Միջնադարում հիմնկանում հայտնի է յոթ պորտի արգելքը, սակայն ժամանակ առ ժամանակ այն իջեցվել է մինչև 5-ի։ 5 պորտի սահմանը կարծես նշաձողն է։
Որդին հոր հարաբերությամբ մեկ աստիճան է, մեկ պորտ է, թոռը՝ երկու, այսինքն՝ երկու անձերի միջև եղած ծնունդների թիվը հաշվվում է որպես աստիճան կամ պորտ, երկու եղբայրներ կամ քույրեր միմյանց նկատմամբ երկու պորտ են, այր և կին առանձին աստիճան չեն ներկայացնում, որովհետև մեկ մարմին են:
Մասնագետ ջան, օրինակ 2 քույրերի թոռները քանի՞ սերուն կամ պոռտ է:
Շնորհակալ եմ
6 պորտ։
Թոռից իր ծնողը՝ 1 պորտ, թոռան ծնողից Ձեր նշած քույրը՝ ևս 1, քույրից՝ մայր և հայր՝ 1, քրոջ ծնողներից մինչև մյուս քույրը՝ 1, մյուս քրոջից իր զավակը՝ 1, քրոջ զավակից՝ թոռը՝ 1։ Այսինքն՝ ընդհ. 6 պորտ։