Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 22, 2012, 08:33:30 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.2.   «Յուրաքանչյուր անհատի կարծիքը արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրի համար» նշանաբանին հետևելով է ստեղծված Ֆորումը։
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: 1 2 [3]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Աղանդ  (Read 5463 times)
0 Members and 2 Guests are viewing this topic.
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 319



« Reply #20 on: March 21, 2011, 02:53:53 PM »

Մասնագետ ջան. մի օր գալու է Տիրոջ դատաստանի օրը։ Ու  այդ օրը Աստված ինքն է ցույց տալու. թէ ո՞վ է ճշմարիտ հավատացողն ու ով աղանդավորը։   Աղանդավորներ հայտնաբերվելու են թէ՛ Առաքելական.թէ՛ Ավետարանչական թէ՛ Հոգեգալստական և թէ այլ եկեղեցիների միջից։
  համամիտ եմ, բայց դա չի խրախուսում մեզ թողնել Առաքելական եկեղեցին ու ընկնել տարակուսանքների մեջ, թե այլ տեղ փնտրած մեր հավատքն ինչքանով է ճշմարիտ Վեմի վրա հիմնված
Report to moderator   Logged
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #21 on: March 22, 2011, 03:31:26 PM »

Ես էլ նայեցի Վահանի հղումը: Շատ հետաքրքիր էր:
Բայց մի բան տարօրինակ էր. այդ ինչպե՞ս է, որ այդ մարդուն իր հանցագործությունների համար չեն դատել: Եթե ոստիկանությունը իրեն հարցաքններ, ապա առնվազն մի 10 տարվա վճիռ կկայացնեին, որովհետև նա իր և ուրիշների ձեռքով բազում հանցագործություններ է գործել, իսկ պետությունը զղջման դեպքում չի ներում մարդկանց գործածները:
Առավել քան տարօրինակ էր: Եթե ինքը այդքան ազնիվ էր, ուրեմն պետք է ոստիկանությանը տեղեկացներ մաֆիայի մյուս անդամների մասին, որոնք պետք է հաջորդեին իր ղեկավարին, և շատ ու շատ բաներ պիտի ասեր, որպեսզի կանխեին շատ մարդասպանություններ, մինչդեռ ինքը հրաշքով հայտնվում է այնպիսի իրավիճակում, որ ոստիկանությանը ոչ մի վկայություն չտա: Հմմ: Եվ ոստիկանությունն էլ բնավ հետաքրքրված չէ, որովհետև մի քանի հոգի մահացել են: Մի՞թէ ոստիկանությունը չգիտի, որ մաֆիան մի քանի հոգուց չէ բաղկացած:
Ինչևէ, սա կարծես ավելի նման է փուչիկի:
Ընդհանրապես վավերագրական նյութերը նայելուց պետք է շատ զգույշ լինել, որովհետև շատ անգամ վավերագրական ֆիլմերի ու հաղորդումների տակ բազում տեսակների փուչիկներ են հրամցնում մարդկանց:

Այնուամենայնիվ եթե անդրադառնանք դարձին, ապա մարդու դարձը առ Աստված կարող է լինել ցանկացած տեղ և ցանկացած միջավայրում, նույնիսկ հոգևոր անապատում, ինչպես Սատու Սունտար Սինկհի դեպքում էր, այո, նաև աղանդի մեջ:
Եթե աղբի մեջ հայտնված մարդու աչքերը բացվում են, դա դեռ չի նշանակում, որ այդ աղբը ճշմարտությունն է:
Ճշմարտությունը շարունակական բացահայտում է, որը մեզ մատուցվում է Աստվածաշնչի միջոցով: Այդ շարունակական բացահայտման շնորհիվ շատ մարդիկ, որ դարձի են եկել տարբեր տեսակի աղանդների մեջ, հետո սկսում են ավելի լուսավորվել ու բացահայտել Ճշմարտությունը` դուրս գալով այդ աղանդներից:
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
vahan
Sr. Member
****

Rating: -1
Offline Offline

Posts: 309



« Reply #22 on: March 22, 2011, 10:09:03 PM »


Առավել քան տարօրինակ էր: Եթե ինքը այդքան ազնիվ էր, ուրեմն պետք է ոստիկանությանը տեղեկացներ մաֆիայի մյուս անդամների մասին,
Ադմին ջան ի՞նչ ոստիկանություն։ CheesyԴուք չափազանց լավ կարծիքի չե՞ք ոստիկանության մասին։  : SmileyՀիսուսին խաչելուց կամ առաքյալներին հալածելուց ոստիկաններ չկաի՞ն։երևի ավելորդ է հիշեցնել. որ մաֆիան նաև ոստիկանության ու ինչու չէ նաև կառավարության   շնորհիվ է որ  անպարտ է։
Ինչ վերաբերվում է Թոմի վկայության հավաստիությանը. ապա համացանցում որոնեցի  ու իրոք գտա տվյալներ այն մարդկանց մասին որոնց անունները տալիս էր  նա։
Report to moderator   Logged

Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #23 on: March 22, 2011, 11:50:51 PM »

Ոստիկանները, բժիշկները, հոգևորականները և սոցիալական այլ աշխատողներ պետք է ժողովրդի կողմից վստահություն և հարգանքի արժանանան: Առողջ հասարակությունը ազնիվ հասարակությունն է:

Ինչ վերաբերում է Թոմի վկայությանը, ասեմ, որ այս և մյուս, օրինակ` Աննա Էլբակյանի վկայությունները հոգեբանական բարդ իրավիճակում հայտնված մարդկանց դարձի վկայություններն են, որոնք կարող էին, օրինակ, Հայ Եկեղեցու հարկից ներս էլ կատարվել, որովհետև ոչ մեկ դարձի եկողին դավանաբանական վարդապետություն չի ներկայացրել, այլ պարզ միջոցներով (<<Հիսուս քեզ սիրում է>>, <<Արի այստեղ այնպես, ինչպես կաս>>, <<Դու քարոզելու համար ես ծնվել>>, <<Աստված մեծ է, քեզանով մեծ գործեր պիտի անի>>, և այլն ) գրավել են նրանց սրտերը: Դասական միջոց է <<ես ապաշխարեցի>> արտահայտությունը, որի միջոցով դարձի եկողը խոսում է աղանդավոր դառնալու կամ ավանդական եկեղեցուն (վերա)դառնալու մասին:
Շփոթության այս ձևի մեջ խախտվում է տրամաբանության միևնույն հիմքի կանոնը, երբ մի հասկացությունը միևնույն իմաստով չի գործածվում, այլ տարբեր իմաստներով:

Հենց Հայ Եկեղեցու պատկերներն օգտագործելը տրամաբանական սխալ է, որովհետև <<Կյանքի խոսք>>, <<Նոր դար>> և այլ աղանդներ <<եկեղեցի>> հասկացությունը իրենց ժողովարանի իմաստով են գործածում.... մի խոսքով` ես Թոմի վկայության մեջ աբսուրդ և անտրամաբանություն եմ տեսնում, ավելի անտրամաբանական է կյանքի փիլիսոփայությունը փոխելը դարձի գալու հետ նույնացնելը, կամ ապաշխարությունը միայն որևէ աղանդի մեջ ներքաշվելու հետ շփոթելը:
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
vahan
Sr. Member
****

Rating: -1
Offline Offline

Posts: 309



« Reply #24 on: March 23, 2011, 12:40:57 AM »

Ոստիկանները, բժիշկները, հոգևորականները և սոցիալական այլ աշխատողներ պետք է ժողովրդի կողմից վստահություն և հարգանքի արժանանան:
Պետք է. բայց չե՛ն։Ու երբեք ել չեն եղել. ու երբեք էլ չեն լինելու։
Առողջ հասարակությունը ազնիվ հասարակությունն է: 
Սա էլ երբեք չի լինելու։Դա է վկայում նաև Կտակարանը։Հասարակությունը չի կարող ազնիվ կամ արդար լինել։Գուցե ձգտեն որոշ մարդկային արդարության կամ ազնվության.  սակայն  մարդու կամ հասարակության պատկերացումները արդարության ու բարության  վերաբերյալ էապես տարբերվում են  աստվածային արդարությունից ու բարությունից։
Ինչ վերաբերում է Թոմի վկայությանը, ասեմ, որ այս և մյուս, օրինակ` Աննա Էլբակյանի վկայությունները հոգեբանական բարդ իրավիճակում հայտնված մարդկանց դարձի վկայություններն են, որոնք կարող էին, օրինակ, Հայ Եկեղեցու հարկից ներս էլ կատարվել,
Կարող էին.բայց մեծամասամբ չեն կատարվում.ես կնքվել եմ Առաքելական եկեղեցում  ու  բացի ծիսակարգից ուրիշ բան չեմ տեսել։ես կարծում էի թէ  դրանով իսկական Հայ եմ դառնում։
որովհետև ոչ մեկ դարձի եկողին դավանաբանական վարդապետություն չի ներկայացրել, այլ պարզ միջոցներով....
Մասնագետ ջան. ի՞նչ ես կարծում. երբ Պետրոս Առաքյալը քարոզեց ու երեք հազար հոգի ապաշխարհեցին. Ինչպե՞ս էր քարոզում։Դավանաբանական վարդապետություն է՞ր  ներկայացնում. թէ՞ ասում էր. որ Տեր  Հիսուս  խաչվեց ինձ ու քեզ համար. որ մաքրվենք մեղքերից ու հավիտենական կյանք ժառանգենք։

Դասական միջոց է <<ես ապաշխարեցի>> արտահայտությունը, որի միջոցով դարձի եկողը խոսում է աղանդավոր դառնալու կամ ավանդական եկեղեցուն (վերա)դառնալու մասին:
Ինձ հետաքրքրում է Առաքելական եկեղեցու անդամների մեջ ապաշխարողներ կան. թէ՞ բոլորը անապաշխար են։
Գուցե է՞ս տրամաբանությամբ. վերջերս մի  ՀԱե բավական հայտնի հոգևորական ասաց. որ ապաշխարությունը արդեն անցած էտապ է(Ձայնագրության հղումը կարող եմ տալ)
Report to moderator   Logged

Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #25 on: March 23, 2011, 12:45:36 AM »

Ես չեմ ցանկանում հետաքննություն սկսել, բայց միայն իր այս վկայությունը բավական էր, որ ոստիկանությունը իր դեմ լիքը գործեր բացեր ու նստացներ: Ուղղակի և անուղղակի սպանություններ, թմրանյութեր և այլն: Հոլիվուդյան ֆիլմ լիներ, չէի էլ մտածի:

Շատ մարդկանց եմ ճանաչում և ճանաչել, որ առ Աստված իրենց դարձի ընթացքում գտնվել են ինչ-որ աղանդի մեջ, բայց չեմ հիշում որևէ մեկին, որ մինչ օրս այդ, այսպես ասեմ` իր դարձի աղանդի մեջ մնացած լինի:

Ցավոք, աղանդները շատ են խաղում մարդկանց զգացմունքների հետ, և զգացականը հիպնոտիկ եղանակներով որպես ճշմարտություն են մատուցում մարդկանց:

Մարդիկ կան, ովքեր սիրում են խաբվախ վիճակում մնալ ու «լեզուներ խոսել», մինչդեռ ճշմարտությունը պետք է ճանաչել, ինչպես առակների գրքում է գրված:
Report to moderator   Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 319



« Reply #26 on: March 25, 2011, 12:46:14 AM »





Մարդիկ կան, ովքեր սիրում են խաբվախ վիճակում մնալ ու «լեզուներ խոսել», մինչդեռ ճշմարտությունը պետք է ճանաչել, ինչպես առակների գրքում է գրված:
ոչ թե սիրում են խաբված մնալ, այլ սրտանց հավատում են, որ ճշմարտության հետևորդ են, կարծում եմ ոչ մեկն էլ չի սիրում խաբված լինել.... խաբվածին մեկ բան կարող է համոզել, որ նա խաբված է. ճշմարտության լիարժեք բացահայտումն ու նախկին մոլորության տեղն առաջացած անդուդի լցնելը, բայց... ցավոք դա շատ վատ է արվում, ինքս էլ այդ մեղավորների թվում եմ
Report to moderator   Logged
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #27 on: March 25, 2011, 07:31:35 AM »

Ես կասեմ նաև, որ ավանդական եկեղեցու պատմության ընթացքում էլ  դարձի ու ապաշխարության բազմաթիվ դեպքեր կան: Այլ հարց է, որ դրանք այնքան էլ տարածված չեն ժողովրդի շրջանում:
Հիմա մի քանի վկայություններ դիտելով ոչ մի գերբնական զգացողություն չպետք է ունենալ, որովհետև հանցագործ մարդիկ էլ ի վերջո ապաշխարությունից հետո վերափոխվում և լրիվ նոր մարդ են դառնում: Դա նորմալ է: Թոմի դեպքի մասին չեմ խոսում, քանի որ տվյալ դեպքում մորթապաշտությունն ու փափկակենցաղ ապրելակերպի ձգտումներն անգամ դարձից հետո են նկատվում: Մարդիկ պարզապես իրենց վիճակն են գովազդում, որ մի քանի անմեղ հոգիներ էլ քաշեն իրենց ավելի կամ պակաս վտանգավոր խմբավորումների մեջ:
Խոշոր հաշվով ճիշտ է, կարող է այս կամ այն խմբավորման մեջ լինեն իսկապես աստվածասեր ու առաքինի մարդիկ, սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ Աստված մարդուն լսում է ամենուրեք, ուր էլ որ մարդը լինի:
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #28 on: March 25, 2011, 07:39:47 AM »

Quote
Կարող էին.բայց մեծամասամբ չեն կատարվում.ես կնքվել եմ Առաքելական եկեղեցում  ու  բացի ծիսակարգից ուրիշ բան չեմ տեսել։ես կարծում էի թէ  դրանով իսկական Հայ եմ դառնում։

Վստահ մի' ասա, որովհետև չես կարող միաժամանակ բոլոր Եկեղեցիներին հետևել ու տեղեկություններ ստանալ, քանի որ մեղավորի  դարձի պատմությունը հոգևորականն առաջինն է իմանում, այլ ոչ թե ամեն մի հավատացյալ: Չնայած` եթե փնտրես, կգտնես շատ ու շատ դարձի պատմություններ:
Ծիսակարգի մեջ խորհուրդ կա, և դա չի տեսնվում, այլ զգացվում է.
« Last Edit: March 25, 2011, 09:47:04 AM by Masnaget » Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 319



« Reply #29 on: March 26, 2011, 01:11:13 AM »

ի դեպ, մի օրինակ էլ դարձի մասին ես ասեմ, բայց այս անգամ ոչ թե աշխարիկ կյանքից դեպի քրիստոնեություն, այլ Ավետարանական եկեղեցուց դեպի Առաքելական... վերջերս մի փոքրիկ գրքույկ ընկավ ձեռքս, որ հեղինակել էր մի աղջիկ, թե ինչպես է հետ եկել դեպի Մայր եկեղեցի: Գրքի հիմնական բովանդակությունն այն է, որ բոլոր քրիստոնյաները պիտի միանան ճշմարիտ Որթատունկին: Խորհուրդ կտամ Վահանին կարդալ, շատ ուսանելի է, և ոչ միայն Վահանին: Եթե ստացվի, կաշխատեմ ամբողջովին տեղադրել «Ինչ ընթերցել բայնում»
Report to moderator   Logged
Pages: 1 2 [3]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!