|
vahan
|
 |
« on: December 08, 2009, 12:50:22 AM » |
|
ՙԱստվածապաշտութեան կերպարանք՚ թեմայից չշեղվելու համար. հարգարժան Պետրոսի հետ ունեցած զրույցից հետո հարկ եղավ այս թեման բացել։ և այսպես.Ղուկաս 6, 27 Սիրեցեք ձեր թշնամիներին Ինչպե՞ս հասկանանք այս պատվիրանը։ 1 Կարո՞ղ ենք մեր թշնամուն սիրել մերձավորի հանդեպ տածած սիրո պես.և արդյո՞ք պետք է։։ 2 Ո՞վ է մեզ համարվում թշնամի.կամ որտեղի՞ց նրանց ձեռք կբերենք.եթե ապրում ենք Քրիստոնեավաել կյանք։ 3 Ո՞վ է իմ մերձավորը։ վերջապես.ինչպես տարբերեմ թշնամուս. բարեկամիցս եթե նրանց սիրեմ հավասար։
|
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
|
|
|
Petros
Jr. Member

Rating: 1
Offline
Posts: 63
|
 |
« Reply #1 on: December 08, 2009, 11:52:34 PM » |
|
2. Ո՞վ է մեզ համարվում թշնամի կամ որտեղի՞ց նրանց ձեռք կբերենք, եթե ապրում ենք Քրիստոնեավաել կյանք։ Ինչքանով հասկանում եմ, մարդկության թշնամին մեկն է` սատանան: Իսկ մարդը, որը կարող է թվալ, թե թշնամի է մարդուն, սատանայի ձեռքի խքղալիքը լինելով` կարծես դառնում է թշնամի: Բայց մարդը չէ, որ թշնամի է մարդուն, այլ` չարի գործերը: Ինչքան կրկնեմ չեմ հոգնի, քանի որ ինքս էլ եմ զորանում կրկնելով, որ Քրիստոս Խաչի վրա աղոթեց իրեն սպանողների համար` շեշտելով, որ չեն հասկանում, թե ինչ են անում: Այսինքն Տիրոջ թշնամին չդառան հալածողները, այլ Տիրոջ միակ թշնամու խրատներն էին ի կատար ածում, որն էլ մեզ բոլորիս է բնորոշ:
|
|
|
|
|
Petros
Jr. Member

Rating: 1
Offline
Posts: 63
|
 |
« Reply #2 on: December 09, 2009, 12:01:44 AM » |
|
3. Ո՞վ է իմ մերձավորը։ Իմ մերձավորը իմ բարեկամ ու հարազատներն են` արյունակիցները (ես այսպես եմ հասկանում): Ես նրանց կարողանում եմ արտահայտեմ սեր, հարգանք ու նվիրվածություն: Իսկ իմ ընկերները, հարևանները, գործընկերները և այլն, ում հետ շփում ունեմ ու ծանոթ եմ, ավելի են արժանանում սիրո, հարգանքի ու նվիրվածության: Գուցե տարօրինակ թվա, բայց մեծ մասի մոտ այդպես է: Երբ ծանոթանում ենք, փորձում ենք շատ ավելի հարգանք ցուցաբերել քան հարազատին: Շատ ավելի սիրալիր լինել, քան հարազատին: Մի խոսքով, ամեն մարդ էլ արժանանում է այդ սիրուն ու հարգանքին:
|
|
|
|
|
Petros
Jr. Member

Rating: 1
Offline
Posts: 63
|
 |
« Reply #3 on: December 09, 2009, 12:03:50 AM » |
|
1. Կարո՞ղ ենք մեր թշնամուն սիրել մերձավորի հանդեպ տածած սիրո պես.և արդյո՞ք պետք է։ Կարծում եմ 2 և 3 կետերը շատ լակոնիկ ամեն ինչ ասեցին 1 կետի մասին:
|
|
|
|
|
Samvel
Full Member
 
Rating: -11
Offline
Posts: 247
Կյանքի Ծաղիկը
|
 |
« Reply #4 on: March 17, 2010, 08:11:41 AM » |
|
3. Ո՞վ է իմ մերձավորը։ Իմ մերձավորը իմ բարեկամ ու հարազատներն են` արյունակիցները (ես այսպես եմ հասկանում): Ես նրանց կարողանում եմ արտահայտեմ սեր, հարգանք ու նվիրվածություն: Իսկ իմ ընկերները, հարևանները, գործընկերները և այլն, ում հետ շփում ունեմ ու ծանոթ եմ, ավելի են արժանանում սիրո, հարգանքի ու նվիրվածության: Գուցե տարօրինակ թվա, բայց մեծ մասի մոտ այդպես է: Երբ ծանոթանում ենք, փորձում ենք շատ ավելի հարգանք ցուցաբերել քան հարազատին: Շատ ավելի սիրալիր լինել, քան հարազատին: Մի խոսքով, ամեն մարդ էլ արժանանում է այդ սիրուն ու հարգանքին:
Հարգելի Պետրոս! Ինձ շատ դուր եկավ Ձեր այս միտքը, առանձնապես հետևյալ նախադասությունը. " փորձում ենք շատ ավելի հարգանք ցուցաբերել, քան հարազատին": Ինձ թվաց, թե ի նկատի ունեք, որ հենց այդպես է շարժվում զարգացումը, էվոլյուցիան - քայլ առ քայլ, մի փուլից դեպի մյուսը: Միգուցե հենց ա՞յդ ի մկատի ունի Հիսուս, երբ ասում է. "Սիրեցեք ձեր թշնամիներին": Տեսեք, թե ինչ է ստացվում, երբ վերցնում ենք Ձեր ասած երկու "փուլերը" և նրանց ենք ավելացնում Հիսուսի ասած երրորդը. 1. Մերձավորներին - սիրում ենք; 2. Մոտիկներին - սիրում ենք ավելի; 3. Թշնամիներին - սիրենք շա՞տ ավելի...
|
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:
|
|
|
Samvel
Full Member
 
Rating: -11
Offline
Posts: 247
Կյանքի Ծաղիկը
|
 |
« Reply #5 on: March 17, 2010, 08:24:11 AM » |
|
2. Ո՞վ է մեզ համարվում թշնամի կամ որտեղի՞ց նրանց ձեռք կբերենք, եթե ապրում ենք Քրիստոնեավաել կյանք։ Ինչքանով հասկանում եմ, մարդկության թշնամին մեկն է` սատանան: Իսկ մարդը, որը կարող է թվալ, թե թշնամի է մարդուն, սատանայի ձեռքի խքղալիքը լինելով` կարծես դառնում է թշնամի: Բայց մարդը չէ, որ թշնամի է մարդուն, այլ` չարի գործերը: Ինչքան կրկնեմ չեմ հոգնի, քանի որ ինքս էլ եմ զորանում կրկնելով, որ Քրիստոս Խաչի վրա աղոթեց իրեն սպանողների համար` շեշտելով, որ չեն հասկանում, թե ինչ են անում: Այսինքն Տիրոջ թշնամին չդառան հալածողները, այլ Տիրոջ միակ թշնամու խրատներն էին ի կատար ածում, որն էլ մեզ բոլորիս է բնորոշ:
Պետրոս ջան! Իսկ այս միտքը, ինչ մեղքս թաքցնեմ, հեչ դուրըս չեկավ: Եթե Դուք ասում եք սա. " մարդկության թշնամին մեկն է` սատանան"; ՈՒրեմն, ինչի՞ն կպցնենք սա. "Ղուկաս 6, 27. Սիրեցեք ձեր թշնամիներին": ՈՒրեմն, ստացվում է, որ մենք, ըստ Հիսուսի, ու՞մ պետք է սիրենք...
|
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:
|
|
|
Samvel
Full Member
 
Rating: -11
Offline
Posts: 247
Կյանքի Ծաղիկը
|
 |
« Reply #6 on: March 17, 2010, 08:44:42 AM » |
|
ՙԱստվածապաշտութեան կերպարանք՚ թեմայից չշեղվելու համար. հարգարժան Պետրոսի հետ ունեցած զրույցից հետո հարկ եղավ այս թեման բացել։ և այսպես.Ղուկաս 6, 27 Սիրեցեք ձեր թշնամիներին Ինչպե՞ս հասկանանք այս պատվիրանը։ 1 Կարո՞ղ ենք մեր թշնամուն սիրել մերձավորի հանդեպ տածած սիրո պես.և արդյո՞ք պետք է։։ 2 Ո՞վ է մեզ համարվում թշնամի.կամ որտեղի՞ց նրանց ձեռք կբերենք.եթե ապրում ենք Քրիստոնեավաել կյանք։ 3 Ո՞վ է իմ մերձավորը։ վերջապես.ինչպես տարբերեմ թշնամուս. բարեկամիցս եթե նրանց սիրեմ հավասար։
Վահան ջան! Եթե մենք ստիպված ենք մարդկությունը բաժանել Մերձավորների և Թշնամիների, ուրեմն ես հասկանում եմ այսպես. 1. Եթե մարդկանց 1 %-ը Մերձավորներս են, ուրեմն 99 %-ը Թշնամիներս են; 2. Եթե մարդկանց 99 %-ը Մերձավորներս են, ուրեմն 1 %-ը Թշնամիներս են; 3. Եթե մարդկանց 100%-ը Մերձավորներս են, ուրեմն ես Թշնամի ՉՈՒՆԵՄ: Ես գերադասում եմ երրորդ կետը, քանզի համոզված եմ, որ հենց սրան է բերում Հիսուսի մաղթանքը մեզ. "Սիրեցեք ձեր թշնամիներին": Իսկ դու՞ ...
|
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:
|
|
|
|
vahan
|
 |
« Reply #7 on: March 17, 2010, 10:48:08 PM » |
|
Օտար ու անծանոթ մարդը քեզ թշնամի չի կարող լինել...
|
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
|
|
|
|
vahan
|
 |
« Reply #8 on: March 17, 2010, 10:54:55 PM » |
|
Ի միջայլոց՝ ի՞նչ հեշտ պատվիրան ՙ սիրիր քո մերձավորին՚ Ինչի.՞ չենք սիրու՞մ։ 
|
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
|
|
|
|
vahan
|
 |
« Reply #9 on: June 27, 2010, 09:22:53 PM » |
|
Հիսուս մեզ պատվիրեց սիրել ոչ միայն մերձավորին, այլ նաև թշնամուն: Բայց ես չեմ կարող: Դա մեղք է համարվու գիտեմ, բայց զայրույթը հաղթում է: Նոր մի խոհարարական կայքում հանդիպեցի մի ադրբեջանցու մեկնաբանությունը հայկական ուտեստների վերաբերյալ: Այդ զազիր մարդը անամոթաբար կեղծում էր, ստում, թե հայերը սեփական ոչինչ չունեն,գողացել են իրենց և այլ ազգերի մշակույթը, որ հայերը կարող են միայն սպասարկող լինել և հարվածել թիկունքից  , թե նախանձում են իրենց և այլն և այլն: Ու աչքիդ առաջ ունենալով ողջ ճմարդությունը այդ սրիկաների մասին ուղղակի անհնար է դառնում հետևել Քրիստոսի պատվերին: Ողջույն Անի, եթե դեմ չես լինի, հարցիդ քննարկմանը թույլ տուր մենք էլ մասնակցենք։ Հարցնում եմ ձեզ, ինչպես ես չընդվզեմ նման դեպքում, երբ խեղվում է ճշմարտությունը, ինչպես ես սիրեմ մարդասպանին ու ոճրագործին:
Իսկ այդ դեպքում, չսիրելով հանդերձ ի՞նչ գործողություններ պիտի անենք։ Գնանք, գտնենք այդ ազերուն և սպանե՞նք, թէ ին՞չ անենք։  Քրիստոս ամենևին չի ասել՝ ճիշտը մի վկայեք։ Ըստ այդմ էլ, կարծում եմ՝ պետք է ոչ թէ տվյալ անձի դեմ ոխով լցվենք, այլ ճիշտը բացատրենք։Չե որ ըստ էության, այդ ազերիին այդպես են դաստիարակել ու ինքն էլ գիտի թէ ՙճիշտ՚ է ասում։
|
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
|
|
|
|
|
|