Masnaget
Հոգևորական
Hero Member
 
Rating: 13
Offline
Posts: 956
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
|
 |
« Reply #3 on: January 17, 2009, 10:02:19 PM » |
|
Հատկապես եհովայի վկաներին հանդիպելիս կարող եք բախվել որոշակի տարահիմք դատողությունների: Հուշեմ ձեզ բոլորիդ, թե հատկապես ինչպես կարող եք դրա դեմն առնել: Եհովայի վկաների հետ խոսելիս կամ նրանց հրատարակություններին ծանոթանալիս յուրաքանչյուր նախադասության մեջ հանդիպում ենք ոչ ուղղափառ և հակաաստվածաշնչյան պնդումների. ուզում եմ անդրադառնալ հոգու անմահության վերաբերյալ նրանց այն պնդմանը, թե Եկեղեցին այն փոխառել է հեթանոս փիլիսոփաներ Սոկրատեսից և Պլատոնից (հատկանշական է նրանց ամբարտավանությունը, ըստ որի` ազատորեն շրջանառում են թե՜ փիլիսոփաների, թե՜ Եկեղեցու հայրերի և թե՜ ժամանակակից աստվածաբանների և այլ հեղինակների անունները` բրուկլինյան ճամարտակությունները հիմնավորելու համար): Այո՜ Պլատոնը ներկայացնում է սոկրոտեսյան ուսմունքը հոգու անմահության վերաբերյալ և ինքն էլ ընդունում է այդ ուսմունքը /տես Ֆեդոն/, բայց Եկեղեցու ուսմունքը հոգու անմահության մասին այլ է, ոչ թե սոկրատեսյան ուսմունքի շարունակությունը կամ զարգացումը: Եթե եհովայի վկայի հետ խոսելիս նա պնդի, թե իրենք մերժում են այդ ուսմունքը, որովհետև դա ունի հեթանոսական ծագում, ապա դուք էլ կարող եք պնդել, որ իրենց հերքումը նույնպես ունի հեթանոսական ծագում, քանզի նույն տրամախոսության մեջ Կեբեսը` հեթանոս Կեբեսը, հակադրվում է Սոկրատին, թե իբր շատ դժվար է հավատալ, թե հոգին ապրում է մարմնից հեռանալուց հետո: Բայց եհովայականները կշարունակեն <<ապացուցել>>, թե իրենք հիմնվում են բացառապես Աստվածաշնչի վրա, կբացեն համարներ, ու դուք ցույց կտաք, որ նրանք հենց Աստվածաշունչը նենգելով իրենց պատիժն են հյուսում: Մի հարց ևս. <Սուիցիդի> պրոբլեմը նույն հեթանոս Պլատոնը <Ֆեդոնի> մեջ Սոկրատեսի բերանով մերժում է և սխալ է համարում ինքնասպանությունը: Իր մի ուրիշ գործում` <Օրենքներում>, դարձյալ դեմ է արտահայտվում ինքնասպանությանը, ու եթե եհովականները չգիտեն այս փաստերը, թող չփորձեն գիտուն ձևանալ, թե իրենք քաջածանոթ են բովանդակ փիլիսոփայական մտքին, Եկեղեցու հայրերին և այդ պատճառով էլ դեմ են Եկեղեցու վարդապետությանը. իբր թե այն հիմնված է հեթանոս փիլիսոփայության վրա: Իսկ եթե եհովականները ծանոթ են ինքնասպանության դեմ եղած հեթանոս փիլիսոփաներին, ուրեմն նրանք կամ պիտի ընդունեն և տարփողեն ինքնասպանությունը (պատահական չեմ համարում նրանց ցանցում հայտնվածների շրջանում հանդիպող ինքնասպանության դեպքերը), կամ պիտի համաձայնվեն, որ Աստված Իր ճշմարտության արեգակի շողերը տարածել է նաև հեթանոսների վրա: Դե իսկ որ ինքնասպանություն գործելը սխալ է, և դա կարելի է ապացուցել Աստվածաշնչով, կարծում եմ, կասկածելի չէ: Կամ արյուն չուտելու պատվիրանը. որ այդքան շատ են սիրում եհովականները: Հայտնի է հրեաների տառակեր վերաբերմունքը շատ հարցերում, և այս հարցը բացառություն չէ: Հրեաները միսը հատուկ ձևով մշակում են այնպես, որ դրանում ոչ մի կաթիլ արյուն չմնա, դրանից հետո միայն եփում են և ուտում: Արդյո՞ք եհովականներն էլ են միսը մշակում ճիշտ այդպես, թե՞ նրանք արյուն չուտելը հասկանում են միայն փոխներարկման դեմ լինելու իմաստով. հարցրեք եհովայի վկաներին.... և իմացեք, որ նրանք չունեն մի ուսմունք, որ խարխուլ չլինի:
|