Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 22, 2012, 10:02:19 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Սիրիր թշնամուդ -Չեմ կարող  (Read 625 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
ani
Support team
Jr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 92


« on: June 25, 2010, 08:09:40 PM »

Հիսուս մեզ պատվիրեց սիրել ոչ միայն մերձավորին, այլ նաև թշնամուն: Բայց ես չեմ կարող: Դա մեղք է համարվու գիտեմ, բայց զայրույթը հաղթում է:
  Նոր մի խոհարարական կայքում հանդիպեցի մի ադրբեջանցու մեկնաբանությունը հայկական ուտեստների վերաբերյալ: Այդ զազիր մարդը անամոթաբար կեղծում էր, ստում, թե հայերը սեփական ոչինչ  չունեն,գողացել են իրենց և այլ ազգերի մշակույթը, որ հայերը կարող են միայն սպասարկող լինել և հարվածել թիկունքից comp, թե նախանձում են իրենց և այլն և այլն:
Ու աչքիդ առաջ ունենալով ողջ ճմարդությունը այդ սրիկաների մասին ուղղակի անհնար է դառնում հետևել Քրիստոսի պատվերին:
Հարցնում եմ ձեզ, ինչպես ես չընդվզեմ նման դեպքում, երբ խեղվում է ճշմարտությունը, ինչպես ես սիրեմ մարդասպանին ու ոճրագործին:
Report to moderator   Logged
Makondo
Հոգևորական
Newbie
***

Rating: 0
Offline Offline

Posts: 17


« Reply #1 on: June 30, 2010, 09:54:56 AM »

Սիրելի Անի,
Հիսուս, կարծում եմ, այդ պատվիրանը տվել է մեզ, որպեսզի դրանով մեր միջանձնային հարաբերություննեը կարգավորենք, ոչ թե քաղաքական:

Սիրիր թշնամուդ` անպայման չի նշանակում, որ պետք է գնանք ու գրկախառնվենք ադրբեջանցիների հետ Shocked
Սիրիր թշնամուդ` նշանակում է անդուլ խոնարհության պայքար` սիրով փոխելու, բարի դարձնելու քո հանդեպ վատ վերաբերմունք ունեցող մարդկանց:

Ես այսպես եմ հասկանում:
Report to moderator   Logged
ani
Support team
Jr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 92


« Reply #2 on: July 03, 2010, 12:11:26 AM »

Բայց չէ որ ազգը կազմված է մարդկանցից, անհատներից:
 Չեմ կարծում, որ  մերձավոր մարդկանց մեջ լինեն այն աստիճան վատ մարդիկ, որ նրանց տրվի <թշնամի> եզրը, որն ըստ իս ծայրահեղ որակավորում է:
Իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանցուն գրկախառնվելուն- չեմ կարծում, որ սիրելը զուտ գրկախառնվելն է, սերը հոգու կարգավիճակ է: Այն կարող է ապրել միայն հոգու մակարդակում և կարիք չունի պրիմիտիվ ներկայացման:
Իսկ վերը նշված պատվիրանը ես ավելի լայն  ընդգրկմամբ եմ պատկերացնում:   
Report to moderator   Logged
BAREV
Հոգևորական
Jr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 52


« Reply #3 on: August 27, 2010, 12:52:12 PM »

ԲԱՐԵՎ: Անի ջան.
Դուք ճիշտ եք պատկերացնում, որովհետև Աստված էլ Սեր է: Ձեր տարակուսանքն էլ մարդկային է: Բայց ինչպես որ Աստծուն, ՈՒմ չենք տեսնում, չենք կարող սիրել, եթե չսիրենք մեր մերձավորներին, որոնց տեսնում ենք, նույն կերպ ազգային-քաղաքական դաշտում ընդհանուր "ազգ" ասվածին սիրելն սկսվում է այդ ազգի ներկայացուցչին սիրելուց: Ես վստահ եմ, որ եթե դու փողոցում հանդիպես մի մարդու, որ քո տխրությանը ժպիտով կպատասխանի, ծեր կամ հաշմանդամ մարդուն կօգնի ինչ-որ փոքր ծառայությամբ, ցնցոտիներով մարդուն արհամարհական չի նայի ու հրելով անցնի, մի խոսքով՝ որպես ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՐԴ ներկայանա ու հետո դու իմանաս, որ նա թուրք կամ ադրբեջանցի է, մտքումդ չես կրկնի, որ դու ատում ես նրան միայն այն բանի համար, որ նա այդ ազգից է:
Ես մի խոսք հիշեցի, հեղինակին չեմ մտապահել. "Վախն էլ հավատ է, որ պատկանում է սատանային": Նույնը վերաբերում է ատելությանը: Մեղավոր լինելն էլ է ազգություն: Բայց Աստված ոչ թե ատում է մեղավորին, այլ նրա մեջ եղող մեղքը:
Քո զայրույթը տեղին է, որովհետև Աստված էլ չի հանդուրժում սուտը: Սատանան Սուրբ Գրքում հաճախ կոչվում է Ստի Հայր: Որպես ճշմարիտ քրիստոնյա՝ բոլորս պարտավոր ենք չընդունել ու դատապարտել սուտը, լինի հայի թե ադրբեջանցու: Ուղղակի այստեղ վիարվորվել ես ոչ միայն որպես քրիստոնյա, այլ նաև որպես հայ:
Նրան պատասխանելը քո իրավունքն է, սիրով բացատրելը՝ ցանկալի, բայց հաճախ դա նմանվում է "սրբությունը՝ շներին" կամ "մարգարիտներ՝ խոզերի առաջ" նետելուն: Բայց փորձել պետք է: Աստված քեզ իմաստություն տա ու Իր ճանապարհներով առաջնորդի:

Report to moderator   Logged
ani
Support team
Jr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 92


« Reply #4 on: August 28, 2010, 08:41:01 PM »

Բարև Ձեզ, Բարև  Smiley
Շնորհակալություն: Լավն է Ձեր խորհուրդը: Բայց չեմ կարծում, որ ինձ կհաջողվի որևէ բան փոխել: Երևի, ինչպես որ ինձ մոտ է կարծրատիպ, որ բոլոր ադրբեջանցիները վատն են, այնպես էլ նրա մոտ` որ բոլոր հայերը վատն են: Ամեն դեպքում ոչ ոքի, անգամ թշնամուս ոչ մի վատություն չեմ կամենում, որքան էլ, որ զայրացած խոսեմ:
Մեկ անգամ էլ` շնորհակալություն:     
Report to moderator   Logged
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!