Հայտնություն 22.18ՙՔանի որ ես վկայում եմ ամեն մարդու.որ լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։եթե մեկը սրանց վրա որևէ բան ավելացնի.Աստված էլ նրա վրա ավելացնելու է այն պատուհասները որոնց մասին գրված է այս գրքում՚։19ՙև եթե մեկն այս մարգարեության գրքի խոսքերից մի բան պակասեցնի.Աստված էլ պակասեցնելու է նրա բաժինը Կենաց գրքից.՚
Վահան ջան, Տեր Տաթևին գրած տողերդ տեղափոխեցի այստեղ, որպեսզի կարողանամ երկու խոսք ասել, - ներող եղիր:
Ինչ որ պիտի ասեմ հիմա, գտել եմ ինչ-որ տեղ ցանցում: ՈՒղղակի շատ է համապատասխանում իմ կարծիքին այս ամենի մասին և հետո, կարծես թե այս մարդը կարդացել է քո, վերևում ասված տողերը և հենց ինքը քեզ է պատասխանում:
Կարող է սրա մեջ չափից քիչ ավել է հումորը, կարող է քիչ կծու է այս ասվածը, բայց ճշմարտությունն էլ քիչ չի այստեղ:
Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ, ինչպես ասված է Գրքում, եթե դու կուրորեն ես կատարում նույնիսկ Աստծո ասածը, ուրեմն ավելի լավ է չկատարես:
Այնպես որ լսիր, խնդրում եմ, թե ինչ է նա ասում, այդ մարդը.
Եթե դու ցանկանաս ստրկության վաճառել քո աղջկան, ինչպես ասված է ԵԼԻՑ - 21;7, - ինչ գնով ես վաճառելու?
ՂԵՒՏԱՑՈՑ - 25;44 - ասված է, որ, եթե ես ցանկանամ ստրուկներ ունենալ, պետք է գնեմ հարևան ազգերից: Հարևանս ասում է, որ ադրբեջանցիների մեջ լավ ստրուկներ են լինում: Իսկ ինձ ավելի վրացի ստրուկն է հավատ ներշնցում: Ինչ խորհուրդ կտաս?
ՂԵՒՏԱՑՈՑ - 18;19: Ասված է, որ ես ոչ մի կնոջ դիպչել չեմ կարող, եթե նրա մոտ դաշտանի ժամանակն է: Իսկ ինչպես կարող եմ ես դա իմանալ, խորհուրդ կտաս? Թե չէ ես ինքս մի երկու անգամ լավ ապտակներ եմ կերել, երբ հարցրել եմ նրանց այդ մասին: Չգիտես ինչու, նեղանում են:
Մի հարևանս - անաստվածի մեկը - շարունակում է աշխատել շաբաթ օրերը չնայած այն բանին, որ ԵԼԻՑ - 35;2 - ասված է, որ այդպիսի մարդը պետք է մահապատժի ենթարկվի: Պարտավոր եմ արդյոք ես ինքս նրան սպանելու, թե հնարավոր է ինձ ազատել այդ պարտականությունից?
Հա, մի բան էլ: ՂԵՒՏԱՑՈՑ - 21;8 - ասվում է. ով լավ չի տեսնում (սա թվարկված բազում թերություններից մեկն է ընդամենը), չի կարող մի ինչ-որ սրբատեղի մոտենալ: Ես ակնոց եմ գործածում, քանզի տեսողությունս լավ չի: ՈՒրեմն, ես չեմ կարող եկեղեցի գնալ? Թե հնարավոր է այդ պահանջը մի քիչ մեղմացնել?
Եվ վերջինը: Քեռիս բնավ չի հարգում այն, ինչ ասված է նույն ՂԵՒՏԱՑՈՑ - 19;19, - և իր այգում երկու տարբեր տեսակի սերմեր է ցանում: Նրա կինն էլ - անամոթը - տարբեր թելրից (բամբակ և նեյլոն) կարված հագուստ է հագնում: Հա, մեկ-մեկ էլ պատահում է, այդ նույն քեռիս չարախոսում է: Հիմա ասա, խնդրում եմ, արդյոք պարտադիր է հավաքել ամբողջ քաղաքի ժողովրդին և նրանց հետ միասին քարկոծելով սպանել քեռուս ու նրա կնոջը (ՂԵՒՏԱՑՈՑ - 24;14)? Թե կարելի է բավարարվել ընդամենը ընտանիքի շրջանակում լուռ և խաղաղ նրանց խարույկի վրա այրելով (ՂԵՒՏԱՑՈՑ - 20:14)?
Սամվել ջան պետք է կարողանալ տարբերել հրեական օրենքը. շնորքի օրենքից. դա երկար հարց է։