Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 22, 2012, 08:47:08 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
Ֆորումում արգելվում է` 11.3.   Հայերեն բաժնում գրել ոչ մեսրոպատառ հայերենով։
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: 1 [2]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Մեր գրառումները  (Read 5076 times)
0 Members and 2 Guests are viewing this topic.
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #10 on: December 07, 2008, 03:30:41 PM »

Մինչ այժմ, երբ դուք որևէ բան էիք գրում և ձեզ պատասխանում էին, ապա դուք կարող էիք պատասխանից հետո վերադառնալ և ձեր գրածը խմբագրել։ Արդյունքում ձեզ պատասխանողի գրածը կարող էր անհասկանալի լինել։ Վերջերս այսպիսի դեպքեր եղան, ուստի խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ փոփոխություններ ենք կատարել՝ բացառելու նման իրավիճակները, այսինքն՝ հետ այսու դուք կարող եք ձեր գրածը խմբագրել 150 րոպեի ընթացքում, որից հետո դա անհնար կլինի։
Հուսով եմ այս մոտեցումը որևէ մեկին չի կաշկանդի գրելու։ Որևէ մեկի համար հաճելի չէ պատասխանելուց հետո տեսնել, որ այն գրածին, որին ինքը պատասխանել է, փոփոխվել է։
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #11 on: March 20, 2009, 02:37:07 PM »

Ընդհանրապես նկատելի է, որ հայերը միմյանց հետ խոսելուց, հատկապես տարակարծությունների դեպքում, խիստ ագրեսիվ են։ Արդյունքում, միմյանց պատասխանելուց, աճում է անհանդուրժողականությունը։ Այստեղ՝ ֆորումում ևս դա շատ հաճախ է արտահայտվում։ Փորձում ենք տարբեր ձևերով զսպել այդտեսակ դրսևորումները, բայց միշտ չէ, որ հաջողվում է։ Դրան նպաստում է նաև անուղղակի շփումը։ Թերևս եթե մարդիկ դեմ առ դեմ քննարկեին հարցերը, այլ դրսևորում ունենար իրենց խոսքը։ Այնուամենայնիվ խրախուսելի է խուսափել կտրուկ և կծու խոսքերից։
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Petros
Jr. Member
**

Rating: 1
Offline Offline

Posts: 63



« Reply #12 on: August 28, 2009, 03:40:43 PM »

Ֆորումային կյանքիս փորձն ինձ բազում անգամ ապացուցել է, որ զրույցների ժամանակ միմյանց հեգնում ենք, նսեմացնում ու ըմբռնումով չենք մոտենում: Դա տեղի է ունենում մանավանդ այն ժամանակ, երբ չենք կարողանում միտքն ամբողջացնել ու մատչելի ձևով հասցնել զրուցակիցներին: Առավել ևս սա պատահում է կրոնական ֆորումներում, և շատ ու շատ տհաճ իրադարձություններ են տեղի ունենում: Պատճառն այն է, որ քրիստոնեությունն ամենավիճելի թեման է, երբ բացակայում են միմյանց սիրելու և հարգելու առաքինությունները: Նման դեպքեր պատահել են ինձ և ցայսօր դրանք կեղեքում են ինձ թե՛ խղճի միջոցով, թե՛ ոմանց միջոցով:
Շատ մեծ սխրանք կգործենք, եթե ամենքս էլ մեր մեջ վերլուծենք պատճառներն ու անզիջողականություները ու հնարավորինս կիսվենք իրար հետ ու թույլ չտանք չար մտադրություններին` իրականանան:
Նաև կխնդրեմ դուք էլ ձեր փորձից խոսեք:  
Report to moderator   Logged
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #13 on: August 28, 2009, 05:41:38 PM »

Այո.... շատ ճիշտ դիտողություն է: Ես էլ երբեմն չեմ կարողանում զերծ մնալ տաքանալուց:

Սրա պատճառը, Պետրոս, կարծեմ թե կանխակալությունն է: Երբ զրուցում ես և արդեն գիտես, որ դիմացինդ, մեղմ ասած, քեզ հետ համաձայն չէ և պատրաստվում է քեզ քո ասածի հակառակն ապացուցել, և երբ դու էլ համոզված չես, որ կշահես բանավիճելիս, սկսում ես արդեն երկրորդական միջոցների դիմել. վիրավորում ես, աղմկում ....: Մի խոսքով:
Դա ես քրիստոնեության հետ չէի կապի, այլ առհասարակ տեսակետների, աշխարհայացքի, փիլիսոփայության: Դա իմ կարծիքն է:
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Petros
Jr. Member
**

Rating: 1
Offline Offline

Posts: 63



« Reply #14 on: August 30, 2009, 01:03:08 AM »

Ինչքանո՞վ է ճիշտ, ի՞նչ եք կարծում, ճիշտն ասել մարդուն, որը դառը կարող է թվալ, երբ շատ հանգիստ ու խաղաղ վիճակում եմ գրում փոսթինգը` մտածելով, որ գոնե այդպես տեղ կհասնի:
Report to moderator   Logged
Samvel
Full Member
***

Rating: -11
Offline Offline

Posts: 247


Կյանքի Ծաղիկը


« Reply #15 on: September 08, 2009, 04:23:06 AM »

Quote
մանավանդ որ թեմայի հարցը Աստուծո գոյությունը ապացուցելը չէ, այլ այդ գոյությունը որպես աքսիոմա ընդունելը կամ ոչ։
Ինչ վերաբերում է հարցին.

Quote
Այս թեմայում հարցը Աստուծո գոյությունը որպես աքսիոմա ընդունել կամ չընդունելն է, և ոչ թե ապացուցել, որ մյուս կրոնների համեմատ իմ Աստվածն է ստեղծել աշխարհը։
Posted on: September 04, 2009, 12:14:49 AMPosted by: Samvel 



Հարգելի Ադմին! Չեք կարծում արդյոք, որ այդպիսի մոտեցումով ոչ մի թեմա հնարավոր չէ խորացնել ու մարդկանց կարծիքները դարձնել ավելի իմաստալից և խորիմաստ: Ինչպես կարելի է պարզաբանել մի հարց, որը վերլուծելու համար ամեն խոսքից հետո պետք է մտածել, թե այն սպորտսմենի նման, որը երկարություն է թռչում, - ոտքդ գծի վրա ես դրել, թե? խախտել ես գիծը:
Հասկանում եմ, Դուք եք, որ հետևում եք կարգուկանոնին այստեղ, և դա շատ մեծ պարտականություն է - Ձեր վրա դրված, - և շնորհակալություն Ձեզ այդ հոգսերի համար: Բայց, վերջիվերջո, այստեղ մի կոնկրետ հարց կա - Աստծո լինել կամ չլինելը, - և խոսակցությունը հենց այդ մասին է, որ գնում է: ՈՒրեմն թույլ տվեք խոսել այդ մասին, և եթե մեկնումեկը ինչ-որ կասկածներ ունի այդ հարցում, - փորձենք որևէ մի ձևով օգնել նրան փոխել իր կարծիքը:
Իսկ եթե մենք, "թեմայից չշեղվելու" համար, ասենք, թե անհնար է Աստծո գոյությունն ապացուցել, - դա հավասարազոր է, եթե մենք նրան ասենք. չես հավատում - հեչ էլ հավատաս (սա ամենամեղմ ձևն է):

Իսկ ով ասաց, թե անհնար է ապացուցել Աստծո գոյությունը?

Ի Ս Կ    Դ ՈՒ Ք    Ա Պ Ա Ց ՈՒ Ց Ե Լ    Փ Ո Ր Ձ Ե Լ    Ե Ք ? ? ?
Report to moderator   Logged

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #16 on: September 09, 2009, 11:30:48 PM »

Կարդում էի վերջին 20 գրառումները. Սամվել ջան, «Աստծո գոյությունը աքսիոմա՞ է» թեմայի մեջ թեմայից շեղումների հանդեպ իմ խստությանը ընդդիմանում եք՝ ասելով, որ այդպիսի մոտեցումով ոչ մի թեմա հնարավոր չէ խորացնել ու մարդկանց կարծիքները դարձնել ավելի իմաստալից և խորիմաստ։ Հետո  «Հարցեր հոգևորականներին» ենթաբաժնում, որտեղ միայն հոգևորականներն են պատասխանում, «Չար լեզու» թեմայի մեջ պատասխանում եք Հայուհուն, թե ինչպես կարելի է հայերեն գրել։
Հիմա, ասեք ինձ խնդրում եմ, մի՞թե սա պարզ արհամարհանք չէ ֆորումի նկատմամբ, երբ դուք այստեղի ամենից պարզ սկզբունքները չեք ցանկանում պահպանել, և դեռ ցանկանում եք թեման դարձնել ավելի իմաստալի և խորիմա՞ստ Huh

Հայկական ֆորումների մեծ մասը չի կայանում այն պարզ պատճառով, որ հայերը ոչ թե միմյանց հետ մի հարց են քննարկում, այլ յուրաքանչյուրը ցանկանում է ընդամենը ասել այն, ինչ որ ցանկանում է ասել, այսինքն՝ այն, ինչը իրեն է հետաքրքրում, և հեռանալ… wallbash
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #17 on: December 06, 2009, 01:54:14 PM »

Ես շատ եմ  prayer խնդրում՝ արժեք տվեք ձեր խոսքին, գրածներին։
Վերջին շրջանում Սամվելի հետ մեր երկխոսությունը ընդհատվեց այն պարզ պատճառով, որ մեր թանկագին Սամվելը «Ամենաստեղծ Աստված» թեմայում ինձ սկսեց պատասխանել ինչ–որ նոստրադամուսյան ալգորիթմներով։
Ի՞նչ անել։ Այս հերթական անելանելի վիճակում չպատասխանեցի իրեն։ Բայց դա լուծում չի։
Ցավում եմ, բայց ստիպված ենք լինելու ջնջել այդ գրածները։
Սամվել ջան, խնդրում եմ, ուշադիր եղեք, ես բազմիցս զգուշացրել եմ։ Թվում է, թե սահման կա, բայց եթե որոշել եք Ձեր ոճով շարունակել, ապա ասեմ, որ մենք էլ համբերատար կլինենք։ Կանոնակարգի համաձայն՝ եթե թեմային անհամապատասխան նկատվեն Ձեր գրածները, ջնջվելու են։
Խնդրում եմ ուշադիր լինել, դա ազդում է Ձեր վարկանիշի վրա։
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #18 on: July 25, 2010, 11:55:48 PM »

Լիովին համամիտ եմ Ձեզ հետ Սամվել ջան: Ես էլ չեմ կարողանում ազատ մտածածս գրել` մտածելով որ դա թեմայից դուրս է:


Անի ջան, հայերին շատ հատուկ է խառնիխուռն արտահայտվելը, մի տեսակ դեսից–դենից։ Այդ պատճառով էլ հայկական ֆորումներում գերիշխում է վեճն ու արհամարհանքը, որի արդյունքում հայկական ֆորումները կարճակյաց են լինում։
Դժվար է հասկանալ հարցը և խոսել հարցի շուրջ, բայց երբ այն հաջողվում է, Ձեր գրածն ավելի է գնահատվում, որովհետև մարդիկ այդ թեմային առնչվող կարծիքներ են ցանկանում լսել։
Ինչևէ, կառաջարկեի այս թեման սկզբից կարդալ, եթե չեք կարդացել։
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #19 on: December 13, 2010, 01:20:36 AM »

Շատ կարևոր է, որ թեմա բացողները «տեր կանգնեն» իրենց ստեղծած թեմային, և ժամանակին ֆորումի ադմինիստրացիային տեղեկացնեն թեմայից շեղումների մասին, որ այն քաոսային քննարկումների և անձնական վիրավորանքների չվերածվի։
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Pages: 1 [2]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!