arevik
Newbie
Rating: 0
Offline
Posts: 12
|
 |
« on: August 29, 2010, 06:51:40 PM » |
|
Խնդրում եմ ինձ որևէ ինֆորմացիա տաք <<"Կյանքի խոսք" եկեղեցի>> կոչվածի մասին: Արդյոք դա հերթական աղանդներից չէ ? Ասում են,նրանք քարոզում են նույն,մեր քրիստոնեական Աստվածաշունչը:Բայց արդյոք դա ճիշտ է?
|
|
|
|
|
Masnaget
Moderator
Hero Member
 
Rating: 13
Offline
Posts: 956
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
|
 |
« Reply #1 on: August 30, 2010, 02:13:58 AM » |
|
Այս աղանդը նույնպես վնասակար ուսմունքներ ունի, որոնք սակայն զատորոշ տարբերություն ունեն նմանատիպ այլ աղանդների քարոզածների համեմատ: Փոքր-ինչ <<տանելի>> աղանդ է, սակայն ասեմ, որ Հայաստանի տարածքում գործում է Հայ Առաքելական Եկեղեցուց անջատ, ազատական մոտեցումներ ունի շատ դավանական հարցերում: Այս աղանդի անդամ է երգիչ Անդրեն:
Իրենք իրենց մասին օգտագործում են <<եկեղեցի>> տերմինը բնականաբար: Եթե հավելյալ տեղեկությունների կարիք ունեք, կմանրամասնեմ:
|
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
|
|
|
arevik
Newbie
Rating: 0
Offline
Posts: 12
|
 |
« Reply #2 on: August 30, 2010, 05:24:48 PM » |
|
Նախ շնորհակալ եմ տրամադրած ժամանակի համար: Հետո,ավելի մանրամասն ինֆորմացիան ավելորդ չէր լինի,հիմա բացատրեմ թե ինչու: Բանն այն է,որ ինձ շատ հարազատ մարդ է այցելում նրանց "խմբակներին" և ես ուզում եմ հասկանալ,թե որքանով է դա "անվտանգ" նրա համար, չնայած,որ նա պնդում է,որ "դա իրեն խաղաղություն է բերում և այն բոլորովին էլ աղանդ չէ":
|
|
|
|
|
Masnaget
Moderator
Hero Member
 
Rating: 13
Offline
Posts: 956
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
|
 |
« Reply #3 on: September 01, 2010, 03:06:41 AM » |
|
<<’’Կյանքի խոսք’’ եկեղեցի>> աղանդը բողոքական հոսքերից սերված մի շարժում է, աջ կենտրոնամետ քաղաքական շահեր հետապնդող ամերիկյան ուղղություն, սկիզբ է առել 19-րդ դարի վերջերին, մի քանի շերտ փոփոխություններ է ունեցել, տարածվել աշխարհով մեկ: Այս աղանդն ունի մի քանի այլ անվանումներ` <<Բարգավաճման Ավետարան>>, <<Հավատքի շարժում>>, <<Կենդանի ջուր>>, <<Կենդանի աղբյուր>>, <<Նոր կյանք>>, <<Աստծո/Ճշմարտության խոսք/եկեղեցի>>, այլև <<Փառաբանության եկեղեցի>>, <<Կենդանի հավատք>> և այլն: Հաճախ դժվարանում են հստակեցնել այս աղանդի նոր անվանումը: Այս աղանդը կրում է <<Քրիստոնեական գիտություն>> և <<Բանականության գիտություն>> աղանդների ազդեցությունը, որոնք իրենց հերթին առաջացել են <<Սուրբ/Սրբության շարժում>> հոսանքից: Առաջին հայացքից անվնաս անվանումներ ունեցող այս շարժումն իրականում տանգավոր տարրեր է պարունակում իր ուսմունքներում. 1. Մարդկային մտածողության ցանկացած արգասիք վերագրում են Սուրբ Հոգուն: 2. Ճշմարիտ քրիստոնյաները նրանք են, ովքեր մկրտվել են Սուրբ Հոգով, ջրով մկրտությունը ոչինչ չի նշանակում: 3. Պնդում են, թե մարդը կարող է որոշակի հզոր ուժ ձեռք բերել, եթե ճանաչի և տիրապետի որոշ օրենքների: 4. Ասում են, թե նույնիսկ Աստված չի կարող մարդուն հավիտենական կործանումից փրկել, այլ միայն իրենց աղանդին անդամակցելը: 5. Հերյուրում են, թե Քրիստոս Իր ամբողջ իշխանությունը տվել է քրիստոնյաներին, և հիմա Ինքը նրանցից կախման մեջ է գտնվում: 6. Խոսում են այն մասին, թե Քրիստոս Խաչի վրա երևութապես և պատրանքային կերպով մեռավ: Տե'ս մեր վարդապետությունը Թվարկեմ մի քանի զավեշտալի արտահայտություններ, որոնք արվել են <<Կյանքի խոսք եկեղեցի>> աղանդի ժողով-հավաքների ժամանակ. <<Դուք աստվածներ եք>>, <<Ձեր մեջ ատոմային ռումբ կա>>, <<Ես Սուրբ հոգու բարմենն եմ>> և այլ զառանցանքներ: Սրանց հատուկ է նաև <<Սուրբ ծիծաղ>> կոչված զանգվածային փսիխոզի հասկացությունը (մեկը` <<Սուրբ Հոգու բարմենը>> ծիծաղում-վարակում է ներկաներին, սրանք էլ <<վարակվում>> ծիծաղում են): Ուսմունով իրենց համարում են հիսնականներին հարող, օրենքի հալածանքից էլ խուսափելու համար էլ ծպտվում են բողոքականության անվան տակ: Կից նկարներում` Երեց Թիմը քարոզի ժամանակ և իրենց եկեղեցին Շնորհակալություն:
|
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
|
|
|
arevik
Newbie
Rating: 0
Offline
Posts: 12
|
 |
« Reply #4 on: September 01, 2010, 04:33:49 PM » |
|
Անչափ շնորհակալ եմ տեղեկատվության համար: Բավականին ինֆորմատիվ էր, սակայն կուզենայի նաև Ձեր կարծիքն իմանալ հետևյալ հարցի վերաբերյալ.ինչ եք կարծում,ամենաարդյունավետ եղանակը որն է աղանդների դեմ պայքարելու?Ես միայն մի ճանապարհ եմ տեսնում աղանդավորներին փրկելու,այն է` թեկուզ ուժով նրանց մեր,առաքելական եկեղեցի տանելը:
|
|
|
|
|
Masnaget
Moderator
Hero Member
 
Rating: 13
Offline
Posts: 956
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
|
 |
« Reply #5 on: September 02, 2010, 03:11:00 AM » |
|
Ուժով բան չես կարող անել. նախ օրենքն է արգելում, և երկրորդ` Քրիստոս Ինքը քարոզչության բռնի ուղին չի ընտրել և դա ուսուցանել է աշակերտներին: Պետք է աղանդների դեմ օրենքներով պայքարել:
|
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
|
|
|
Armine
Newbie
Rating: 0
Offline
Posts: 3
|
 |
« Reply #6 on: September 03, 2010, 06:36:47 PM » |
|
Կյանքի Խոսք եկեղեցի երբեք չեմ այցելել և չգիտեմ` արդյոք նրանք իսկապես կատարում են այն կետերը, որոնք դուք նշել եք, բայց ինձ մեկ այլ հարց է հուզում. << Հայաստանում չեն գործում Առաքելականին "քույր" համարվող եկեղեցիներ? >>:
|
|
|
|
|
Masnaget
Moderator
Hero Member
 
Rating: 13
Offline
Posts: 956
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
|
 |
« Reply #7 on: September 04, 2010, 03:42:48 PM » |
|
Այստեղ որոշ տեղեկություններ կան այդ մասին:
|
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
|
|
|
BAREV
Հոգևորական
Jr. Member
 
Rating: 3
Offline
Posts: 52
|
 |
« Reply #8 on: September 23, 2010, 10:55:53 AM » |
|
"Կյանքի խոսք"-ի վերաբերյալ մի քանի դիտողություններ կուզենայի նշել. Հոգեգալստական, հիսունական կամ խարիզմատ շարժման մաս կազմող այս հարանվանությանը հատուկ է այպես կոչված "ազատ մոտեցումը" Աստծուն, Քրիստոսին ու Աստվածաշնչին: Հոգեգալստական ընտանիքին պատկանող այս ճյուղի առանձնահատկություններից մեկն այն է, որ շեշտը դնում են նյութական բարեկեցության վրա՝ ասելով, որ քանի որ Քրիստոս աղքատ չէր, մենք էլ դրամից չպիտի խորշենք:
|
|
|
|
|
BAREV
Հոգևորական
Jr. Member
 
Rating: 3
Offline
Posts: 52
|
 |
« Reply #9 on: September 23, 2010, 04:00:54 PM » |
|
Կարևոր մի հանգամանք կա, որ վերաբերում է բոլոր նմանատիպ ուղղություններին: Աղանդին միանալու ոչ ոք չի գնում, նրան տանում են: Բացի տասանորդի վճարումից ֆինանսական զոհաբերությունն է շեշտվում՝ ասելով, որ Աստծուց ստանալու համար դու պետք է սովորես տալ, կտրել քեզանից, զոհաբերել՝ հանուն "եկեղեցու" բարգավաճման, ասենք Աֆրիկայում կամ Հնդկաչինում, կարճ՝ հանուն աղանդի բարգավաճման: Սկիզբը միշտ հիանալի ու շլացուցիչ ընդունելությունն է՝ ժպիտներ, ջերմ, սիրալիր հայացքներ: Հոգեբանները սա կոչում են "սիրո ռմբակոծում": Երբ նորեկն ամբողջովին արդեն կլանված է ու տարված "կյանքը նորովի կառուցելու" տեսիլքով, սկսվում է բուն աշխատանքը: Նմանատիպ շարժումների ամենամեծ գայթակղությունը "լեզվախոսությունը" կամ "գլոսսոլոլիան" է, որ ընկալվում է իբրև Ս.Հոգու մկրտություն՝ հղում տալով հատկապես Գործք Առաքելոցում հիշվող Հոգեգալուստի պահին և քարոզչության ընթացքում լեզուներ խոսելու երևույթին: Սա իրոք մեծագույն գայթակղության քարն է: Էքստատիկ վիճակում հատկապես միավանկ բառերի արագ-արագ արտաբերումը և հաճախ "ամեն" բառի գործածումը մեկնաբանվում է որպես հոգու զրույց Աստծո հետ, երբ միտքը չի մասնակցում այդ "զրույցին": Այնինչ Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված առաջին նամակում հենց այս մասին է խոսում ու զգուշացնում նման երևույթներից՝ ասելով "աղոթում եմ հոգով, աղոթում եմ նաև մտքով": "Լեզվախոսության" այսօրինակ մոդելը տարածված է նաև շամանիզմի, սատանայապաշտության և սպիրիտիզմին հարող մի քանի ուղղություններում: Քրիստոնեության սկզբնական դարերում էլ հանդիպում էր այս երևույթը: Օրինակ, Եզնիկ Կողբին, խոսելով մոնտանականների մասին, ասում է որ նրանք "շամբիշ" բարբառով էին պաշտամունք մատուցում՝ դատապարտելով և սատանային պաշտողներ անվանելով նրանց:
|
|
|
|
|
|
|
|