Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 22, 2012, 09:09:27 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.2.   «Յուրաքանչյուր անհատի կարծիքը արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրի համար» նշանաբանին հետևելով է ստեղծված Ֆորումը։
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Linked Events
  • St Sargis: February 08, 2011 - February 19, 2011
Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Սիրո բարեխոս  (Read 3619 times)
0 Members and 3 Guests are viewing this topic.
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« on: January 28, 2009, 01:17:45 PM »

Շուտով Հայ եկեղեցին նշելու է սուրբ Սարգսի տոնը, բայց այն տպավորությունն է ստեղծված, որ ոչ թե սրբի տոնն է նշվելու, այլ՝ սիրո բարեխոսի։
Լուրջ աստվածաբանական գրականության մեջ, հատկապես Հայ եկեղեցու աստվածաբանական մոտեցումներն արտահայտող հեղինակների մոտ երբևէ չեմ հանդիպել, որ որևէ սրբի ինչ որ կոնկրետ բանի բարեխոս կոչեն, առավել ևս՝ սիրո, ուստի ճիշտ չէ՞ կարծել, որ սիրո բարեխոսներով հեռանում ենք Հայ եկեղեցու վարդապետությունից։
Սուրբ Սարգիսն ըստ վարքագրական տվյալների կրել է «արագահաս» մականունը, այսինքն՝ արագ օգնության հասնող, սակայն այսօր մարդիկ մոռացել են դա, ինչպես նաև այն, որ նա իր հավատը ուրանալու պարտադրանքը մերժելու համար իր որդու և 14 զինվորների հետ նահատակվեց, ու անհայտ հեղինակության ժողովրդական զրույցներից հայտնաբերել են, որ սուրբ Սարգիսը սիրո բարեխոսն է։

Ցավով պետք է նշել, որ Եկեղեցու այդ օրը, հանուն հավատի նահատակի, մարտիրոսի հիշատակության այդ օրը դարձել է սիրո բարեխոսի, աղի բլիթների, երազների մեջ տղայի կամ աղջկա սպասումի մի օր։
« Last Edit: February 07, 2011, 11:35:01 PM by Admin » Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
vahan
Sr. Member
****

Rating: -1
Offline Offline

Posts: 309



« Reply #1 on: January 28, 2009, 02:37:32 PM »

Համաձայն եմ Ադմին ջան։կարծեմ կտակարանում ել առանձնապես չի շոշափվում կին և տղամարդու սիրո  գաղափարը։
նամանավանդ պետք է զգուշավորություն արվի եկեղեցու կողմից. որ սերը չվերածվի չափազանց տարվածության և  կապվնվածության։ինձ համար տարորինակ է. որ ՙսիրո բարեխոս՚ գաղափարի հիմնական ջադագովը՝  մամլո դիվանի քարտուղարուհին է (եթե ճիշտ նշեցի կոչումը)։
Report to moderator   Logged

Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
StrangeLittleGirl
Newbie
*

Rating: -1
Offline Offline

Posts: 7


« Reply #2 on: January 30, 2009, 10:51:14 PM »

Սովորաբար մեր ուսանողական թերթում փետրվարին մեծ տեղ ենք հատկացնում Սուրբ Վալենտինին, բայց որոշել ենք այս տարվանից և այսուհետ կենտրոնանալ Սուրբ Սարգսի տոնի վրա: Դրա համար կխնդրեի, եթե հնարավոր է, մի քիչ մանրամասներ հաղորդեք տոնի մասին (թեև մենք արդեն բավական շատ նյութ ունենք), հատկապես մեզ հետաքրքրում է, թե ինչպես է որոշվում կոնկրետ որ օրը պետք է այն տոնվի: Ցանկալի է, որ մինչև կիրակի պատասխանեք, որովհետև երկուշաբթի օրվանից սկսում ենք թերթի ձևավորումը:
Report to moderator   Logged
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #3 on: January 30, 2009, 11:25:39 PM »

Տոնի մասին կարող եք կարդալ այստեղ։
« Last Edit: February 04, 2012, 01:00:52 AM by Admin » Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #4 on: January 30, 2009, 11:55:57 PM »

Տոնի մասին կարող եք կարդալ այստեղ։
Մի երկու հոդված ես նկատեցի դրսում. կարծում եմ, որ օգտակար կլինեն.

Կարդացեք սա։

Թերևս նաև սա։

Գուցե նաև այս մեկը։
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #5 on: January 31, 2009, 08:59:23 PM »

Այսօր հեռուստացույցով գովազդի ժամանակ սուրբ Սարգիսն արդեն դարձել էր ո՛չ թե «արագահաս սուրբ Սարգիս», այլ հատկապես «սիրո արագահաս բարեխոս սուրբ Սարգիս»։
Չգիտեմ էլ ինչպես հասկանալ, սուրբ Սարգիսը արագ օգնության է հասնում հատկապես որպես սիրո բարեխոս, թե՞ միայն որպես սիրո բարեխոս Huh
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #6 on: February 01, 2009, 01:08:03 PM »

«Սիրո արագահաս բարեխոսը» փաստորեն այստեղից է գալիս (տե՛ս կցված ֆայլը)։

* SiroBarexos.pdf (130.42 KB - downloaded 401 times.)
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #7 on: February 01, 2009, 01:36:01 PM »

Մի քանի օր առաջ նայում էի Արարատյան հայրապետական թեմի կայքը։ Որոշեցի այնտեղ փնտրել սուրբ Սարգսի տոնը՝ տեսնելու, թե ի՞նչ ունեն իրենք այդ տոնի մասին։ Իրենց նյութը վերցրեցի, որ կարդամ։ Այն կցված է, կարող եք դուք էլ կարդալ։ Հանկարծ տեսա, որ այդ նյութի մեջ ևս սուրբ Սարգիսը նշվում է որպես սիրո բարեխոս։ Ավելին, նյութի հեղինակները փորձել են ապացուցել այդ՝ մեջբերելով ակադեմիկոսի բանասիրական ուսումնասիրությունները, որոնք բնավ տեղին չեն և չեն կարող հիմք ծառայել սրբին սիրո արագահաս բարեխոս կոչելու։ Եկեղեցին ոչ թե «Սասունցի Դավիթ» էպոսով պետք է հիմնավորի իր մոտեցումը, այլ Աստվածաշնչով, ո՛չ թե ժողովրդական զրույցներով, այլ Սրբազան ավանդությամբ։ Ժողովրդական սովորույթներից առաջ Եկեղեցու համար սրբություն է իր վարդապետությունը, որը չպետք է զոհաբերվի հանուն այդ սովորույթների։ Սրբերի բարեխոսությունը Եկեղեցու վարդապետական մոտեցումներից մեկն է, որը չեմ կարծում, թե ճիշտ է նման մեկնաբանություններով ներկայացնել։
Հետաքրքիր մի դիտարկում ևս։ Այս կցված նյութի մեջ կարդում ենք. «Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է»։ Արդյո՞ք այս նյութը գրողները տեղյակ են երազների հանդեպ Եկեղեցու հայրերի վերաբերմունքին, որ այսպես ջանադրորեն, առանց հիմքերի փորձում են հիմնավորել գիշերային սիրային երազները՝ դրան խառնելով եկեղեցուն իր սրբերի հետ։
Ի՞նչ շարականներ են երգվում այդ օրը եկեղեցիներում, մի՞թե սիրո բարեխոսությունն են այդ շարականները գովերգում, մի՞թե հիմնավորում են, որ սուրբ Սարգիսը երազներն իրականացնող սուրբ է, ի՞նչ աստվածաշնչյան հատվածներ են ընթերցվում այդ օրը, որո՞նք են սուրբգրային այդ տողերի բացատրությունը։ Ցավոք, այս ամենի մասին լռում է այս նյութը։ Այն կենտրոնացած է սիրո բարեխոսի շուրջ, որի մասին ոչ մի խոսք չկա տվյալ օրվա եկեղեցական արարողության մեջ։

* Sargis.pdf (144.44 KB - downloaded 494 times.)
« Last Edit: February 01, 2009, 01:50:18 PM by Admin » Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
vahan
Sr. Member
****

Rating: -1
Offline Offline

Posts: 309



« Reply #8 on: February 01, 2009, 01:49:56 PM »

նման որոշ աղբյուրներ էլ հավատացնում են.որ ոմանց հանդեպ սուրբը այնքան բարեհաճ կգտնվի.որ կթողնի իր ձիու  սմբակի հետքը դռների վրա։մտածում եմ.ինչ լավ է. որ այն ժամանակ մեքենաներ չեն եղել։թե չէ. խեղճ մարդիք առավոտյան պետք է ահագին չարչարվեին անվադողի հետքը դռան վրայից անցկացնելու համար։ահա այսպիսի արտակտակարանային  ուսուցումների հետևանքով էլ հնարավոր է դառնում.  որ մարդիք հասնեն  հոգեկան ցնցման վիճակի ։տեսնելով. որ իրենց դռան վրա պայտի հետք չկա։կամ ինչպես մեր հարգելի Տաթևն էր նշելՙմեռոնաջրի կափարիչը բորբոսով էր պատվել՚։
 այս ամենը չի բխում  առողջ  հավատքից։
« Last Edit: February 01, 2009, 02:20:58 PM by vahan » Report to moderator   Logged

Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #9 on: January 30, 2010, 02:47:17 PM »

Այսօր հեռուստացույցով գովազդի ժամանակ սուրբ Սարգիսն արդեն դարձել էր ո՛չ թե «արագահաս սուրբ Սարգիս», այլ հատկապես «սիրո արագահաս բարեխոս սուրբ Սարգիս»։
Չգիտեմ էլ ինչպես հասկանալ, սուրբ Սարգիսը արագ օգնության է հասնում հատկապես որպես սիրո բարեխոս, թե՞ միայն որպես սիրո բարեխոս Huh
Մմմմմ.... ես ուզում եմ մի բան ասել:
Աստուծո սուրբերը, որ ի Քրիստոս են ննջում` նահատակությամբ, մարտիրոսությամբ կամ բնական մահով, որևէ <բնագավառի նեղ մասնագիտացած> սուրբ չեն /մեղա-մեղա/, այլ իրենց մեջ ունեն պատկերը մեր Տիրոջ, որի համար նահատակվել են:
Օրվա   շարականում ոչ մի խոսք չկա <սիրո բարեխոսի> մասին:
Եկեք մի քանի հատվածներ լսենք:

***
Օրհ.
Ամենասուրբ երրորդութեանն ընտրեալ ծառայ և հաւատարիմ.
Յաղթօղ սպառազեն և քաջ նահատակ.
Երագահաս սուրբդ Սարգիս շնորհաց օթևան.
Բարեխոս լեր առ Քրիստոս վասըն անձանց մերոց:

Թագաւորին երկնաւորին սուրբ զօրապէտ և մենամարտիկ.
Սիրով անմահին խաչեալ յաշխարհի,
Երագահաս սուրբդ Սարգիս խաչիւ պսակեալ.
Բարեխոս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:

Արեգականն արդարութեանն մեծ կարապետ պայծառ արուսեակ.
Ցոլացեալ յարևմտից ի յելս արևու.
Երագահաս սուրբըդ Սարգիս անշէջ ճառագայթ.
Բարեխոս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:

***
Հարց
Զինուորութիւնք հրեշտակաց օրհնեն ըզքեզ.
Իմանալի ձայնիւն զքեզ փառաւորեն.
Աստուած հարցըն մերոց

Իշխանութիւնք և պետութիւնք
Սերովբեք և քերովբեք փառաւորեն սուրբ զանունըդ քո.
Աստուած հարցըն մերոց

Ազգ մարդկան հողեղինաց դասուց մարտիրոսաց
Երկրպագեն տէրութեանդ քո.
Աստուած հարցըն մերոց


***
Մնկ.
Զինաւորն քրիստոսի ի հօրէ առեալ պարգևս.
Յաստուածատունկ ի դրախտէն ծագեցաւ մեզ շառաւիղ.
Որ է զէն յուսոյ վահան հաւատոյ

Իսկ երանելի վկայն քրիստոսի ի սուրբ հոգւոյն.
Զի զերանութեանցն առնոյր առնոյր  զշնորհս ողորմութեան.
Որ է զէն յուսոյ վահան հաւատոյ

Աստ արասջիք ըզյիշատակ սրբոյն սարգսի զօրաւարին.
Որ է դուռն երկնից և ճանապարհ արքայութեանն. 
Եւ մեզ զէն յուսոյ վահան հաւատոյ:



Ինչպես տեսաք, շարականներում միայն  սուրբի բարեխոսությունն է խնդրվում մեզ համար, ինչպես նաև փառաբանվում է Տիրոջ անունը:
Շնորհակալություն
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!