Սիրով ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Լուսամուտում բացել ենք նոր բաժին, որը լիովին փոխարինում է «Լուսամուտ երկխոսության» ֆորումի «Բլոգ» ենթաբաժնին։
Այն կոչվում է
«ԽՈՍՔ ակումբ»։
ԽՈՍՔ ակումբում կարող են
գրանցվել բոլոր ցանկացողները։ Միայն գրանցված մասնակիցը կարող է մեկնաբանել գրառված նյութերը։
ԽՈՍՔ–ում մասնակիցները լինում են.
*
Ադմինիստրատորներ, ովքեր իրականացնում են ծրագրի ամբողջական սպասարկումը,
*
Խմբագիրներ, ովքեր կարող են հրատարակել նյութեր/հոդվածներ և խմբագրել բոլորի գրառումները,
*
Հեղինակներ, ովքեր կարող են հրատարակել նյութեր/հոդվածներ և խմբագրել միայն իրենց գրառումները,
*
Ներդրում կատարողներ, ովքեր կարող են գրել և խմբագրել իրենց նյութերը, սակայն այդ նյութերի հրատարակման որոշումը կթողնեն ադմինիստրացիային,
*
Բաժանորդներ, ովքեր գրանցվելով կարող են կարդալ գրված նյութերը, մեկնաբանությունները, իրենք իսկ կարող են մեկնաբանել, ինչպես և ստանալ նորություններ։
Ադմինիստրացիայի կազմում ընդգրկված են ադմինիստրատորներն ու խմբագիրները/մոդերատորները։
Որևէ գրանցված անձ իր խումբը փոփոխելու համար պետք է դիմի ակումբի ադմինիստրացիային։ Ադմինիստրացիան իր փակ քննարկման արդյունքի մասին կտեղեկացնի տվյալ անձին։
Ի տարբերություն ֆորումի, որտեղ ընդամենը պահանջվում է մեսրոպատառ գրելու ունակություն, այստեղ հոդվածներ գրելու համար, այսինքն՝ հեղինակ լինելու համար, պահանջվում է
հայերենի լավ իմացություն։
Հեղինակները պետք է հետևեն, որ իրենց գրառումները լինել Լուսամուտի ուղղվածությանը համապատասխան։
Թե ի՞նչ բաժիններ կունենա ակումբը, կորոշեն ադմինիստրատորներն ու խմբագիրները/մոդերատորները։
Գրված հոդվածները մեկնաբանելու համար մեսրոպատառ գրելու ունակությունը բավարար է։
Ստեղծելով այս բաժինը մենք փորձում ենք բավարարել Լուսամուտի այն մասնակիցների ձգտումը, ովքեր բացի երկխոսությունից ցանկանում էին իրենց մոնոլոգ կամ բլոգատիպ հոդվածներն ու մտորումները հրատարակել։
Այսպիսով Լուսամուտում մենք ունենք հիմնական բաժինը, որտեղ ամփոփված են մեր հիմնական նյութերը և հղում դեպի մյուս նախագծեր, «Լուսամուտ երկխոսության» ֆորումը, որտեղ փորձում ենք քննարկել մեզ հուզող տարբեր հարցեր, ԽՈՍՔ ակումբը, որտեղ մարդիկ կարող են իրենց հոդվածներն ու հոդվածատիպ գրառումները կամ մտորումները արտահայտել, և Լուսամուտ ստուդիոն, որտեղ ներկայացվում են տեսալսողական նյութեր։ Այսպիսով կարծես ամբողջացնում ենք Լուսամուտի, որպես հոգևոր, պատմական, կրթագիտական, մշակութային նախագծի ինտերնետային դրսևորման հիմական ձևերը։
Առայժմ այսքանը։