Մտածում եմ այսպիսի մի ակցիա իրականացնել այսօր.
––––––––––––
ԵՍ ԿԱՐԴՈՒՄ ԵՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
1409 թվականին, սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, 600 տարի առաջ ճիշտ այսօր ի Տեր հանգավ Հայոց եկեղեցու եռամեծ և տիեզերալույս վարդապետերից մեկը՝ սուրբ Գրիգոր Տաթևացին։
Հայ եկեղեցու եռամեծ վարդապետի մասին կարող եք կարդալ այստեղ՝
http://lusamut.net/level2_.php?id=131&id_2=378&cat_=6&s=2 Չափազանց կարևոր դեր կատարեց սուրբ Գրիգոր Տաթևացու ժառանգությունը Հայ եկեղեցու կյանքում: Իր ժամանակի համար նա հինը ամբողջացրեց և նորովի մատուցեց իր եկեղեցուն։ Կարևոր են հատկապես նրա կողմից իրագործված Աստվածաշնչյան որոշ գրքերի մեկնությունները։
Այսու, ի նշանավորումն Տաթևացու 600 ամյակի, ցանկանում եմ այսօր, առանց ամաչելու բոլորին ասել, որ ես կարդում եմ Աստվածաշունչը։
Դուք ևս, մի՛ ամաչեք, միացեք այս ակցիային և Ձեր բարեկամներին այսօր ասեք, որ կարդում եք Աստվածաշունչը։ Իսկ եթե որևէ մեկը Աստվածաշունչն ընթերցելու հնարավորություն չունի, ապա կարող է այն գտնել
www.lusamut.net -ում։
–––––––––––––
Պարզապես պատճենեք այս հատվածը և ուղարկեք Ձեր ծանոթներին։