Նախ որտե՞ղից Ձեզ այդ վստահությունը, որ մինչև հափշտակությունը երկրի վրա կենդանի և գործող սրբեր են լինելու,
Հարգելի Մանե .նախ սրտանց շնորհավորեմ ձեզ ՝տոնի կապակցությամբ

և շտապեմ պատասխանել։
այդ վստահությունը ինձ մոտ կտակարանի գրվածքներից է։ այո՜ շնորհը պակասելու է .բայց ոչ թէ որակական առումով այլ ՝քանակական։և պակասել ասելով. չպատկերացնենք իսպառ վերացում։և եթե սուրբեր չլինեն.ովքե՞ր պետք է հափշտակվեն.
Ահա շատ օրինակներից մեկը՝անդրդառնանք հայտնության գրքին՝
ՙՍուրբ և ճշմարիտ տեր.մինչև երբ պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծեսերկրի բնակիչներից՚։
և նրանցից յուրաքանչյուրին տրվեց վրան գցելու մի սպիտակ բան.և ասվեց նրանց.որ մի փոքր ժամանակ հանգստանան.մինչև որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները.որոնք շուտով մահվան պիտի ենթարկվեն.ինչպես իրենք։ հայտ.Զ10
հարցին .թէ ե՞րբ պետք է վրեժը առնվի.տրվում է պատասխան ՝ երբ որ ամբողջանան ծառայակիցները և եղբայրները։
կնշանակի. որ եթե սուրբերը չեն ամբողջացել.ուրեմն երկրի վրա են։իսկ երբ երկրից վերցվեն՝կազդարարվի դատաստանի սկիզբը։
երբ Առաքյալները և բազմաթից հայրեր՝ սկսած հայր Անտոնից, դեռևս այն ժամանակ մարգարեացել են և ասել, որ վերջին ժամանակներում սերն ու շնորհը պակասելու է
թույլ տուր չհամաձայնել ՝ սկսած հայր Անտոնից .շարադրանքիդ հետ։այլ՝ սկսած հենց Տիրոջից և իր աշակերտներից։ այդ մասին առաջինը ոչ թէ Անտոնն է մարգարեացել.այլ առաքյալները։(թեպետ հաջորդող մտքիդ մեջ նշում ես դրա մասին)
ես ինչքան հասկանում եմ Ձեր խոսքերից, Դուք վաղուց եկեղեցի չեք մտել, այլ ուղղակի ընդամենը մոմ եք վառել եկեղեցում և դա է միակ տպավորվել Ձեր մեջ, իսկ լավ կլիներ, որ գոնե կիրակի...
մոտ մեկ ամիս առջ էր.կիրակի առավոտյան անցնում էի ՙՍուրբ Սարգիս՚ առաջնորդարանի մոտով .քայլերս ուղղեցի դեպի ներս և հերթական ծեսից ավել բան չտեսա։ չգիտեմ մեղադրելի է թէ չէ.բայց իմ հոգուն հարազատ չեն բանաձևված Աստվածապաշտությունները։իսկ եթե մարդ առաջին անգամ է ոտք դնում եկեղեցի՝ ի՞նչ պետք է հասկանա էդ ամենից. եթե չկա մատչելի հայերենով մեկնող։և ամեն մեկը չէ որ կսկսի փնտրել քահանա որ պատասխան ստանա։
դրա համար է ասվում ՙժողովուրդը գիտություն չունենալու պատճառով .կորսվում է՚։