Որքան հաճախ ենք մենք խոսում աղանդների արագագործության ու ամեն մի ծակ ու ծուկ մտնելու կարողության մասին, մինչդեռ երբեմն մեզանից պահանջվում է ընդամենը մկնիկով մեկ հատ սեղմել։ Բնականաբար կմտածեք, թե ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հիմա բացատրեմ։
Ամեն ինչ շատ պարզ է։ Ձեզանից շատերը արդեն լավ ճանաչում են Լուսամուտի դավանած արժեքները, ուստի օգնեք մյուսներին տեղեկանալ այդ դավանած արժեքների մասին։
Այլ տեղերում ներկայացնելով Լուսամուտը, մյուսների համար բացահայտում եք նրա դավանած արժեքները։Բնականաբար կարող է Ձեզ մոտ հարց առաջանալ՝ ինչպե՞ս կամ ինչո՞ւ։
Մեջբերեմ մի քանի վիճակագրական տվյալներ.
Google-ը գրանցել է Լուսամուտի ավելի քան 11.000 էջեր, Yahoo-ն՝ 14.000-ից ավել,
ամեն ամիս 4.200-ից ավելի այցելու ունի Լուսամուտը, ովքեր բացում են 19.000-ից ավելի էջեր։ Հայկական համացանցն օրական մոտ 100.000 այցելու ունի, ուստի սա այն փոքր մասն է այդ համացանցի, ովքեր տեղյակ են Լուսամուտի մասին։
Այստեղից հետևություն. բավական է, որ մի տեղ հղում (link) թողնեք դեպի Լուսամուտ,
որն ընդամենը մկնիկի մի փոքրիկ գործողություն է, և տեղեկացնում եք կամ հնարավորություն եք ընձեռում այդ էջը այցելողներին տեղեկանալ ավելի քան 11.000 էջեր պարունակող Լուսամուտի և իր դավանած արժեքների մասին։
Այստեղից հարց. մի՞թե մենք չենք կարող այս պարզ, քաղաքակիրթ, համացանցում ընդունված և տարածված ձևն օգտագործել՝ մյուսների համար ևս բացելով մեր Լուսամուտը

։
Իհարկե կարող ենք

։
Այժմ փորձեմ ներկայացնել այն մեթոդները, որոնք կիրառելով կարող եք մասնակից դառնալ Լուսամուտի դավանած արժեքների տարածմանը.
Նախ առաջին և ամենից հեշտ ձևը.
Վստահաբար Լուսամուտից զատ այլ սայթեր ևս այցելում եք, օրինակ եթե այցելում եք որևէ այլ ֆորում, ապա կարող եք մի քանի բառով այնտեղ ներկայացնել Լուսամուտը և դնել հղում (link) դեպի Լուսամուտ։
Երբ Լուսամուտում դրված որևէ թեմա հավանում եք, արդյո՞ք Ձեզ մոտ ցանկություն չի առաջանում այդ մասին տեղեկացնել մյուսներին։ Քանքարաթաքույց

մի եղեք, տվեք այդ էջի հասցեն մյուսներին, թող կարդան

։ Եթե այդ էջի նյութը, ինչպես օրինակ սրբերի վարքերը, տոների, եկեղեցու պատմության և այլ նյութեր համահունչ են Ձեր դավանած արժեքներին, ապա հաղորդակից դարձրեք նրանց այդ արժեքներին,
Ձե՛ր դավանած արժեքներին։ ինչքան մարդիկ շատ տեղեկություն ունենան Ձեր դավանած արժեքներին, այնքան առօրյա զրույցների ժամանակ շատ ավելի լավ կհասկանաք միմյանց և Ձեր պարզ կենցաղային զրույցներն էլ առավել փոխընկալված կլինեն։
Հաջորդիվ կբացատրեմ մնացյալ ձևերը
