երկու փոքրիկի երկխոսություն մոր որովայնում 1. Դու հավատու՞մ ես, որ ծնվելուց հետո կյանք կա։
2. Այո՛ իհարկե, բոլորին է հայտնի, որ ծննդից հետո կյանք կա։ Մենք այստեղ ենք, որպեսզի դառնանք բավականաչափ ուժեղ և պատրաստ լինենք նրան ինչը սպասվում է մեզ ապագայում։
1.Դա հիմարություն է.ոչ մի կյանք էլ չի կարող գոյություն ունենալ ծննդից հետո։Դու կարո՞ղ ես պատկերացնել, թէ ի՞նչ կերպ է լինելու այդ կյանքը։
2. ես չգիտեմ բոլոր մանրամասնությունները, բայց հավատում եմ, որ այնտեղ կլինի ավելի լուսավոր և որ մենք հնարավոր է ինքնույն կքայլենք և ինքնուրույն կսնվենք։
1.[/b]Ինչպիսի անհեթեթություն, անկարելի է որ մենք ինքնուրույն քայլենք և սնվենք ։Դա լիովին ծիծաղելի է։ Մենք ունենք պորտալար, որը մեզ սնում է ։Ուզում եմ քեզ ասել .՝ անհնար է, որ գոյություն ունենա ետծննդյան կյանք,որովհետև մեր կյանքը պորտալարից է կախված և շատ կարճ է։
2.ես վստահ եմ, որ դա հնարավոր է ։Ուղղակի ամեն ինչ կլինի փոքր ինչ այլ կերպ ։
Դա դժվար չէ պատկերացնել։
1. Բայց չէ՞ որ այնտեղից երբեք ոչ ոք չի վերադարձել ։Կյանքն ուղղակի վերջանում է ծննդով ։և ընդհանրապես. կյանքը դա մի մեծ տառապանք է մթության մեջ։
2. Ոչ ոչ, ես հաստատ չգիտեմ, թէ ինչպի տեսք ունի կյանքը ծնունդից հետո, բայց ամեն դեպքում, մենք կտեսնենք մայրիկին և նա հոգ կտանի մեր մասին։
1.Մայրիկի՞ն ։Դու հավատու՞մ ես, որ կա մայրիկ։և որտե՞ղ է նա գտնվում։
2.Նա ամենուր մեր շուրջն է, մենք նրա մեջ ենք գոյատևում և նրա շնորհիվ ենք շարժվում ու ապրում, առանց նրա մենք ուղղակի չենք կարող գոյություն ունենալ։
1.Անհեթեթություն է։ես ոչ մի մայրիկ էլ չեմ տեսել և ակնհայտ է, որ նա ուղղակի չկա։
2.Չեմ կարող քեզ համաձայնել ։Չէ՞ որ հաճախ, երբ շուրջդ ամեն ինչ լռում է, կարելի է լսել, թէ ինչպես է նա երգում և զգալ՝ թէ ինչպես է շոյում մեր աշխարհը։
Աղբյուր՝ http://homeofsky.ucoz.ru/