|
Abegha
Guest
|
 |
« on: February 05, 2008, 07:19:20 PM » |
|
Վաղուց մտածում էի այս թեման բացել, բայց միշտ ինչ–որ պատճառով հետաձգվում էր։ Երկար ժամանակ է, ինչ հետևում եմ մեր շատ սրբավայրերում տեղ գտած որոշ երևույթների, որոնք բացարձակ չեն համապատասխանում այդ վայրերին։ Երևույթներ, որոնք կարելի է սնոտիապաշտական համարել։ Այս թեման հատկապես նրա համար եմ բացում, որ մենք կարողանանք ավելի լավ իմանալ, թե ինչպես մեր մոտեցումները կարող են սնոտիապաշտության վերածվել, որից բխյալ նաև պետք է գիտակցենք, թե ինչպե՞ս և ինչո՞ւ ենք այցելում այդ սրբավայրերը։ Հետևաբար, ուրեմն, եկեք միասին բացահայտենք այն երևույթները, որոնք կապված են վանքերի ու եկեղեցիների հետ, որոնք, սակայն, սնոտիապաշտական երևույթներ են։ Ցանկանում եմ նշել դրանցից մի քանիսը. Օրինակ Գեղարդավանքում և Խոր Վիրապի վանքում ես նկատել եմ, թե ինչպես են մարդիկ ծառերի ճյուղերին իրենց թաշկինակները կամ ինչ որ շորի կտոր կապում։ Ինչքան կարողացել եմ հասկանալ. ոմանք դա անում են այսպես ասած «ցավն ու չոռը» ծառին տալու միտումով։ Ոմանք երազանք են պահում և մտածում են, թե այդպես իրենց երազանքը կիրականանա։ Չգիտեմ, այս պահին այլ սկզբունք չեմ հիշում։ Սա առաջին։ Ավելացումներ կլինեն։ Եթե դուք էլ որոշ բաներ նկատել եք, գրե՛ք։
Հ.գ. Հիշեցնեմ, որ թեման լուրջ է և կատակի չտաք։
|
|
|
|
|
Mard
Jr. Member

Rating: 0
Offline
Posts: 82
Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...
|
 |
« Reply #1 on: February 05, 2008, 08:38:12 PM » |
|
Կարդացի ձեր գրածը և որոշեցի խոստովոնել , որ ինքս թաշկինակ կապելու պես բան եմ արել:  Տարիներ առաջ, Գեղարդում շատերը խաչքարիների վրա քար էին գցում` կարծելով, որ եթե քարը չնկնի խաչի վրայից, ապա իրենց երազանքը կկատարվի...ինքս էլ եմ արել և զղջում եմՉեմ կարող ասել ,թե ինչու են այլոք սնոտիապաշտությանը տեղ տալ, կփորձեմ միայն իմ արածը քննել: Ես այն ժամանակ էլ գիտեի ինչ է հավատքը, եկեղեցին և վերջապես Ով էր Քրիստոս, սակայն քարը նետեցի: Հետո հասկացա, որ արածս առնվազն հիմարություն է, եթե ոչ ավելի վատ բան: Պարզ է, որ Աստված գիտի մեր մասին ամենը` ի'նչ ենք ցանկանում , ի'նչ խնդիրներ ու հգսեր ունենք ու դրանք լուծեկու համար, կարծում եմ, Աստաված թաշկինակի կամ քարի կարիք չունի:  Եվ երևի թե սնոտիապաշտությունը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մոռանում ենք հավտենական կյանքի, Հարության մասին: 
|
|
|
|
Hasik
Admins board member
Sr. Member
 
Rating: 2
Offline
Posts: 348
ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
|
 |
« Reply #2 on: February 05, 2008, 09:53:49 PM » |
|
Հետաքրքիրը գիտեք որն է, որ այդ սնոտիապաշտական բաները հենց ծագել են եկեղեցիներին ու վանքերին կից, ինչու՞, ինձ համար անհասկանալի է, միթե այդ վայրերի հոգեվորականները չեն կարող ինչ որ ձ?ով վերջ դնել այդ երեվույթին:
|
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #3 on: February 05, 2008, 10:03:59 PM » |
|
Գիտեի, որ Գեղարդավանքում պատերի փորվածքների մեջ քարեր գցում են, որ իրենց «երազանքը կատարվի», բայց Էս մեկը ես չգիտեի։ Իմիջիայլոց, եթե չեմ սխալվում, Հառիճավանքում մի փոքրիկ մատուռ կա, ժայռի վրա, այնտեղ մարդիկ այնքան քարեր են գցել, որ մատուռը պահող ժայռակտորը թեքվել է։
|
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #4 on: February 05, 2008, 10:06:12 PM » |
|
Հասիկ ջան, գրեթե անվերահսկելի է։ Մնում է 24 ժամ այնտեղ կանգնելը։
|
|
|
|
|
Mard
Jr. Member

Rating: 0
Offline
Posts: 82
Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...
|
 |
« Reply #5 on: February 06, 2008, 11:08:12 AM » |
|
Ուզում եմ ավելացնել, որ քար գցելու ժամանակ մոտ 17 տարեկան լինեյի և մյուս գցողներն էլ իմ հասակակիցներն էին, իսկ այդ տարիքում շատերը իրենց երազանքների հետևից են վազում... Ցավոք այս տարի ավելի վատն էլ եմ տեսել , Սևանի կղզում , Դեպի վանք տանող Աստիճանների մոտ գտնվող Խաչքարերը սարսափելի վնասված էին` ԽԱՉԵՐԸ ՓՈՐԱԾ ԷԻՆ: Էնպես էի բարկացել, Էնտեղ մի պապ կա, ով եղել է կիմանա ում նկատի ունեմ, տարօրինակ երգեր է երգում` ադրբեջանական երանգներով, նրան ու նրա կողքի վաճառականներին հարցրեցի, թե ո՞վ է փորել , Ինչու՞ են թողել: Նրանք խուսափեցին պատասխանել, մեկը ասաց. _ Թե ինչպես չթողենք և որ Խաչքրերի փոշին տանում բուժման համար: Հարց է ծագում, ինչպե՞ս էին Բուժվում մեր նախնիները, որ խաչքարերը անվնաս մեզ էն ժառանգել:Եթե մենք մեր ունեցածին Էսպես են վերաբերում, ուրիշներից ին՞չ պահանջենք: Ուրիշ տխրեցնող փաստ էլ կա` կախարդները, գուշակները սարսափելի շատ են և ցավոք նրանց դիմողներն էլ շատ-շատ են:Եվ հենց կախարդներն էլ սնոտիապաշտություն տարածողներն են ու ջանք չեն խնայում հոգևորականներին վարկաբեկելու, եկեղեցին թուլացնելու  : Հ.Գ. Հուսով եմ, իմ քար նետելը կներեք...
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #6 on: February 06, 2008, 11:22:37 AM » |
|
Հաջորդը, որ ցանկանում եմ նշել, մի խաչքարի մասին է, որ գտնվում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնում։ Ես այդ խաչքարը կոչում եմ «աղջիկների խաչքար»։ Խաչքարի ետևում արձանագրություն կա, սակայն աղջիկներին արձանագրությունը չի հետաքրքրում։ Նրանք գալիս են, փակում իրենց աչքերն ու մատով նշում են արձանագրության տառերի վրա։ Որ տառը որ նշեցին, ուրեմն իրենց ապագա ամուսնու անվան առաջին տառն է։ Էխ, ո՞վ կարող էր մտածել, որ խաչքարերն էլ կարող են աղջիկների ապագա հույզերի գաղտնիքները բացահայտել 
|
|
|
|
|
|
Abegha
Guest
|
 |
« Reply #7 on: February 06, 2008, 11:27:50 AM » |
|
Մարդ, անշուշտ այս երևույթներից շատերը պարզ երիտասարդական խաղ է լինում, թեև հաճախ էլ ոմանք լրջորեն կառչում են այսպիսի բաներից, բայց կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն շրջապատող մարդկանց բացատրի այստեսակ արարքների անիմաստությունը։
|
|
|
|
|
Nane
Full Member
 
Rating: 2
Offline
Posts: 172
|
 |
« Reply #8 on: February 07, 2008, 01:33:14 AM » |
|
Նման երևույթները շատ տարածված են և ցավալին այն է, որ երբեմն ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ ամենին` մոռանալով ԷԱԿԱՆԸ: Բայց ինձ ավելի է տխրեցնում այն, երբ միջնադարյան եկեղեցիների քարերին հայտնվում են ժամանակակից «արձանագրություններ», ինչ-որ անիմաստ գրություններ:/Բայց սա երևի այլ թեմա է/: Իսկ ինչ եք կարծում, արդյոք «սնոտիապաշտական» նման երևույթներն անխուսափելի են 
|
|
|
|
|
Տ. Տաթև քհն.
Հոգևորական
Sr. Member
 
Rating: 3
Offline
Posts: 319
|
 |
« Reply #9 on: February 07, 2008, 08:09:27 PM » |
|
Մի այդպիսի երևույթ էլ ես բերեմ որպես օրինակ. սբ Գայանե վանքում Ավագ Խորանի տակ գտնվող սբ կույսի նշխարներն ամփոփող փոքրիկ սրբավայրում կա մի տապանաքար, որի փոքրիկ ճեղքերում հիմնականում աղջիկները / երևի սա էլ անվանենք աղիկների տապանաքար/ խցկում են ինչ_որ գրություններ,որոնք պարունակում են երազանքներ ու խնդրանքներ  ուղղված սբ կույսին: Թեև ի տարբերություն թաշկինակների  սա ունի քրիստոնեական բնույթ, քանզի խնդրանքներն ուղղված են մեր Եկեղղեցու բարեխոս համարվող սբ Գայանեին, սակայն այնուամենայնիվ դա էլ իր մեջ բովանդակում է հեթանոսական ''մոտիվներ''
|
|
|
|
|
|
|
|