Իսկ ինչ կարծիք ունեք այն մասին....կարող է արդյոք այսօրվա կինը քարոզել? Թե ...
Լիլիթ ջան Աստված նույնն է երեկ.այսօր և հավիտյան։և Նրա խոսքն էլ է հավիտյան։ Աստծո համար տարբերություն չկա այսօրվա և հազար տարի առաջվա կնոջ մեջ։Գրված է որ ՙկինը եկեղեցում թող լուռ մնա՚ այսինքն ուսուցանող չլինի այնտեղ՝ որտեղ նաև տղամարդիք կան։Իսկ կանանց շրջապատում՝ ոչ մի խնդիր չկա։
Ճիշտն ասած, Վահան ջան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դու կամ Լիլիթի հանդեպ, և կամ էլ ընդհանրապես կնոջ հանդեպ ինչ-որ բավականին մեծ ցասում ունես: Ինչու? Ինչն է պատճառը, որ դու միշտ փորձում ես կնոջը նվաստացնել: Ներողություն իհարկե, իսկ քո մայրը և կամ քույրը, կամ էլ քո աղջիկը արդյոք այդ խեղճ կանանց թվին են պատկանում?..
Միայն, խնդրում եմ, մի փորձիր նորից քարկոծել բոլորին աստվածաշնչային օրինակներով: Աստվածաշունչն էլ տղամարդիկ են գրել: Եվ հավանաբար նրանց մեջ էլ եղել է ինչ-որ կոմպլեքսավորված և կնատյալ մեկը, որն էլ որ հենց շիլա-շփոթ է դարձրել այդ թեման: Թե չէ ուրիշ ինչ պատճառով ամեն քայլափոխի հակասությունների ենք հանդիպում: Հեռու գնալ պետք չէ, վերցրու հենց առաջին գիրքը.
Գիրք ԾՆՆԴՈՑ - 1; 27.
"ԱՍՏՎԱԾ ԻՐ ՊԱՏԿԵՐՈՎ ՍՏԵՂԾԵՑ ՄԱՐԴԸ. ԱՍՏԾՈ ՊԱՏԿԵՐՈՎԸ ՍՏԵՂԾԵՑ ԶԱՆԻԿԱ: ԱՐՈՒ և ԷԳ ՍՏԵՂԾԵՑ ԶԱՆՈՆՔ":
Աստծո պատկերով, արու և էգ: Եվ ոչ մի խոսք այն մասին, թե տղամարդը Աստծո պատկերով էր, իսկ կինը - ճամպրուկի, և որ նրա ճկատագիրն է իր մեջ պարփակել ու տանել այն ամբողջ աղբը, որ մենք - "կատարյալ", աստվածակերպ տղամարդիկս լցնում ենք այդ խեղճ կնոջ վրա:
Եվ իհարկե, որ շուտով, շատ շուտով, ընդամենը մի քանի տող հետո, այդ ԷԳ-ը, այդ տղամարդուն հավասար ստեղծված կինը պետք է անհայտանար: Եվ այնքան հանկարծակի ու անբացատրելիորեն, որ նույնիսկ զարմանալ չես հասցնում, ինչ մնաց զայրանաս այդ անարդարության վրա: Անցնենք հաջորդ գլխին.
Գիրք ԾՆՆԴՈՑ - 2
Այս տեղը շատ հետաքրքիր է, տղամարդկային հնարամտության գագաթնակետը:
Հիշեք, Եվան դեռ ստեղծված չէ:
Աստված տանում է Ադամին իմացության ծառի մոտ ու ասում. Տես հա, այս ծառի պտուղներից չուտես, թե չէ մահկանացու կդառնաս:
Այստեղ հավանաբար մի համր տեսարան է սկսվում (որովհետև Գրքի մեջ ոչ մի խոսք չկա այդ մասին), որտեղ որ Աստված, տեսնելով Ադամի ողորմելի, խեղճուկրակ, մոլորված ու դառնացած վիճակը իմացության ծառի առջև, այնքան է խղճում նրան, որ մոռանալով նույնիսկ, որ արդեն ստեղծել է կնոջը տղամարդու հետ միաժամանակ, ասում է.
Գիրք ԾՆՆԴՈՑ - 2;18.
"Աղեկ չէ, որ Ադամը մենակ ըլլա: Անօր օգնական մը ընեմ իրեն համար": ՈՒ երկրորդ անգամ, ըստ Աստվածաշունչը շարադրողների, Աստված ստեղծում է կնոջը - Եվային: Միթե պարզ չէ, թե ինչի համար: Որպեսզի մեր սխալների պատճառը նրան համարենք: Եվ հենց այդպես էլ ասում ենք, չէ? Դե Եվան էր էլի, երկրորդական արարած, դրա համար էլ սայթաքեց: Իսկ տղամարդը - կատարյալը - աստվածակերպը, սայթաքել չէր կարող:
Բայց նույնիսկ այս խորամանկության մեջ մենք չկարողացանք ամբողջապես շեղվել ճշմարտությունից, քանզի ճշմարտությունը միշտ էլ մնում է ճշմարտություն: Տեսնելով իր սիրելի զավակին - Ադամին, իմացության ծառի առջև անճարակ կանգնած, Աստված որոշում է.
"Անօր օգնական մը ընեմ իրեն համար": ՕԳՆԱԿԱՆ!!! Հասկանում ես, Վահան ջան, թե ինչ է դա նշանակում? Այնտեղ, Այն Այգում, Եվան ոչ թե մեղսագործեց Աստծո և Ադամի առջև, այլ ընդամենը ՕԳՆԵՑ Ադամին շատ կարևոր մի ինչ-որ բանում... Արեց մի բան, որն Ադամի ուժից վեր էր երևի?.. Եվ ինչի համար որ մենք, հիասքանչներս, հազարամյակներ շարունակ քարկոծում ենք Աստծո մեզ տված մեր այդ ՕԳՆԱԿԱՆԻՆ... ու նվաստացնում:
...Էխ մենք - կատարյալներս...