Բայց ասված է (Ա Կոր. 15.28). "Աստված է ամենը - ամեն ինչում":
Սամվել.ես նման տողեր չեմ գտնում քո մատնանշած համարում։
Գուցե ա՞յլ տեղ է այդպիսի բան ասվում։ կամ ավելի ճիշտ՝ այլ գրքում։
Երևի Սամվելը սա նկատի ունի: Այստեղ խոսվում է Քրիստոսի Հարության մասին.
կարդացեք.18 Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք:
19 Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ:
20 Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս` ննջեցեալների առաջին պտուղը.
21 քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով` մեռելների յարութիւն:
22 Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան`
23 իւրաքանչիւրն իր հերթին. նախ` Քրիստոս, եւ ապա` քրիստոսականները` նրա գալստեանը.
24 եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն.
25 որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ:
26 Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած ամէն ինչ հնազանդեցրեց` դնելով նրա ոտքերի տակ: 27 Բայց երբ ասում է, թէ` ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան:
28 Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը` Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան,
որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ: 29 Ապա թէ ոչ, ի՞նչ պիտի անեն նրանք, որ մկրտուեցին մեռելների համար, եթէ, արդարեւ, մեռելները յարութիւն չեն առնում. ինչո՞ւ ուրեմն մկրտւում են նրանց համար: