Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 22, 2012, 08:26:07 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1] 2 3   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: Գոյության պատճառ  (Read 11762 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« on: February 19, 2008, 01:34:21 AM »

Նախ տեսնենք, թե մարդու  կյանքը քանի կերպ ունի
Առաջին` Հոգևոր
Երկորդ` Մտավոր
Երրորդ` Բանական
Չորրորդ` Բնազդական
Հինգերորդ` Զգացական
Վեցերորդ` Ընկերական
Յոթերորդ` Բանավոր

Մանրամասնությունները` հետո /ըստ մեր Եկեղեցու Հայրերի/
ՇՈՒՏՈՎ...
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
CHERRY
Guest
« Reply #1 on: February 28, 2008, 01:05:45 AM »

Նախ տեսնենք, թե մարդու  կյանքը քանի կերպ ունի
Առաջին` Հոգևոր
Երկորդ` Մտավոր
Երրորդ` Բանական
Չորրորդ` Բնազդական
Հինգերորդ` Զգացական
Վեցերորդ` Ընկերական
Յոթերորդ` Բանավոր

Մանրամասնությունները` հետո /ըստ մեր Եկեղեցու Հայրերի/

ՇՈՒՏՈՎ...

Մասնագետ, անհամբեր սպասում ենք  flower:
Report to moderator   Logged
Hasik
Admins board member
Sr. Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 348


ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???


« Reply #2 on: August 19, 2008, 04:30:46 PM »

Մասնագետ ջան ինչու? այս թեման այսպես էլ անավարտ թողեցիր, չէ? որ դա շատ կարևոր է ու լուրջ մտորումների տեղիք կարող է տալ, եթե ոչ ֆորումում, ապա գոնե ինքներս մեր մեջ կփորձենք պարզել, թե որնէ մեր գոյության պատճառը nonloso nonloso:
Իսկ այդ հարցում դու հաստատապես կարող ես օգնել` պարզաբանելով մարդու կյանքի կերպերը:Սպասում ենք...մեծ անհամբերությամբ... yes yes
Report to moderator   Logged
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #3 on: August 20, 2008, 11:26:30 PM »

Մասնագետ ջան ինչու? այս թեման այսպես էլ անավարտ թողեցիր, չէ? որ դա շատ կարևոր է ու լուրջ մտորումների տեղիք կարող է տալ, եթե ոչ ֆորումում, ապա գոնե ինքներս մեր մեջ կփորձենք պարզել, թե որնէ մեր գոյության պատճառը nonloso nonloso:
Իսկ այդ հարցում դու հաստատապես կարող ես օգնել` պարզաբանելով մարդու կյանքի կերպերը:Սպասում ենք...մեծ անհամբերությամբ... yes yes
Վայ... լրիվ մոռացել էի... wallbash մի երկու օրից կներկայացնեմ
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #4 on: September 02, 2008, 12:43:20 AM »

Մասնագետ ջան ինչու? այս թեման այսպես էլ անավարտ թողեցիր, չէ? որ դա շատ կարևոր է ու լուրջ մտորումների տեղիք կարող է տալ, եթե ոչ ֆորումում, ապա գոնե ինքներս մեր մեջ կփորձենք պարզել, թե որնէ մեր գոյության պատճառը nonloso nonloso:
Իսկ այդ հարցում դու հաստատապես կարող ես օգնել` պարզաբանելով մարդու կյանքի կերպերը:Սպասում ենք...մեծ անհամբերությամբ... yes yes
Վայ... լրիվ մոռացել էի... wallbash մի երկու օրից կներկայացնեմ
Չեմ կարողանում բացել այն փաստաթուղթը, որի մեջ գրվել էր պատասխանը: Պարզապես գաղտնաբառը չեմ հիշում: Առայժմ մի քանի հոգու խնդրել եմ զբաղել գաղտնաբառը <կոտրելով>: Ներողություն պատճառած անհարմարության համար: Համոզված եմ` շուտով կկարողանամ տեղադրել նյութը:
Շնորհակալություն   
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Hasik
Admins board member
Sr. Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 348


ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???


« Reply #5 on: September 18, 2008, 11:56:37 PM »

Մասնագետ ջան ի՞նչպես լուծվեց գաղտնաբառի հարցը,  comp comp comp
օգնության կարիք կա՞ chase

Հուսամ շուտով ամեն ինչ կկարգավորվի...
Report to moderator   Logged
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #6 on: September 19, 2008, 12:54:15 AM »

Մասնագետ ջան ի՞նչպես լուծվեց գաղտնաբառի հարցը,  comp comp comp
օգնության կարիք կա՞ chase

Հուսամ շուտով ամեն ինչ կկարգավորվի...
Ինձ թվում է, թե հարցը շատ լուրջ է, որովհետև փաստաթուղթը վարակված էր /ես հակավիրուս չէի օգտագործում/, ինչ-որ անհաջող փորձերից հետո այն բոլոր մասնագետների կողմից ջնջվեց` անվտանգության նկատառումներով: Իսկ ես ունեմ ընդամենը պատասխանի մի մասը /ուրիշ տեղ էի գրել. բայց չգիտեմ` տեղադրեմ, թե ոչ.... մյուս մասերն անհույս են, փաստորեն/.... անհաջող բան ստացվեց: Գուցե հանեն՞ք գրառումները...
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #7 on: September 19, 2008, 12:59:51 AM »

Մասնագետ ջան ի՞նչպես լուծվեց գաղտնաբառի հարցը,  comp comp comp
օգնության կարիք կա՞ chase

Հուսամ շուտով ամեն ինչ կկարգավորվի...
Ինձ թվում է, թե հարցը շատ լուրջ է, որովհետև փաստաթուղթը վարակված էր /ես հակավիրուս չէի օգտագործում/, ինչ-որ անհաջող փորձերից հետո այն բոլոր մասնագետների կողմից ջնջվեց` անվտանգության նկատառումներով: Իսկ ես ունեմ ընդամենը պատասխանի մի մասը /ուրիշ տեղ էի գրել. բայց չգիտեմ` տեղադրեմ, թե ոչ.... մյուս մասերն անհույս են, փաստորեն/.... անհաջող բան ստացվեց: Գուցե հանեն՞ք գրառումները...
Ախր մի քանի օր չարչարվել էի, ահագին doh գրել էի.... հիմա ինձ ոչ ոք չի կարող մխիթարել... nonloso
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
***

Rating: 3
Offline Offline

Posts: 319



« Reply #8 on: September 19, 2008, 09:38:02 AM »

ոչինչ, Մասնագետ ջան, էդպես էլ է լինում, առանց այդ էլ շատ օգտակար այլ հանգամանքներ ունես, կգնանք թեյասրահ ու մի քիչ կերգենք, կմխիթարվենք
Report to moderator   Logged
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #9 on: October 25, 2008, 11:43:19 PM »

Ուզում եմ հայտնել ձեզ` սիրելի հյուրեր, որ երկար խոստացված այս թեման վերջապես պատրաստ է: Որոշ նոթեր  ունեի պահպանված, որոշ մտքեր էլ հիշողությմամբ գրեցի, և ստացվեց համարյա այն, ինչ կորցրել էի: Միայն թե մտքերի մեջբերումները կամ վերաշարադրումները դրանից փոքր-ինչ տուժել են, որովհետև հեղինակների անուններն ու գրքերը նույնպես  չեմ պահպանել:
Ինչևէ,  ահա մարդու կենաց նպատակի ու էության քննության իմ շարադրանքը: 
Շնորհակալ եմ համբերության համար:


Առաջին` Հոգևոր
<<Հոգին է կենդանարար>>,- ասում է Ավետարանը:  Բայց մարմնում է, որ բնակվում է հոգին: Երբ մարմինն ու Աստծու տված հոգին միանում են,  բանական մարդն սկսում է ապրել: Եվ ոչ միայն ուտել, խմել, խոսել, աշխատել, բարկանալ, մեղքեր գործել… Սակայն հոգևորն է, որ մարդուն մարդ է դարձնում. չէ՞ որ անասուններն էլ են ուտում, խմում, գործում և այլն. Իսկ մարդուն հոգին տրվեց` հոգևորով ապրելու համար:
Հոգին իմաստության կարող է կոչել, և մարդ կարող է իմաստնանալ դրանով, ինչպես որ Սողոմոնն է ասում, թե` <Դրա համար էլ աղօթելով խնդրեցի, եւ ինձ իմաստութիւն տրուեց, կանչեցի առ Աստուած, եւ իմաստութեան հոգի եկաւ իմ մէջ>:
Իսկ մարդու համար հոգին  ոչ միայն իր մասը պետք է կազմի, այլ նաև իրեն ոգեշնչող, բարուն մղող առաքելությունն իրականացնի: Հոգին չար չէ, այլ մարմինն է մեղքի ձգտում:
Մարդուն հոգի է տրված` նրա ձայնը լսելու, նրանով շարժվելու համար: Քանզի ինչպես Հին Ուխում է ասվում, մարդը ոչ միայն կերակուրով պետք է ապրի. <Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին:  Յիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տէրը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպէսզի քեզ տանջելով փորձի ու իմանայ, թէ ինչ կայ քո սրտում, թէ պահո՞ւմ ես նրա պատուիրանները, թէ՞ ոչ:  Նա տանջեց քեզ, սովահար արեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանօթ չէիր, և որին ծանօթ չէին նաև քո հայրերը, որպէսզի քեզ ցոյց տայ, թէ մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաև այն ամէն խօսքով, որ ելնում է Աստծու բերանից:  Քո զգեստները չմաշուեցին, քո ոտքերը քառասուն տարի կոշտուկներով չպատուեցին> //ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 8:1-4//

Երկրորդ` Մտավոր
Մարդու կենսագործունեությունը  ունայն կլիներ, եթե չլիներ միտքը:
Միտքը մարդու համար նույն դերն է կատարում, ինչ նավապետը` նավի համար:
Այլև միտքն է, որ մարդուն կարող է դրդել բարին կամ չարն արարելու: Զգայարաններն ստանում են,  միտքը` մշակում, մարմինը` գործում, ինչպես որ Սիրաքն է ասում,  <<մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ եւ սիրտ տուեց` դրանցով իմացութիւն ստանալու համար>> :
Մեր Տերը բոլոր մարդկանց հավասար է ստեղծում: Կյանքի ընթացքում է, որ մարդ իմաստնանում է, ձեռք բերում փորձառություն, սակայն Աստված մարդուն կարող է նաև իմաստուն միտք պարգևել` տեսնելով նրա ժրաջան աշխատանքը, հավատքը, հավատքի գործերը:
Կարող եք, չէ՞  Սուրբ Գրքից հիշել իմաստության պարգևի դրվագներ…
Մարդ պետք է իր իմաստությունը առաջին հերթին ծառայեցնի Աստծուն, ապա իր նմանին,  հետո նոր` իրեն, ինչպես որ Տերը պատվիրեց, թե` <Նախ խնդրեցեք Աստուծո  արքայությունը, ապա ամեն բան ավելիով կտրվի ձեզ>: Այլև Տերը կարող է իմաստություն պարգևել` անելու համար այս կամ այն ծառայությունը.  <<ինչպէս որ Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին, որոնց իմաստուն միտք պարգևեց, որպէսզի սրանք սովորեն ու կատարեն սուրբ գործի համար անհրաժեշտ ամէն տեսակ գործեր` ոստայնանկութիւն անեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ներկուած թելերով և բեհեզով, նկարեն, քանդակեն>>  //ΊΘψ 35.34-35//:
Մտավոր գործունեությունը մարդու հետ է մինչև կյանքի վերջը: Սակայն սխալ  չի լինի ասել, որ մահվանից հետո էլ մարդը չի դադարում մտածել, տեսնում է, զգում, երկյուղով սպասում Վերջին դատաստանին, հաղորդակցվում, ինչպես որ մեր Տերը աղքատ Ղազարոսի առակով ցույց տվեց դա:
Մտավոր շարունակական գործունեությունը մարդու համար կարող է լինել առաջադիմելու, զարգանալու  գրավական, ինչպես որ Սողոմոնն է ասում,   <իմաստունն ավելի իմաստուն> կդառնա. <<Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը`  պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ,  թափանցի առակների եւ խորին ասոյթներիմէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ>> //Առակ. 1.2-6//:


Երրորդ` Բանական
Մարդն իր ամբողջության մեջ միայն բանականություն չէ, սակայն արդեն երկար դարեր նա իրեն կոչում է  homo sapiens բանական արարած, քանզի մարդը չի էլ կարող պատկերացնել իր գոյությունը` առանց բանականության: Բանականությամբ է պայմանավորված մտածողությունը, խոսքը, ուստի կենդանական  աշխարհի բոլոր ներկայացուցիչներին մարդն անվանել է անասուն` ի տարբերություն ասուն` խոսող, բանականություն ունեցող մարդու:
Բանականությունը մարդու մեջ աստվածայինի ներկայությունն է, կնիքը, Աստուծո պատկերը մարդու մեջ: Եվ ոչ մի պատահականություն չկա այն իրողության մեջ, որ Աստածաշունչն ասում է. <Երանի~ այն մարդուն, որ կը վախճանուի իմաստութեամբ, կը խօսի իր բանականութեամբ եւ իր մտքով կը թափանցի նրա gաղտնիքների մէջ> (Սիրաք 14. 22), նաև Հոբն է ասում. <Ես ունկնդրելու եմ իմ ակնածալից խրատին, եւ իմ բանականութեան ոգին է, որ պատասխան է տալու ինձ> (Հոբ, 20): Բանական կերպը մարդու մեջ քրիոստոնեությունը համարում է  նաև նրա գործունեությունն ընդհանրապես: Այսպես, <բանական  արարած> նաև նշանակում է նաև գործուն, գործունյա` ասված մարդու  համար:


Չորրորդ` Բնազդական
Բանական մարդկության  պատմության  ընթացքում եղան մարդիկ, որոնք մարդու մեջ բանականից զատ բնազդականը տեսնելով կառչեցին  բնազդից… բազմանալու բնազդ,  խաղալու բնազդ, և այլն: Նույնիսկ կտրուկ արտահայտություններ եղան. <Մարդը միայն  այն ժամանակ է  մարդ, երբ խաղում է>… Եղան մարդիկ, որ հիմնականը համարեցին սեռական բնազդը և դրա դեմ գործելը կարծեցին <արմատ ամենայն չարեաց>, իսկ հագուրդ տալը արարելու, ստեղծելու խթան. Խոսքս հոգեվերլուծության  մեջ  շրջանառող <թանատոսի> և  <էրոսի> մասին է:
Քրիստոնեությունը, մարդու  մեջ բնազդականը չմերժելով հանդերձ, /բնազդ բառը ստուգաբանելո որպես բնությունից  ազդված/ միայն բնազդով ապրող մարդու մեջ տեսնում  է աստվածայինի եղծումը:

Հինգերորդ և վեցերորդ` զգացական և ընկերական
Բանականությունից ոչ պակաս մարդուն զարդարում է և վեհացնում  մարդկային հոգու  զգացական կողմը, քանզի զգացմունքայնության շնորհիվ  է մարդը կարողանում  հավատալ, հուսալ, սիրել… Հավատ, որով  լուսավորվում է  իմացականությունը, բանականությունը: Հույս, որ <երբեք չի ամաչեցնում>, - և սեր, որ մարդկանց անապատ հոգիները բուրաստանի է վերածում, և որով Աստված մարդուն աստվածացնելու համար մարդացավ:
Զգում ենք քաղց, ծարավ, ատելություն, բարություն, նախանձ և այլն: Սուրբ Գիրքն ասում է.  <Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, և իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը> /Ղևտ. 26/: Մարգարեն էլ թե` <Եթէ քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջութեամբ>  /Սաղմ 49. 12/:
Մարդը կարիք ունի իր նմանի  սերը վայելելու և սեր տալու, կարիք ունի ընկերոջ, ընկերային կյանքի. Չէ՞ որ մարդու  բանականության, բնազդի և զգացմունքների արժեքը  ոչինչ կլինի, եթե մարդը չհաղորդակցվի իր նմանի հետ` սկսած երկու անձանց միջև հարաբերությունից մինչև ամուսնական, ներընտանեկան, համայնքային, ներազգային ու  միջազգային  հարաբերությունները: Իսկ սրանց բացակայությունն ամենամեծ պատիժներից մեկը կլինի, ինչպես որ եղավ հնում. <Արի իջնենք և խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը> /Ծննդ. 11.7/:
Կարևոր է արդարության  սկզբունքը և սիրո օրենքը. <Քո ընկերոջը մի՛ զրկիր իր իրավունքից և նրա ունեցածը մի՛ յափշտակիր> /Ղևտ. 19.13/:
Եթե հավատում ենք, որ բոլորիս Հայրը նույն Աստված է, համբերող և խրատող լինենք մեզ նմանի  սայթաքումների նկատմամբ, օգնող և ապրումնակցող իր տկարության մեջ, որպեսզի հայտնի լինի, որ Աստուծո զավակ ենք և ճանաչում ենք Նրան: Սիրենք մեր ընկերոջը մեր անձի պես և Աստծուն` մեր ողջ հոգով, մտքով և սրտով:     


Յոթերորդ` Բանավոր
Մարդու բանավոր էությունը պայմանավորված է հենց իր տեսակով` ասուն, սակայն ի տարբերություն <բանական> բառի`բանավորը   <խոսքային> էլ է նշանակում:
Մարդուն միտքը, մտածողությունը տրված են իր նմանի հետ  հաղորդակցվելու համար: Սակայն աստվածային պատվիրանն ասում է, որ  մարդն իր նմանին սիրելով է միայն, որ կճանաչի և կսիրի Աստծուն, Որին <չի տեսնում>: Մի պատվեր, որ  հազիվ թե կատարվում է:
Մեզ Արարիչը տվեց խոսելու ունակություն, ինչպես Բարսեղ Կեսարացին գրում է. <Մեզ ստեղծող Աստված տվել է մեզ խոսքի գործածությունը, որպեսզի միմյանց հայտնենք մեր սրտի խորհուրդները և ունենալով ընդհանուր բնություն` յուրաքանչյուրս փոխանցենք մերձավորին` սրտից` որպես գանձարանից, դուրս հանելով ծածուկ խորհուրդները>: Հստակ է, որ Աստծո խոսքին ոչ մի մարդկային խոսք չի կարող հասնել, քանի որ Աստված ամենակարող է, և Նրա միջոցով կատարվող ամեն երևույթ մարդը չի կարող փոխել, քանի որ Աստված այդպես ցանկացավ (Սբ. Բարսեղ Կեսարացի <Նայիր քեզ>, Գանձասար Է, Երևան 2002թ., էջ 218):
Նախահայր Ադամի մեջ նույնպես  բնակվում էր բանը կամ խոսքը, սակայն ի տարբերություն Որդու, Ադամի մեջ բնակվում էր Աստծո Հոգին, իսկ Որդու վերաբերյալ ասված <Բան>-ը հենց Ինքն էր` Որդին: Ադամի  մեջ <Բան>-ը, այսինքն` Աստծո Հոգին, նրա համար էր, որպեսզի նա ճանաչեր իրեն շրջապատող ամեն ինչ, եթե չլիներ Աստծո Հոգին, որպես ճանաչողության միջոց նա չէր կարող կենդանիներին անվանակարգեր, և կլիներ նրանց նման, քանի որ մարդը կենդանուց տարբերվում է իր բանականությամբ և իր մեջ կրում է Աստծո պատկերը, որովհետև Աստված իր պատկերով և նմանությամբ ստեղծեց մարդուն (Ծնն. 1:26):
Ներհասարակական կյանքի մեջ ամեն մի նոր շարժում խոսքով է սկսվում: Նախքան կյանքի մեջ մի նոր փոփոխություն ընկնելը, փոփոխություն է լինում մտքի մեջ, արծարծվում և ընդունելություն է գտնում նոր գաղափարը: Բայց այդ փոփոխությունները շատ ավելի հեշտությամբ են կատարվում տեսական աշխարհում, քան թե իրականության մեջ, մինչև որ գաղափարը մարմնանա, խոսքը գործ դառնա, երբեմն շատ տարիներ, մինչև իսկ դարեր են պետք (Կարապետ եպիսկ. Տէր Մկրտչյան <Քրիստոնեության իսկությունը>, Անթիլիաս Լիբանան 1993թ., էջ 228-229):

Եթե ինձ հարցնեին, թե ո’ր բանավոր պատվիրանն է, որ ամենից շատ անտեսվում է մարդկանցից, և որի կարիքը շատ ունեն մարդիկ,  կասեի` սիրեցեք զմիմյանս:
Report to moderator   Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Pages: [1] 2 3   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!