկապես եթե հաշվի առնենք եկեղեցու պատմությունն ընդհանրապես և մասնավորապես վերջին դարերում ու վերջին բոլշևիկյան վայրի ժամանակաշրջանում: Ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում շատ բաներ կշտկվեն ու կկարգավորվեն: Եվ պատրաստ եմ համբերելու: Միայն թե Հայաստանում խաղաղություն լինի, Պետություն, իսկ անխուսափելի պատերազմները բերեն միայն հաղթանակների:
|