Samvel
Full Member
 
Rating: -11
Offline
Posts: 247
Կյանքի Ծաղիկը
|
 |
« Reply #4 on: October 24, 2009, 11:29:45 AM » |
|
Այո: Տեսնում եմ, այստեղ էլ հասանք փակուղուն: Այսպես ասած, քթներս դեմ տվեցինք նրան ու կանգ առանք: Որովհետև չունենք պատասխան: Մեր իմացած, մեր ունեցած, մեր ընդունած միակ գիրքը չի տալիս այս հարցի պատասխանը: Ինչու? Կարող է գրիչներից ինչ-որ մեկը թյուրիմացաբար է բաց թողել այդ մասը, իսկ կարող է նաև - միտումնավոր: Այսօր դա արդեն կարևոր չէ, բայց փաստը մնում է փաստ - մենք չունենք այդ հարցի պատասխանը: Բայց, ընդգծում եմ, չունենք մեր իմացած-ունեցած-ընդունած Գրքում: Իսկ դա բոլորովին էլ չի նշանակում, թե պատասխանն ընդհանրապես չկա: ՈՒղղակի ուրիշ տեղ փնտրելն է մեզ համար հանցագործություն համարվում:
Այնուամենայնիվ (լսելով հանդերձ ոմանց ծիծաղի ձայնն ականջներիս մեջ), կփորձեմ մի քիչ տեղյակ դարձնել տեսակետներից մեկի հետ:
Լյուցիֆերի ապստամբությունից հետո Երկրագունդն սկսեց մշակույթի անկում և հոգևոր սնանկություն ապրել: Դա համարյա ոչ մի կերպ չանդրադարձավ ժողովուրդների ֆիզիկական կամ բիոլոգիական զարգացման վրա, բայց մշակույթն ու բարոյականությունը շատ թերի էին: Եվ ահա, համարյա 40.000 տարի առաջ մոլորակի պատմության մեջ հասավ մի ժամանակ, երբ մաքուր բիոլոգիական տեսակետում Երկրագնդի էվոլյուցիոն պրոցեսը հասավ իր գագաթնակետին: Հարկավոր էին "Բիոլոգիական Կատարելագործողներ", որոնք էլ հենց հանդիսացան Ադամն ու Եվան, Աստծո Նյութեղեն Որդին և Նյութեղեն Դուստրը: Որոշումից մոտ հարյուր տարի հետո նրանք մեր մոլորակ եկան և անցան բարդագույն խնդրի լուծմանը. փորձել լուծել մոլորակի խճճված գործերը, մոլորակի, որն ուշանում էր իր զարգացման մեջ ապստամբության պատճառով և նաև պատժված էր հոգևոր մեկուսացմամբ: Լյուցիֆերի ապստամբության ժամանակ Ադամն ու Եվան հավատարիմ մնացին Միքայելին: Բայց այնուամենայնիվ նրանք մանրամասն տեղեկություններ ստացան ապստամբությունից հետո Երկրագնդի վրա տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև ստացան մանրակրկիտ հանձնարարություններ այն մասին, թե ինչ կերպ պետք է վարվեն, վերցնելով իրենց վրա պատասխանատվությունն այնքան խորին հակասությունների միջև պատառ-պատառ լինող աշխարհի համար:
...Առայժմ այսքանը, քանզի, գիտեք, համոզված չեմ, որ ապարդյուն չէ չարչարանքս թարգմանել այս ամենը հայերեն, համոզված չեմ, որ այն չի ջնջվի...
|