Եվ երկրորդը:
"Մալաչին" ասում է.
Հարգելի Տաթեվ քահանա,
թեեվ ≪Ռեմա≫ բառը հունարեն է, սակայն ամենեվին էլ խորթ չէ, քանի որ այն օգտագործված է սուրբ Աստվածաշնչում: Ի դեպ հենց ≪եկեղեցի, կաթողիկոս≫ եվ նման այլ բառեր նույնպես հունարենից են վերցվել եվ բնավ էլ օտար չեն համարվում մեզ` հայերիս: Թե՞ մենք երկակի ստանդարտներ ունենք, մի դեպքում աստվածաշնչյան հունարեն բառը օտար է, իսկ մյուս դեպքում ≪հայկական≫: Դուք ճշմարտությա՞ն հետեվորդ եք Ձեզ համարում թե նախապաշարության:
Հարգելի "Մալաչի": Հասկանում եմ, Դուք ի նկատի ունեք "էկկլեսիա" բառը: Ներող եղեք, խնդրում եմ, բայց ես դա ուղղակի թյուրիմացություն եմ համարում ու չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մենք մեր սեփականը թողնում - ընկնում ենք ուրիշների հասկացողությունների հետևից: Առավել ևս, ինչու առաանց պատճառի վիրավորել հարգարժան Տեր Տաթևին:
Դեռ մանկական տարիներից հիշում եմ այս շատ գեղեցիկ պատմությունը:
Սուրբ Գրիգոր Լուսավորչին հայտնվում է Հիսուս Քրիստոս երազի մեջ և ասում է նրան. "Գտիր այս տեղը, որտեղ որ ես իջա քեզ համար և կառուցիր տունն իմ այստեղ": Սուրբ Գրիգոր Նարեկացին ամբողջ Հայաստանով մեկ փնտրում և վերջիվերջո գտնում է այդ տեղը, որտեղ որ կառուցվում է այդ տունն Աստծո: Երևի կարիք չկա Ձեզ հիշեցնել, որ տեղն այդպես էլ անվանվեց - Էջմիածին, այսինքն - Էջ Միածին, այսինքն - իջավ Միածինը: Շատ հասարակ և գեղեցիկ, լրիվ հայերեն մի բառակազմություն, որն ամբողջությամբ բացատրում է իր իմաստը:
Նույնպիսի հասարակ և գեղեցիկ, լրիվ հայերեն մի բառակազմություն էլ "եկեղեցի" բառն է, որ նշանակում է. եկ և եղիցիր, այսինքն - եկ և ապրիր այստեղ, քո տանը:
Ես, իհարկե, ոչ մի փաստական ապացույց չունեմ իմ այս պնդումը հաստատելու համար. նորից եմ կրկնում, սա գալիս է իմ մանկական հիշողություններից: Սրա ճշմարիտ կամ սխալ լինելու մասին կարող են մեր հոգևոր հայրերն ասել: Դուք, իհարկե, կարող եք Ձեր կարծիքների մեջ մնալ Ձեր հունարեն տարբերակին: Բայց ինձ, ոչ հոգևոր անձիս, ուղղակի ՀԱՅ քրիստոնիայիս,շատ ավելի շոյում է այն միտքը, որ դա շատ գեղեցիկ, հասարակ և ճշմարիտ հայերեն բառ է. "ԵԿ - ԵՂԻՑԻՐ:
Նույնը կարելի է ասել նաև Ձեր հիշարկած հաջորդ բառի - կաթողիկոսի մասին էլ:
Նորից վերադառնալով մեր պատմությանը Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին, պետք է հիշենք, որ, ավարտելով եկեղեցու շինարարությունը, առաջին ծիսակատարության համար նա եփեց առաջին մեռոնը: և դրանից հետո, ամեն անգամ, նոր մեռոն եփելիս, վերցնում են մեկ կաթիլ այն առաջին մեռոնից և կաթեցնում նորի մեջ: Եվ կա մի անձ միայն, որ իրավունք ունի անել այդ սուրբ գործը, և նա հենց այդպես էլ անվանվում է. "Նա, ով կաթեցնում է մեռոնը, մեռոն կաթեցնողը, կաթողը - ԿԱԹՈՂԻԿՈՍ":