Իսկ որևէ գրավոր հրահանգ չկա՞ այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ գրել, կարծիք արտահայտել...
Կանոնադրական կետ կամ ցուցում....
Ունենք կանոնադրական կետեր (9.7, 9.8 ), որոնցով ֆորումի համապատասխան բաժնում մասնակիցները պարտավորված են գրել միայն այդ բաժնին հատուկ լեզվով, այսինքն՝ հայերենում՝ հայերեն, ռուսերենում՝ ռուսերեն։
լավ չի նաև, որ մի հինգհարյուր մեջբերում /արդյունքում ամբողջ թեման/ իրար կպցրած մեջբերվում է մեկ գրառման մեջ
Մեջբերումների հարցում լիարժեքորեն համաձայն եմ։
Սովորաբար երբ մեջբերում եք կատարում, ծրագիրը նշում է ողջ նյութը, մեջբերումը, անկախ նրանից, թե նախորդ մեջբերման մեջ քանի մեջբերում կա։ Դուք կարող եք կտրել միայն այն հատվածը, առանց ուղղումներ կատարելու հեղինակի գրածի մեջ, որը ձեզ պետք է, բայց զգույշ եղեք կոդերի հետ, որովհետև կոդերը ապահովում են ուղղակի հղումը դեպի այդ մեջբերումը, այսինքն՝ ընթերցողը կարող է սեղմել այդ հղումի(կոդի) վրա և անմիջապես կարդալ այն գրառումը, որից դուք մեջբերում եք կատարել։ Որպեսզի հեշտ լինի կողմնորոշվել, ապա ուշադրություն դարձրեք և անփոփոխ թողեք ձեր կատարած մեջբերման առաջին տողը, իր կոդերով հանդերձ, սկսած «quote» բառից (իր կոդերով հանդերձ), Ձեր մեջբերման մեջ եղած մեջբերումներն իրենց կոդերով ջնջեք, սակայն չսխալվեք ջնջել ընդհանուր մեջբերված տեքստի վերջին «quote» բառը (իր կոդերով հանդերձ), որովհետև այդ վերջին բառը փակում է ձեր հիմնական մեջբերումը։
Կարևոր նշում.
Եթե պատասխանում եք վերջին գրառմանը, ապա անիմաստ է մեջբերելը։