<...իսկ շնորհները ստանում են սուրբերը>,- այս մտքիցդ կարո՞ղ եմ հետեւություն անել, որ դու էլ ես սուրբ

:
«Լավ բան ես ասում՝ ու շատ խորը.եթէ իհարկէ հավատում ես քո ասածին»,- դու ծաղրում ես իմ հավատը,- ճիշտ չի, եթե մեջդ հոգեւորականության կամ առհասարակ Առաքելական եկեղեցու դեմ կուտակած ոխ ունես,- հասկանում եմ քո վարքագիծը,- ֆորումներր շատ «հարմար» են այդ առումով արտահայտվելու համար... Բռավո

«ուղղակի կան արդեն սովորական դարձած հրաշքներ և հազվադեպ պատահող հրաշքներ»,- ավելին կասեմ Վահան ջան, շա՝տ հազվադեպ պատահող հրաշքներ էլ կան, օրինակ՝ վաղուց երկնքից մանանա չի թափվել, կամ կարմիր ծովի ջրերը երկու մասի չեն բաժանվել, Հեսուի նման մեկը չի խնդրել, որ Արեւը մի քիչ երկար կանգ առնի Գաբավոնի դիմաց... «հրաշագործ սուրբ» ասելով անձամբ ես հասկանում եմ Մովսեսի, Հեսուի «մասշտաբի» սրբերին... Մեր պատմության ընթացքում շատ են եղել, մեծ ճշնավորներ, որոնց մեկ խոսքը բավական է եղել, որ Աստված անմիջապես արձագանքի, պատասխան տա, հրաշք գործի...
Տեսականորեն շատ ճիշտ բաներ ես ասում. ես էլ եմ համաձայն, եթե պարգեւները կան, եթե դրանք գործում եմն մեր մեջ, մենք ինչով ենք պակաս անցյալի սրբերից... Ի վերջո Սրբացնողն Աստված է՝ Սուրբ Հոգին, մենք ինչով ենք պակաս...
Գիտես ես ինչի եմ սիրում Մեր Առաքելական Եկեղեցին, որովհետեւ այն միշտ չափավորություն, խոնարհություն ու հեզություն է քարոզել, պարգեւներ խնդրելուց առաջ...
Տերն ինքն է որոշում թե երբ եւ ում միջոցով գործի...
Չեմ հասկանում, թե կռիվդ ինչի համար ա, Դավիթ Անհաղթի մեթոդով ամեն մի գրածս երկու ժամ վերլուծում ես...
Փաստն այն է, որ ես չեմ չանաչում որեւէ հրաշագործ սրբի, իսկ եթե միայն դու ես ճանաչում կամ միայն քեզ համար է հրաշքներ գործում......, ուրեմն այնքան էլ հրաշագործ չէ. հետո իմ հասկացած, իմացած սրբերը մի քիչ համեստ են եղել ու որեւէ մեկին չեն ասել՝ եկեք ինձ տեսեք ես սուրբ եմ...
Ետքան բան ունեյի քեզ ասելու «հրաշագործ սուրբ» արտահայտության մասին, ավել-պակասի համար կներես.
Հա, երբեմն լսում ենք նման արտահայտություններ, որ եթե Աստված մեզ մեր մեղքերի պատճառով չի ջնջում երկրի երեսից, դա նրա համար է, որ երկրի վրա մեզ համար աղոթող սուրբ մարդիկ կան, որոնց չենք ճանաչում... մի գուցե... սրա հետ ել եմ համաձայն... մի գուցե, այնքան մեծ է Տիրոջ ստեղծած տիեզերքը... Այնքան տարբեր են Նրա ճանապարհները մեր ճանապարհներից...