BAREV
Հոգևորական
Jr. Member
 
Rating: 3
Offline
Posts: 52
|
 |
« Reply #3 on: August 27, 2010, 01:06:32 PM » |
|
Հավատքի ծառն ապրող վիճակ է. միշտ չէ, որ պտուղ տալու ժամանակի մեջ է: Հիմա արդեն բողբոջները կան: Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ արդեն Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ վանքերում վանական միաբանություններ հիմնելու համար ցանկացողներին հավաքելու համար: Սա արդեն լուրջ քայլ է: Ինչ վերաբերում է հասարակության ներկա վիճակին, շատ հաճախ կարելի է հանդիպել կարծիքի, որ ազատությունը հենց անհնազանդության մեջ է: Մեր ներկա շրջանը հեթանոսության, միջնադարի, նախասովետական, սովետական, ազգային-ազատագրական պայքարի, դրանից հիասթափման մտածողությունների միքս է: Կոմունիզմը քարոզում էր քանդել հինը՝ նորը կառուցելու համար: Մարդիկ հավատացին այդ նորին և համարյա հիմնահատակ քանդեցին: Կոմունիստական բարոյական ու այլ ավանդույթները փոխանցվում էին սերունդներին ու սերունդներն էլ էին հավատում: Միության փլուզումից հետո մարդի բարոյական վակուումի առաջ էին: Պետք էր ամեն ինչ սկսել նորին: Բայց քանի որ ծրագրված ոչինչ չկար, ամեն մեկն սկսեց սեփական աշխարհայացքը, սեփական արժեհամակարգ, սեփական աստված ստեղծել, որովհետև ԱՐՄԱՏԻՑ հեռացել էին: Եկեղեցում էլ ավանդույթներ ու ավանդություններ կան: Նաև հավատն ապրելու ավանդույթներ կան: Դրանք են պետք վերականգնել, իսկ դրանցից շատերը հնարավոր է միայն վանական միջավայրում:Աստված ուժ, կարողություն տա, որ պտղաբերումն այս ճյուղից լինի առատ: Ձեր աղոթքները վստահաբար կօգնեն: Աստված հետներդ:
|