Իսկ դու ինչպե՞ս կպատասխանեիր քո իսկ կողմից տրված հարցին։
Հարգելի Հասիկ, եթե կարելի է, ես պատասխանեմ քիչ ավելի ուշ. եթե ես եմ տվել հարցը, ինչ խոսք, որ ունեմ իմ պարասխանը: Բայց հարցս ձեզ ուղղելու մտահղացումը եկել է նրանից, որ, լինելով մարդ-արարած, ես էլ - բոլորի նման, - միշտ էլ լիքն եմ կասկածներով ու հաճախ ինքս եմ մտածում, արդյոք ճիշտ է իմ գիտեցած պատասխանը... Եվ շատ հնարավոր է, որ ձեր միջամտությամբ ես էլ փոխեմ իմ կարծիքը: Ինչևէ, վերջում ազնվորեն կխոստովանեմ:
Շնորհակալություն Ձեր տված պատասխանի համար: Միայն, եթե կարելի է, պարզաբանեք խնդրում եմ. ցանկանում եք ասել, սիրել բոլորին անխտիր, թե? - խտրականորեն: Ավելի պարզ ասած. Աստված սիրում է բոլորին անխտիր, թե? - խտրականորեն: