Մարդը չի կարող տեղավորել Աստծո մասին ողջ գիտությունը, այդ գիտության ծավալը, որովհետև մարդը բանական է ու շատ հաճախ դա սահմանափակ մտածողության պատճառ է դառնում:
"Նոր Դարն" ասում է, որ սրա վրա են հիմնված մեր հիմնական պրոբլեմները: Փորձեմ բացատրել:
Մենք այնքան ենք հեռացել մեր էությունից, որ մոռացել ենք, որ մեր հիմնական, առաջնահերթ մասը - մեր հոգին, - աստվածային ծագում ունի: Որ այն ոչ թե կերտված է Աստծո կողմից, ինչպես մեր մարմինը - կավից, այլ որ այն հենց Իր, Աստծո մասնիկն է - մեր մեջ: Եվ ժամանակն է, որ մենք վերհիշենք մեր աստվածայնությունը: ՈՒ հենց որ սկսեցինք վերհիշել, մեր պրոբլեմները կթողնեն մեզ և մենք ավելի ու ավելի ծավալուն կըմբռնենք այդ "Աստծո մասին գիտությունը":
նկարը տեսնելով նկարչին ենք պատկերացնում
Չեմ կարծում, որ այսօր ճիշտ է հետևել այդ գաղափարին: Քանզի, ուզենք թե չուզենք, օր օրի վրա հոգին առաջնահերթ իր տեղն է գրավում մեր կյանքի մեջ, ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իր արտաքին տեսքին: Ամեն փայլող բանի չի կարելի արև անվանել: Թե չէ պատկերացրեք, օրինակ, թե ինչպիսին պետք է պատկերացնեինք մենք այսօր "Սև քառակուսին" նկարող նկարիչ Կազիմիր Մալևիչին: Լավագույն դեպքում երևի նարդու զառ արտաքինով, այդպես չէ?
Բայց կարո՞ղ ենք հարցնել հեղինակին, թե ինչո՞ւ այդպես հեղինակեց: Ոչ: Ո՞վ է նա: Աստված անքննելի է:
Անշուշտ, կարող ենք: Եվ միշտ էլ հարցնում ենք մեր կյանքի տարբեր ժամանակահատվածներում, եթե ոչ միշտ, գոնե ինչ-որ կարևոր ակնթարթներում: Հարցնում ենք միշտ, բայց ըստ մեր հաստատ համոզմունքի, որ Նա վերջին անգամ մեզ հետ խոսել է երկու հազար տարի առաջ, - չենք լսում Նրա տված պատասխանները: Իսկ Նա պատասխանում է մեզ: Ամեն օր: Ամեն ժամ: Ամեն ակնթարթին, երբ մենք Նրան ենք ուղղում մեր հարցը: ՈՒղղակի մենք կորցրել ենք մեր լսելու հատկությունը:
Իսկ հեռու գնալ պետք չէ: Կարող եք ուղղակի մեկ անգամ ևս կարդալ Արսեն Սարկավագի դևիզը.
Եթե երբևիցե ինչ-որ բան ցանկանաս, ողջ Տիեզերքը նպաստելու է քո ցանկության կատարմանը:....Մարդը միշտ ամեն ինչ ունի, որպեսզի իր երազանքն իրականություն դարձնի:
ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ
Ո՞ր պատվիրանն է դժվար:
Երբ մի այտիդ ապտակում են, իսկ դու մյուսը պետք է դեմ տաս:
Ես այսպես եմ հասկանում, որ ապտակն այստեղ դիտվում է որպես բացասական մի վարմունք, այդպես չէ? ՈՒրեմն, եթե մեկն ինձ ապտակում է, նշանակում է, որ նա վատ արարք կատարեց իմ հանդեպ, ճիշտ է? ՈՒրեմն, նա արդեն ընկել է իմ առաջ, այսինքն մենք արդեն կանգնած ենք տարբեր աստիճանների վրա, նա ինձանից մի աստիճան ցածր է կանգնած: Հիմա ես դեմ եմ տալիս երկրորդ այտս, - ինչի համար? Որպեսզի նա մեկ աստիճան ևս ընկնի իմ առջև? Կրկնակի ցածրանա?
Միթե դա է իմ քրիստոնեական մարդասիրությունը?..